
Գլուխ 3. Որտեղ երիտասարդը սովորում է ռիսկի դիմել և օգտագործել իր հնարավորությունները
-Շատ լավ, դե ասացե´ք, թե որքան կցանկանայիք վճարել հարստության գաղտնիքն իմանալու համար:
Երիտասարդն ապշահարվեց Վայևկյանական Միլիոնատիրոջ հարցից:
-Նույնիսկ եթե ցանկանայի էլ,-փնթփնթաց երիտասարդը,-մի կոպեկ անգամ չունեմ: Այդ իսկ պատճառով ես դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին:
-Իսկ եթե Դուք փող ունենայիք, որքա՞ն կցանկանայիք վճարել,-միլիոնատերը նորից հարցրեց և արագորեն ավելացրեց,- մի թիվ ասեք, առաջին թիվը, որը կառաջանա Ձեր գլխում”
-Չգիտեմ..100 ֆունտ..,-առաջին անգամ ողջ երեկոյի ընթացքում միլիոնատերը ծիծաղեց զրնգուն և մաքուր ծիծաղով:
-Ընդհամե՞նը: Դուք ինչ է, չեք հավատու՞մ, որ իմ գաղտնիքը գոյություն ունի: Այլապես Դուք պատրաստ կլինեիք ավելին վճարել: Լավ, Ձեզ ևս մեկ հնարավորություն եմ տալիս: Մեկ այլ թիվ ասեք:
...
Կարդալ շարունակությունը »