18:22 Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 1, 2 ) |
Գլուխ 1. Որտեղ երիտասարդը գալիս է խորհուրդ հարցնելու իր հարուստ բարեկամից
Օրերից մի օր մի տաղանդավոր երիտասարդ կար, որը չափազանց շատ էր ուզում հարստանալ: Սակայն, ինչ թաքցնենք, մինչ այս նրա բոլոր փորձերն ավարտվել էին հիասթափություններով և անհաջողություններով, բայց նա անվարան հավատում էր իր հաջողակ աստղին: Հույսը դնելով իր պայծառ ապագայի վրա` մեր երիտասարդը օգնական էր աշխատում մի գավազդային գործակալությունում: Բայց, քանի որ նրան այդքան էլ լավ չէին վարձատրում, վերջիվերջո երիտասարդը զգաց , որ աշխատանքը սկսել էր իրեն դուր չգալ: Նրան ոչինչ և ոչ ոք դուր չին գալիս: Երատասարդը երազում էր մի այլ գործով զբաղվելու մասին. օրինակ, հայտնի գրող դառնալու մասին: Գիրք գրեր, որը մեկընդմիշտ կլուծեր իր բոլոր ֆինանսական խնդիրները և հեղինակություն կբերեր հեղինակին: Ցավոք, երիտասարդը վստահ չէր, որ նա բավական տաղանդ և վարպետություն կունենա իրական գրական գլուխգործոցի համար: Եվ, համաձայնվեք, ոչ մի իմաստ չունի հոգու դատարկությունը և աղքատությունը սպիտակ թղթին հանձնել: Այդպես անցավ մի տարի: Աշխատանքը վեր էր ածվել ամենօրյա մղձավանջի: Նա տանել չէր կարողանում իր տնօրենին, որն ամեն առավոտ թերթ էր կարդում, ապա աշխատողների համար հանձնարարականներ էր գրում, իսկ հետո անկհայտանում էր մոտակա ռեստորանի ուղղությամբ: Բացի այդ նա վարպետորեն կարողանում էր յուրաքանչյուր 5 րոպեն փոխել իր որոշումները և նոր հանձնարարականներ տալ, որոնք հակասում են մեկը մյուսին: Եվ եթե խնդիրը միայն տնօրենի մեջ լինե՜ր…. Ցավոք, երիտասարդին շրջապատող գործընկերները ևս հօգնել էին իրենց աշխատանքից: Երևում էր, որ նրանք վաղուց ձեռքները վայր էին դրել և դադարել էին երազել ապագայի մասին: Անհնար էր նույնիսկ մտածել նրանց իր գլխավոր նպատակը ներկայացնելու մասին. Ամեն ինչ թողնել և գրող դառնալ: Ոչ ոք լուրջ չէր վերաբերվի նրան: Երտասարդը նրանց շրջապատում իրեն զգում էր այնպես, ասես ածանոթ մի երկիր էր ընկել և ոչինչ չէր հասկանում նրանց լեզվից: Ամեն երկուշաբթի նա արթնանում էր այն մտքով, թե ինչպես է ապրելու առաջիկա աշխատանքային շաբաթը: Նա ուշադրություն չէր դարձնում ոչ սեղանի վրայի թղթե կույտերին, ոչ էլ գործակալության հաճախորդներին, որոնք ցանկանում էին վաճառել իրենց մեքենաները, ծխախոտները, գարեջուրը… 6 ամիս առաջ երիտասարդը հեռացման մասին դիմում էր գրել: Դրանից հետո նա ոչ պակաս, քան 10 անգամ մտել էր տնօրենի սենյակ, սակայն համարձակությունը չէր բավարարել այն սեղանին դնելու համար: 3-4 տարի առաջ նա, իհարկե, չէր վարանի, բայց հիմա ամեն անգամ մի բան նրան կանգնեցնում էր, մի ուժ…իսկ միգուցե, պարզապես վախկոտությունը…Իսկ նախկինում նա ավելի համարձակ էր: Ու՞ր է այդ ամենը: Ժամանակը գնում էր, իսկ մեր երիտասարդն անընդհատ ինչ-որ բանի էր սպասում, երազում էր հաջողության մասին, բայց ոչ մի քայլ չէր ձեռնարկում` դառնալով անվերջ երազող: Միգուցե, բանը նրանում էր, որ նա խրված էր պարտքերի մեջ: Իսկ միգուցե նա սկսում էր ծերանա՞լ. չէ՞ որ դա սկսվում է այն պահից, երբ մարդ կորցնում է ապագայի նկատամաբ հավատն ու հայեցողությունը: Ճիշտն ասած, մեր հերոսը չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Եվ ահա մի պայծառ օր, երբ նա հատկապե տխուր էր, նա հանկարծ հիշեց իր միլիոնատեր հորեղբոր մասին: Երևի , հորեղբայրը չի հրաժարվի իր զարմիկին մի քանի բարի խորհուրդ տալ, միգուցե, փող էլ կտա… Իսկ մեր հերոսի հորեղբայրը` բարյացկամ և բարի մարդ, անմիջապես համաձայնվեց հանդիպել նրա հետ, բայց նրան մի կոպեկ էլ չտվեց: -Քանի՞ տարեկան ես,- հարցրեց հորեղբայրը` լսելով խեղճ զարմիկի պատմությունը 2 -32,-կամաց շշնջաց երիտասարդը` հասկանալով, թե ուր է տանում խոսակցությունը հորեղբայրը: -Ի դեպ, Ջոն Պոլ Գոտտին վաստակեց իր առաջին միլիոնը 23 տարեկան հասակում: Չնայած, ես էլ կես միլիոն ունեի քո տարիքում: Ինչու՞ ես դու պարտք ուզում մինչև հիմա: -Բայց ես շատ եմ աշխատում, նույնիսկ լինում է շաբաթվա մեջ 50 ժամ… -Դու իսկապես հավատու՞մ ես, որ ծանր աշխատանքը քեզ կհարստացնի: -Չգիտեմ, ամեն դեպքում, ինձ այդպես են սովորեցրել: -Տարեկան որքա՞ն ես վաստակում:Հիթսուն հազար ֆունտ կլինի՞:-Մոտավորապես այդքան… -Կարծու՞մ ես` ով տարեկան հարյուր հիթսուն հազար է աշխատում, նա տասն անգամ ավելի շատ է աշխատում: Իհարկե, ո´չ: Դա ֆիզիկապես անհնար է. Շաբաթվա մեջ ընդամենը 168 ժամ է,- ասաց հորեղբայրը,- Իսկ դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը քեզանից 10 անգամ ավելի շատ է վաստակում և միևնույն ժամանակ չի աշխատում 10 անգամ ավելի շատ, ապա նա լիովին այլ կերպ է աշխատում: Նա ինչ-որ գաղտնիք ունի, որի մասին դու չես էլ լսել: Ճի՞շտ է: -Երևի այդպես է: -Լավ է, որ դու վերջիվերջո դա հասկացար: Որպես կանոն, մարդիկ դա էլ չեն հասկանում: Նրանք այքան զբաղված են օրվա հացի փող վաստակելով, որ ժամանակ չունեն մտածելու, թե ինչպես կարելի է արմատապես լուծել ֆինանսական խնդիրները և ինչու նրանք մինչև հիմա դա չեն արել: Երիտասարդը ստիպված էր համաձայնվել: Հակառակ իր երազանքներին ու նպատակներին` նա մինչ այդ երբեք չէր մտածել իրադրության մասին: Նրա ուշադրությունն ինչ-որ բան անընդհատ շեղում էր: Հորեղբայրը մի րոպե լռելուց հետո ուշադիր նայեց զարմիկի աչքերի մեջ: Եվ մեղմ ու հեգնական ժպիտ առաջացավ նրա դեմքին: -Կարծես` ես գիտեմ` ինչպես օգնեմ քեզ: Կգնաս մի մարդու մոտ, որը ժամանակին օգնել է ինձ հարստանալ: Նրան կոչել են Վայրկյանական Միլիոնատեր: Լսե՞լ ես: -Ո´չ, երբեք: -Այդպես են անվանում, որովհետև նա բոլորին ասում է, որ նա մի վայրկյանում է հարստացել, քանի որ բացահայտել է հարստանալու գաղտնիքը մի գիշերվա մեջ: Այդ մարդը վստահեցնում է, որ կարող է ցանկացածին օգնել հարստանալ այնքան արագ, որքան ինքը, գոնե խորհել, ինչպես միլիոնատեր: Ասա´, դու իսկապես ցանկանու՞մ ես հարստանալ: -Աշխարհում ամենաշատը դա եմ ուզում: -Դա գլխավոր և առաջին պայմանն է` անհրաժեշտ, բայց ոչ բավարար: Հորեղբայրը շրջվեց դեպի պատի վրայի քարտեզը և մատով ցույց տվեց մի փոքրիկ քաղաք, որը քիչ բնակեցված էր: -Նա այստեղ է ապրում: Դու երբևէ այնտեղ եղե՞լ այնտեղ: -Երբեք: -Դե համարձակվի´ր, գնա´, հանդիպի´ր, հնարավոր է, որ նա քեզ կասի իր գաղտնիքը: Դու անմիջապես կգտնես նրա տունը.այն ամենագեղեցիկն է գյուղում: -Հորեղբա´յր, իսկ եթե Դուք գիտեք այդ գաղտնիքը, ինչու՞ անձամբ այն ինձ չեք հայտնում: Այդ դեպքում ես ստիպված չեմ լինի գնալ չգիտես, թե ուր: - Որովհետև ես իրավունք չունեմ: Երբ Վայրկյանական Միլիոնատերը կիսեց իր գաղտնիքն ինձ հետ, ես նրան խոսք տվեցի, որ ես ոչ մեկին երբեք չեմ ասի դրա մասին: Բայց նա ինձ թույլ տվեց պատմելու, թե ումից եմ իմացել այդ գաղտնիքը: 3 Երիտասարդը լսում էր էլ ավելի մեծ հետաքրքրությամբ, զարմանքով և հետաքրքրասիրությամբ:
-Հորեղբա´յր, Դուք իսկապե՞ս ոչինչ չեք կարող պատմել: -Բացարձակապես ոչինչ: Ես քեզ միայն միջնորդագիր կարող եմ տալ: Առանց հետաձգելու` հորեղբայրը բացեց մեծ կաղնե տուփը և այնտեղից հանեց սպիտակ թուղթ: Վերցրեց գրիչը, մի քանի տող գրեց, նամակը դրեց ծրարի մեջ և ժպտալով տվեց զարմիկին: -Ահա նամակը,- ասաց նա,- Ահա և Վայրկյանական Միլիոնատիրոջ հասցեն: Բայց պետք է խոսք տաս, որ չես բացելու ծրարը: Եթե դու կարդաս նամակը, ապա արդյունք չես տենա: Դու այդ դեպքում ստիված կլինես ստել, որ չես կարդացել, իսկ ,ինչպես ասում են, սուտը չես թաքցնի: Երիտասարդը անընդհատ խորհում էր, թե ինչի մասին է խոսքը: Վերջիվերջո որոշեց, որ ամեն ինչ թող լինի այնպես, ինչպես պետք է լինի: Հորեղբայրը հայտնի էր իր առեղծվածներով: Այդ իսկ պատճառով երիտասարդն այլևս չհարցաքննեց հորեղբորը, շնորհակալություն հայտնեց և հեռացավ:
Գլուխ 2. Որտեղ երիտասարդը ծանոթանում է տարեց պարտիզպանի հետ
Նույն օրն էլ երիտասարդը ճանապարհվեց այն փոքր քաղաքը, որտեղ ապրում էր Վայրկյանական Միլիոնատերը: Հետաքրքիր է, մտածում էր նա ճանապարհին, կհամաձայնվի արդյոք միլիոնատերն ընդունել անսպասելի հյուրին: Առավել ևս, կհամաձայնվի արդյոք նա բացել իր գաղտնիքը: Արդեն Միլիոնատիրոջ տան մոտ այրվելով հետաքրքրասիրությունից` երիտասարդը չկարողացավ զսպել իրեն: Հակառակ իր հորեղբոր զգուշացումներին` նա բացեց ծրարը և առաջին վայրկյանին մտածեց, որ հորեղբայրը սխալվել և կատակել էր իր հետ. ծրարում միանգամայն դատարկ թուղթ էր: Հիասթափված` երիտասարդը ցանկակացավ մի պահ թողնել ամեն ինչ ու վերադառնալ, բայց արդեն ուշ էր. պահակն արդեն նկատել էր իրեն: Պահակի`վսեմ ժայռի նմանվող դեմքին ժպիտի նշույլ անգամ չկար: -Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,- չոր հարցրեց նա: -Ես կցանկանայի հանդիպել Վայրկենական Միլիոնատիրոջ հետ: -Նա հանդիպում նշանակե՞լ է: -Ո´չ, բայց… -Դուք միջնորդագիր ունե՞ք,-հարցրեց նա: Նամակը կար, բայց նրանում մի տող անգամ չկար: Երիտասարդը որոշեց դուրս գալ իրավիճակից. Նա գրպանից հանեց ծրարի մի ծայրը և անմիջապես հրեց այն տեղը: Սակայն դա չբավարարեց Պահակին: -Ցու´յց տվեք, խնդրեմ: Երտասարդը սառեց տեղում: Նա մտածեց, որ եթե ցույց տա նամակը, ապա պահակը կմտածի, որ ինքը ծաղրում է նրան, իսկ եթե ցույց չտա, ապա միևնույնն է ներս չի թողնի: Եվ այդ պահին նա հիշեց հորեղբոր խոսքերը.«Եթե կարդաս նապակը, ապա պետք է ձևացնես, որ չես կարդացել»: Ի՞նչ էր մնում մեր հերոսին անել: Նա հանեց գրպանից նամակը և տվեց պահակին: Վերջինս, այսպես ասած, կարդաց այն, ընդ որում, նրա դեմքի արտահայտությունը չփոխվեց: -Հիասքանչ է, կարող եք ներս գալ,- ասաց նա: Նա ուղեկցեց երիտասարդին դեպի շքեղ առանձնատունը: Դուռը բացեց ճոխ հագնված ծառան: -Ի՞նչ եք կամենում,- հարցրեց նա: -Ես կցանականայի հանդիպել Վայկյանական Միլիոնատիրոջ հետ: -Նա հիմա զբաղված է և չի կարող ընդունել ձեզ: Սպասեք, խնդրեմ, այգում: Դռնապանը երիտասարդին ուղեկցեց մինչև այգու խորքը, որն ավելի նման էր զբոսայգու`մեջտեղով անցնող արահետով: Զբոսնելով արահետներով և հիանալով ծառերով` երիտասարդը նկատեց տարեց, յոթանասունն անց այգեպանին, որը կտրտում էր վարդի թփերը: Լայն ծղոտե գլխարկը ծածկել էր նրա դեմքը: Տեսնելով հյուրին` նա դադարեցրեց աշխատանքը և ժպտաց: Նրա պայծառ, կենսախինդ կապույտ աչքերը փայլում էին ջահելությամբ: -Ի՞նչն է Ձեզ այստեղ բերել,- հարցրեց այգեպանը; -Ես կցանկանայի հանդիպել Վայրկյանական Միլիոնատիրոջ հետ: -Հասկանալի է..Իսկ ի՞նչ հարցով, եթե գաղտնիք չէ: -Գիտեք..Ես ուզում էի նրանից խերհուրդ հարցնել… -Պարզ է… Այգեպանը կարծես` ուզում էր վերադառնալ իր վարդերին, երբ հանկարծ հարցրեց. -Ի դեպ, հնարավոր է Ձեզ մոտ 5 ֆունտանոց լինի՞: -5՞,-վերահարցրեց երիտասարդը`կարմրելով,-Ինձ մոտ հենց ուղիղ 5 ֆունտ է, ինձ մոտ եղած ամբողջ գումարը: -Հիանալի է: Ավել ինձ պետք էլ չէ: Այգեպանը համառորեն ուզում էր երիտասարդից կորզել նրա վերջին փողերը, բայց, որքան էլ զարմանալի է, նրա կերպարի մեջ ինչ-որ անձնվեր և անբացատրելի հմայք կար: -Ես մեծ սիրով կտայի,-պատասխանեց երիտասարդը,-բայց վատն այն է, որ այդ դեպքում ինձ մոտ հետդարձի տոմսի համար փող չի մնա: -Դուք պատրաստվում եք հենց այսօ՞ր վերադառնալ -Ոոչ…ավելի ճիշտ, պատկերացում անգամ չունեմ,-փնթփնթաց երիտասարդ` խառնվելով իրար.-Ես չեմ կարող գնալ` առանց Վայրկյանական Միլիոնատիրոջ հետ հանդիպելու: -Բայց եթե այսօր Ձեզ փող պետք չէ, ապա ինչու՞ եք վարանում պարտքով այն տալ ինձ: Գուցե այն ձեզ վաղն էլ պետք չգա: Ո՞վ գիտի, միգուցե Դուք վաղը միլիոնատեր եք դառնում: Այս խոսքերը ոչ այնքան տրամաբանական թվացին երիտասարդին, բայց նա ուժ չուներ նոր պատճառաբանություններ փնտրելու: Նա փողը մեկնեց այգեպանին: Ծերունու դեմքը պատվեց ժպիտով: -Սովորաբար մարդիկ վախենում են խնդրել, իսկ երբ վերջապես տրամադրվում են, նրանց համառություն է պակասում: Դա մեծ սխալ է: -Այդ պահին այգում երևաց ծառան: -Պարո´ն,-դիմեց ծերունուն մեծագույն հարգանքով:-Կարո՞ղ եք ինձ 5 ֆունտ տալ: Խոհարարը գործը թողնում է և վեջնական հաշիվ է պահանջում, իսկ ինձ 5 ֆունտ է պակասում: Այգեպանը ժպտաց, ձեռքը տարավ գրպանը և հանեց հաստ, մի քանի հազար ֆունտից ավել փողի կապոցը (երիտասարդը հասցրեց նկատել 20 և 50-հազարանոցները): Նա հանեց երիտասարդի` այդքան դժկամությամբ տված թղթադրամը և տվեց այն ծառային: Վերջինս շնորհակալություն հայտնեց, խոնարհվեց և հեռացավ: Երտասարդն ապշած էր: Ի՜նչ հանդգնություն. Ուզել 5 ֆունտ անծանոթից, երբ գրպանը լի է փողերով: -Բայց ինչու՞ ինձնից փող ուզեցիք,-հարցրեց նա` ամեն կերպ ձգտելով թաքցնել բարկությունը:-Դրանք ձեզ պետք չէին: -Ինչպե՞ս թե պետք չէին,-ընդդիմացավ ծերունին.-Տեսեք` ես 5 ֆունտանոց չունեի,-բացատրեց նա` ցույց տալով փողի կապոցը:-Ի՞նչ եք կարծում` կարող էի ես նրան 50-հազարանոց տալ: -Ասացեք, խնդրեմ, իսկ ինչու՞ եք ձեզ մոտ այդքան փող պահում: -Դրանք իմ գրպանի փողերն են,- պատասխանեց այգեպանը,- ես միշտ դրամապանակումս 10.000 ֆունտ եմ պահում: Այնպես, եթե պետք գա: -Տասը հազա՞ր,-մրմնջաց երիտասարդը: Եվ այդ պահին նա հասկացավ. չափազանց հարգալից ծառա՜ն, խոշոր գումար գրպանու՜մ…. -Այդ Դուք եք Վայրկյանական Միլիոնատերը, այդպե՞ս չէ: -Ներկայումս, այո´,-պատասխանեց նա,-ուրախ եմ ձեզ տեսնել: Ասացեք` ո՞վ է ձեզ ուղարկել: -Հորեղբայրս:Նա ասաց, որ դուք մի ժամանակ նրան եք պատմել Ձեր գաղտնիքը: Նա առաջինն էր, ում պատմել եք Ձեր գաղտնիքը: -Այո, ես հիշում եմ:Այնքան վաղու՜ց էր: Նա բավականին ինքնատիպ մտածելակերպ ուներ, ինչպես բոլոր տաղանդավոր երիտասարդներ, ի դեպ: Իսկ Դուք ինչու՞ մինչև հիմա չեք հարստացել: Դուք երբևէ լրջորեն տվե՞լ եք Ձեզ այդ հարցը: -Դե, ո´չ: -Այդտեղից էլ պետք է սկսել: Եթե ուզում եք բարձրաձայն մտածեք, իսկ ես կփորձեմ հետևել Ձեր մտքերի ընթացքին: Երատասարդը մի քանի անվստահ փորձ արեց և ամաչելով լռեց: -Տեսնու՞մ եք,-ասաց Միլիոնատերը,- դուք սովոր չեք բարձրաձայն մտածել: Իսկ ձեր տարիքի շատ մարդիկ արդեն բավական հարուստ են: Նրանցից շատերն արդեն միլիոնատեր են , իսկ մի մասն էլ շուտով կաշխատեն իրենց առաջին միլիոնը: Ի դեպ, երբ Արիստոտել Օնասսիսը քսանվեց տարեկան հասակում Հարավային Ամերիկայից Անգլիա էր մեկնում, երազանք ունենալով կառուցել նավաշինական ընկերություն, նրա բանկային հաշվի վրա արդեն կար 350000 ֆունտ: -26՞,-նորից հարցրեց երիտասարդը: -Հենց այդպես,-Բայց սկսել էր 250 ֆունտից: Ո´չ համալսարանական կրթություն ուներ, ո´չ փորձ, ո´չ առավել ևս կապեր..Ի դեպ, ընթրիքի ժամն է,- ծերունին ընդհատեց իր խոսքը,-Կցանկանա՞ս ընկերակցել ինձ: -Շնորհակալություն, մեծ սիրով: Վայրկյանական Միլիոնատերը շրջվեց և քայլեց դեպի տուն: Չնայած տարիքին` նա քայլում էր լայն հստակ քայլերով: Երիտասարդը հետևեց նրան: Ճաշասենյակում նրանց արդեն սպասում էր երկու հոգու համար պատրաստված սեղանը: -Նստե´ք, խնդրեմ,-ասաց միլիոնատերը երիտասարդին` ցույց տալով նրան սեղանի այն ծայրը, որը սովորաբար տախատեսվում է տանտիրոջ համար: Իսկ ինքը նստեց աջ կողմում` անմիջապես ավազե ժամացույցի դիմաց, որի վրա փորագրված էր «Ժամանակը ոսկի է»: Աղախինը բացեց գինու շիշն ու լցրեց բաժակները -Առաջարկում եմ խմել ձեր առաջին միլիոնի համար,-Բարձրացնելով բաժակը` ասաց միլիոնատերը: Նա մի կում արեց, որն առաջինն ու վերջինն էր ողջ երեկոյի ընթացքում: Նա նաև բավական համեստ էր ուտում. Ընդհամենը մի քանի կտոր սաղմոնի հոյակապ միս: -Ձեզ դու՞ր է գալիս ձեր աշխատանքը,- հարցրեց նա հյուրին: -Ինձ թվում է` այո´: -Դուք վստա՞հ եք: Բոլոր միլիոնատերերը, որոնց ես հանդիպել եմ, իսկ ես բավական շատ միլիոնատերեր եմ հանդիպել, սիրել են իրենց աշխատանքը: Աշխատանքը նրանց համար հանգստի վայր էր` հետաքրքրության նման: Հենց այդ պատճառով էլ հարուստներն անդքան հազվադեպ են մեկնում հանգստանալու: Ինչու՞ պատժել ինքդ քեզ և կտրվել սիրելի աշխատանքից: Այդ և իսկ պատճառով նրանք շարունակում են աշխատել, նույնիսկ այն ժամանակ,երբ մեկ միլիոն չէ, որ աշխատել են: Ի դեպ, աշխատանքի նկատմամբ սերը անհրաժեշտություն է, բայց բավարար պայման չէ: Հարստանալու համար մի գաղտնիք է պետք իմանաք: Ասե´ք ինձ, դուք հավատու՞մ եք, որ այդպիսի գաղտնիք գոյություն ունի: -Այո´: -Հիանալի է:Առաջին քայլն արդեն արել եք: Սովորաբար մարդիկ գաղտնիքների չեն հավատում: Բացի այդ, նրանք չեն հավատում, որ կարող են հարստանալ: Եվ նրանք ճիշտ են.ով չի հավատում իր հաջողությանը, հազվադեպ է հաջողության հասնում: Գործե´ք այսպես. Սկզբում հավատ,ապա կրքոտ ցանկություն հասնել նպատակին: Այնուամենայնիվ ասեմ, որ ոչ բոլորը, ավելի ճիշտ մեծամասնությունը պատրաստ չեն ընդունելու իմ գաղտնիքը, նույնիսկ երբ ես բացատրում եմ այն պարզ բառերով: Եվ գիտեք` ինչն է նրանց խանգառում: Երևեկայելու պակասը: Հենց այդ պատճառով էլ իրական գաղտնիքն աշխարհի ամենամեծ գաղտնիքն է: -Այն նման է Էդգար Պոյի պատմության միջի նամակին,-շարունակեց Վայրկյանական Միլիոնատերը,-Հիշու՞մ եք: Ոստիկանները նամակն էին փնտրում: Ողջ տունը տակն ու վրա արեցին, բայց նամակը չգտան, որովհետև ոչ մեկն այն չէր թաքցրել.այն ամենատեսանելի վայրում էր: Այդ պատմությունը Էմերսոնի օրենքներից մեկի լավագույն մարմնավորումն է: Ոստիկանությունը նամակը չգտավ երևակայության պակասի պատճառով: Կամ, եթե ուզում եք, նախապաշարումներից ելնելով: Նրանք չէին սպասում, որ նամակը վերևում կլինի. Այդ պատճառով էլ նամակը նրանց չհասավ: Երիտասարդը լարված և աճող հետաքրքրասիրությամբ լսում էր: Ոչ ոք և երբեք նրան նման բաներ չէր պատմել: Որքա՜ն էր ուզում նա հնարավորինս շուտ իմանալ այդ նվիրական գաղտնիքը:Նա վստահ էր, որ եթե ոչ մի գաղտնիք էլ գոյություն չուներ, միևնույնն է, նա հոյակապ պատմող էր, որը կարողանում էր հեշտ և հասկանալի բացատրել նույնիսկ դժվար բաները: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |