21:31 Առակ. «Ընտրությունը քոնն է» | |
– Ինչո՞ւ ես բարկանում և նեղանում։ Ավելի լավ չէ՞ հանգստանալ և ներել, – հարցրեց ուսուցիչը իր աշակերտին։ – Իսկ ինչո՞ւ պետք է նրան լավություն անեմ և ներեմ, չէ՞ որ նա…, – ուզում էր արդարանալ աշակերտը։ – Կներես, որ ընդհատում եմ, -ասաց ուսուցիչը, – թույլ տուր երկու հարց տալ քեզ, և այդ ժամանակ ես կպատասխանեմ քո բոլոր «ինչպեսներին» և «ինչուներին»։ Աշակերտը համաձայնվեց։ – Դու քեզ լա՞վ ես զգում, երբ բարկանում ես կամ նեղանում, – հարցրեց ուսուցիչը։ – Իհարկե ոչ, – պատասխանեց աշակերտը։ – Այդ դեպքում ո՞ւմ ես դու լավություն անում, երբ շնորհիվ քո ներողամտության և հանգստության այնպես ես անում, որ ինքդ քեզ ավելի լավ լինի։ Աշակերտը ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բացելով բերանը՝ այդպես էլ ոչ մի բառ չկարողացավ արտաբերել։ Նա կանգնած էր՝ աչքերը հառած գետնին։ – Հիշի՛ր, քեզնից է կախված, թե ինչ ես ընտրում՝ վիրավորա՞նք, թե՞ ներում, տառապա՞նք, թե՞ երջանկություն։ Ընտրությունը քոնն է, – ասաց ուսուցիչը։ – Բայց ասեք խնդրեմ, ինչպե՞ս կարելի է չվիրավորվել, չնեղանալ, չէ՞ որ դա այնքան դժվար է։ – Դու ամենակարևորը հասկացիր, որ երբ դու ցանկանում ես հարվածել ինչ-որ մեկին դատապարտելու, վիրավորանքի ճիպոտով, խփելու համար ճիպոտը բարձրացնելիս, առաջինը ում կհարվածես՝ կլինես հենց դու։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |