18:27 Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին! |
5.Ա.Բ.Գ.Դ.Ե. Ձևը անընդհատ կատարեք
Առաջին հաջողության օրենքը կենտրոնացումն է, այսինքն ձեր բոլոր ուժերը մի կետի վրա կենտրոնացրեք, ուղղակի դեպի այդ կետը գնացեք և դեպի աջ և ձախ մի շեղվեք: Վիլյամ Մաթյուս
Նախքան գործերի սկսելը ինչքան շատ մտածեք և գործերի ծրագրավորման համար ժամանակ տրամադրեք, այնքան կարևոր գործեր կկատարեք և երբ մի գործ սկսեք ավելի շուտ դա կվերջացնեք, ինչքան մի գործը ձեր համար ավելի կարևոր և արժեքավոր լինի, ձեր ծուլության ավելի հանգիստ կհաղթահարեք: Ա.Բ.Գ.Դ.Ե ձևը շատ ուժեղ տեխնիկ է ձեր գործերի հերթագրելու համար, որ կարող եք ամեն օր դրանից օգտվեք: Այս ձևը այնքան հեշտ և ազդեցիկ է, որ դրանից օգտվելը միայնակ կարող է ձեզ ամենահաջող և գործոնյա մարդը դարձնի: Նրա գործունյա լինելը նրա հեշտության մեջ է գտնվում: Դա այսպես է, որ սկսելու համար պիտի մի ցանկ պատրաստեք ձեր մյուս օրվա բոլոր գործերից և թղթի վրա մտածեք: Նրանից հետո երբ գործը սկսեք, յուրաքանչյուր առարկայի մոտ, որ ձեր ցանկում գրել եք Ա.Բ.Գ.Դ.Ե նշեք (նրանցից մեկը): Ա.-տառը ձեր ամենակարևոր գործի համար, այն գործը, որ պիտի անպայման կատարվի, եթե ոչ լուրջ հետևանքներ կունենա: Նրանք, որ Ա.-ով են նշված կարող են օրինակ շատ կարևոր հանդիպում լինի սրանք ձեր կյանքի գորտերն են: Եթե մի Ա.-ի ավելի ունեք ձեր ցանկում նրանք Ա-1, Ա-2, Ա-3 և … հերթագրեք, Ա-1 գործը ձեր ամենատգեղ և մեծ գորտն է: Բ.-գործերը նրանք են, որ պիտի կատարվեն, բայց նրանց չկատարելը շատ վատ հետևանքներ չեն ունենա սրանք ձեր կյանքի գորտի երեխաներն են, այսինքն եթե դրանք չկատարելը խնդիր կառաջանան, բայց Ա.-ի չափ մեծ չեն, օրինակ` մի նամակի պատասխանել կամ Email-ի ստուգել հնարավոր է այս խմբին պատկանան: Օրենքը այն է, որ եթե Ա. կարգի մնացած գործ ունեք երբեք Բ կարգին մի անցեք, գորտի երեխան չպիտի ձեզ շփոթեցնի, երբ մի մեծ գորտ սպասում է իրեն կուլ տաք: Գ. գործերը նրանք են, որ իրենց կատարելը լավ է , բայց չկատարելը ոչ մի հետևանք չունի, մի ընկերոջ հեռախոսել, թեյ խմել կամ ճաշել գործընկերների հետ կամ անձնական գործերի կատարելը աշխատանքային ժամերում Գ. տեսակի գործերին են պատկանում: Այս տեսակի գործերի կատարելը ոչ մի ազդեցություն չունի ձեր կյանքի վրա: Դ. գործերը նրանք են, որ իրենց կատարելը կարող եք ուրիշներին հանձնարարեք, օրենքը այն է, որ եթե ինչ որ գործ ուրիշն է կարող կատարի, ուրիշին հանձնարարեք, որ ավելի շատ ժամ ունենաք Ա. գործերի համար, որ միայն դուք դրանք կատարեք: Ե. գործերը նրանք են, որ կարող եք նրանց ընդհանրապես չկատարեք, առանց այն որ փոփոխություն ունենա: Սրանք այն գործերն են, որ մի ժամանակ կարևորություն են ունեցել, բայց հիմա ձեզ չեն վերաբերվում կամ ձեզ համար հարմար չեն: Այս գործերը ըստ սովորության կամ նրա համար, որ նրանց սիրում եք կատարում եք: Նրանից հետո որ Ա.Բ.Գ.Դ.Ե ձևը ձեր ցանկի մեջ գործադրեցիք, լռիվօրեն պատրաստ եք, որ ձեր կարևոր գործերը արագ կատարեք: Ամենակարևոր ձևը, որ ուզում եք Ա.Բ.Գ.Դ.Ե ձևը աշխատի այն է, որ ձեզ ստիպեք արագորեն անցնեք աշխատանքի և մինչև չեք վերջացրել գործը շարունակեք աշխատանքը: Ձեր կամքի ուժից օգտվեք, որ ձեր ամենակարևոր գործը սկսեք և մինչև չեք վերջացրել շարունակեք: Գորտը լռիվորեն կուլ կտաք և մինչև գործը չի վերջացել իրենից ձեռք մի քաշեք: Ձեր թռիչքի կետը այն է, որ ձեր Ա-1 գործը, ցանկից գտնեք, որ ձեզ մինչև հաջողության ամենավերև կետը տանելու է մինչև ինքնավստահության և անձնասիրության վերևը: Երբ այս սովորությունը ձեր մեջ տեղադրեք, որ Ա-1 գործը կատարեք և կենտրոնանաք (որ գորտին կուլ տաք) այնժամ կտեսնեք, որ ավելի շատ գործունյա եք քան ձեր շրջակայքի 2-3 հոգին:
Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին
Հենց հիմա ձեր գործերը ընթերցեք և նրանց կողքին Ա.Բ.Գ.Դ. և Ե նշում կատարեք: Ձեր Ա-1 գործը ընտրեք և անմիջապես դրա վրա աշխատեք, ձեզ պարտադրեք, որ մինչև այդ չեք կատարել ուրիշ գործին չանցնեք: Մինչև 1 ամիս, նախքան ձեր գործերի սկսելը ամեն օր Ա.Բ.Գ.Դ.Ե ձևը ձեր գործերում և աշխատանքներում կատարեք: Մեկ ամիս անց այդ որ ձեր կարևոր գործերը սկսեք և ավարտեք ձեր մոտ սովորություն կդառնա և ձեր ապագան կերաշխավորվի:
6. Ձեր իսկական նպատակի վրա կենտրոնացեք
Երբ բոլոր ֆիզիկական և մտային ուժերը կենտրոնանան մարդու կարողությունը խնդիրների լուծման համար քանի հավասար կդառնա: Նորման Վինսենթ Փիլ
□Ինչո՞ւ են ինձ վճարում□ սա այն կարևոր հարցն է որ անընդհատ, լռիվ ժամանակ, որ աշխատում եք ձեզանից հարցրեք: Իրականությունը այն է, որ շատ մարդիկ լռիվորեն վստահ չեն ինչու են աշխատավարձ ստանում: Բայց եթե ձեր համար լռիվորեն պարզ չլինի ինչու եք աշխատավարձ ստանում, և ինչ նպատակների հասնելու համար են ձեզ վարձատրել, դժվարությամբ կկարողանաք ձեր աշխատանքը լավ կերպով կատարեք, ձեր աշխատավարձը բարձրացնեք կամ պաշտոնը: Ամենահեշտ պատասխանը այս հարցին այն է, որ դուք հատուկ նպատակին հասնելու համար եք վարձատրվում: Աշխատավարձը բաղկացած է այն գործի համար, որ դուք կատարում եք ուրիշների համար կամ ապրանքը, որ վաճառում եք կամ սպասարկում, որ կատարում եք և ինչ որ մարդիկ դրա համար վճարում են: Ձանկացած աշխատանքում իսկական նպատակը 5-ից 7 պարագայում դասավորվում է: Սրանք հենց այն նպատակներն են, որ դուք նրանց ձեռք բերման համար պիտի ամենաշատ գործակցությունը ունենաք ձեր կազմակերպության հետ: Իսկական նպատակները մարմնի կարևոր գործերի նման են, որ արյան ճնշման նման, զարկերակի, շնչառման չափի և ուղեղի ուղարկված ալիքների ցույց են տրվում: Սրանցից յուրաքանչյուրի պակասումը մահվան պատճառ է դառնում: Հենց այսպես ձեր չհաջողելը իսկական նպատակի հասնելու համար պատճառ կդառնա ձեր աշխատանքը կորցնեք: Օրինակ` իսկական նպատակը տնօրինության մեջ, բաղկացած են ծրագրավորումից, գործերի դասավորում, անհատների ընտրել, աշխատանք տրամադրել, հսկում, արժեքավորում և ստուգում: Սրանք այն գործերն են որ մի տնօրեն պիտի կատարի, որ կարողանա նրանցով հաջողության հասնի: Այն գործի համար, որ կատարում եք պիտի ուսում և փորձ ունենաք: Այս անհրաժեշտությունները անընդհատ փոփոխությունների մեջ են: Սկզբնական փուլում պիտի լավ կարողություն և հմտություն ձեռք բերեք, որ գործը կատարեք, բայց իսկական նպատակը ձեր աշխատանքում միշտ իսկական դեր ունի և ձեր հաջողության և պարտության որոշողն է: Եթե ուզում եք,որ գործում հաջողեք, պիտի իսկական նպատակների շուրջ կարող լինեք: Այն բանի շուրջը, որ լրիվ պարտականությունները ձեր օգտին են: Եթե դուք նրանց շուրջ գործունյա չլինեք, էլ ոչ ոք այդ հանձնարարությունները չի կատարի: Իսկական նպատակների հանձնարարությունները այն աշխատանքներն են, որ դուք նրանց հսկողություն ունեք, այն գործերն են, որ ձեր և ուրիշների միջև համագործակցություն է ստեղծում: Բարձր գործունեության սկզբնական կետը այն է, որ սկզբում ձեր գործի իսկական նպատակը ճշտեք: Ձեր տնօրենի հետ այս մասին խոսեք և ձեր կատարվող աշխատանքներից մի ցանկ պատրաստեք և վստահ եղեք այն մարդիկ, որ աշխատանքի մեջ ձեզանից բարձր, ձեզ հետ հավասար կամ ձեզ համար են աշխատում այս ցանկի հետ համաձայն են: Օրինակ` մի վաճառականի համար հաճախորդ գտնելը իսկական նպատակներից է այս գործում հաջողելը իսկական գործ է, վաճառքի բոլոր փուլերն են: Վաճառքի ավարտելն էլ այս աշխատանքի նպատակներից է: Մի ապրանքի վաճառելը շատ մարդկանց նեղության արդյունքն է, որ աշխատում են արտադրամասում կամ սպասարկման բաժիններում: Մի ընկերության տիրոջ կամ տնօրենի համար էլ բանկային վարկ վերցնելը իսկական նպատակներից է համարվում: Ճիշտ մարդկանց աշխատանքի ընդունելը և ճիշտ աշխատանքներ նրանց հանձնարարելն էլ այս աշխատանքի իսկական նպատակներից է: Գրասենյակի աշխատողի իսկական նպատակը այս գործում հեռախոսներին արագ պատասխանել, նամակագրություններ կամ արագ հեռախոսները ճիշտ մարդկանց կապ տալն է: Նրանց կարողությունը արագ և շատ լավ իրենց տված հանձնարարությունների կատարման մեջ, նրանց աշխատավարձի և առաջադիմության չափն է ցույց տալիս իրենց գործում: Երբ որ իսկական նպատակները ճշտեցին, նրանց 1-ից 10 թվանշաններ տվեք: Որի մեջ ուժեղ և որի մեջ նվազ եք, ինչ հանձնարարությունը գերազանցեք կատարել և որը լավ արդյունք չի ունեցել: Այս ձևում օրենք գոյություն չունի, այն նպատակը, որում դուք նվազ եք աշխատել, պիտի ձեր բոլոր կարողությունները և գիտելիքները գործադրեք: Այսինքն եթե 7 նպատակների հասնելու նրանցից 6-ի մեջ գերազանց գործունեություն եք ցուցադրել, 7-րդի մեջ կարողություն չունենալը ձեզ հաջողության չի հասցնի և ձեր հաջողությունը ուրիշ գործերում կպակասեցնի, ձեր նվազությունը մի գործում, ձեր հնարավարությունը ձեր մեծ հաջողության հասնելու մեջ կպակասեցնի: Օրինակ մի տնօրենի համար աշխատանքի տեղավորելը մարդկանց, իսկական նպատակներից է, որովհետև այս գործը շատ կարևոր է որովհետև այս գործով նա օգնում է իր կազմակերպության, որ իր իսկական նպատակին հասնի: Եթե մի տնօրեն չկարողանա ճիշտ ձևով ուրիշներին գործերը հանձնարարի, չի կարողանա իր մյուս գործերին հասնի, հենց այդ գործի թերանալու մեջ մի տնօրեն կարող է իր գործում պարտվի: Ծուլության պատճառներից մեկը այն է, որ մարդիկ նախկինում իրենց նվազ աշխատանքների պատճառով ինչ որ գործում, նորից այդ գործի կատարելուց խուսափում են: Շատ մարդիկ փոխարեն ծրագրավորեն այն գործերը, որ իրենց մեջ խնդիր ունեն, դա լռիվորեն մի կողմ են նետում և իրավիճակը բարդացնում են: Հակառակ դեպքում ինչքան այն գործի մեջ, որ նվազ եք աշխատեք, ձեզ ավելի կուժեղացնի և ձեզ դեպի մեծ հաջողություններ կտանի, ավելի քիչ ծուլությունը ձեզ մոտ կգա, և ավելի վստահ աշխատանքները կավարտեք և ավելի շատ փորձառություն կունենաք: Իրականություն այն է, որ ամեն մարդ ուժեղ և թույլ կետեր ունի: Ձեր ուժեղ կետերին ուշադրություն մի դարձրեք, դրա փոխարեն դրանք ճշգրիտ նշանակեք: Ձեր նպատակը որոշեք, և նրա համար, որ ձեր թույլ կետերը մի գործում լավացնեք, դրանց համար ծրագրավորեք մտածեք, որ եթե ցանկանաք ձեր աշխատանքում լավագույնը լինեք, նրա կարիքը ունեք, որ մի գործում էլ փորձառություն ունենաք: Ամենակարևոր հարցերից, որ պիտի միշտ ձեզանից հարցնեք և նրան պատկանեք այն է, որ □Դա ինչ փորձառություն է, որ նրան ձեռք բերելով ամենադրական դերը կունենամ իմ աշխատանքում□: Սրանից հետո ձեր գործում առաջադիմության համար միշտ այս հարցը հարցրեք ձեզանից և պատասխանը ձեզանից պահանջեք, հաստատ դա գիտեք: Ձեր տնօրենից, գործընկերներից, ընկերներից և ընտանիքի անդամներից էլ այս հարցը հարցրեք, և փորձառություն ձեռք բերելու համար այդ գործում աշխատեք: Այն է ուրախալի լուր, որ բոլոր փորձառությունները ձեռք բերելու համար հնարավոր է սովորել: եթե ինչ որ մեկը կարող է մի գործի մեջ հմուտ լինել ուրեմն դուք էլ կարող եք: Ամենաարագ և լավ ձևը ծուլության միջից տանելու համար այն է, որ գործերը արագ կատարեք, որ ձեր աշխատանքի շրջանում լավ գործունեություն ունենաք սա ձեր ամենակարևոր գործն է աշխատանքային կյանքում:
Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին Ձեր գործի իսկական նպատակները ճշտեք: Այն գործերը, որ նրանց կատարելով ցույց կտա ձեր աշխատանքը ամենալավ ձևով կատարում եք թղթի վրա գրեք: Հետո նրանց ըստ ձեր գործունեության յուրաքանչյուրի համար թվանշան դրեք 1-ից 10 և հետո այն աշխատանքը, որ նրա մեջ ամենաբարձր գործունեությունը ունեք նշանակեք: Ձեր նպատակների ցանկը ձեր տնօրենին ցույց տվեք և իր կարծիքը իմացեք: Ճիշտ խորհուրդները ընդունեք միայն այնժամ դուք կհաջողեք, որ ուրիշների խորհուրդներից օգտվեք: Այն ցանկի մասին, որ պատրաստել եք ձեր աշխատողների, գործընկերների և կողակցի հետ խորհրդակցեք: Սովորեք, որ հետագայում էլ միշտ իսկական նպատակները քննարկեք: Երբեք գործի բարելավվելուց ձեռք մի քաշեք, հենց այս որոշումը կարող է ձեր կյանքը բարելավի:
7. Կարևորության ճշտելու օրենքը գործադրեք
Իսկական իմաստը ուշադրության կարևորության և մտքի ուշադրության բառերի կենտրոնացման մեջ մեկ խնդրի վրա է: Քոմար
Կարևորության գտնելու օրենքը ասում է` □Երբեք բոլոր գործերի կատարելու համար ժամանակ գոյություն չունի, բայց միշտ ամենակարևոր գործի կատարելու համար բավականաչափ ժամանակ կա□: Այսինքն դուք երբեք չեք կարողանա լճի միջի բոլոր գորտերին և շերեփուկներին ուտեք, բայց միշտ կարող եք ամենամեծին և ամենատգեղին կուլ տաք: Երբ ժամանակը սպառվում է և մի գործ, որ նրա չկատարելը վատ հետևանք կունենա, միշտ դրա կատարման համար ժամանակ կունենաք, այն էլ միշտ վերջին րոպեներում, օրինակ ավելի շուտ եք աշխատանքի անցնում և ավելի շատ եք աշխատում, և ձեզ ստիպում եք, որ այն հետևանքներից որ այդ գործի չկատարելուց ձեզ կհանդիպի հեռու պահեք: Օրենք` Երբեք բոլոր գործերի կատարելու համար ժամանակ գոյություն չունի: Սա մի իրականություն է, որ այսօրվա դրությամբ ամեն մարդ միջին հաշվով 110% մինչև 130% ժամանակից կարողություն ունի գործերը կատարի և գործերի ու պարտականություննեի քանակը անընդհատ ավելանում է: Բոլորս լիքը կարդալու նյութեր ունենք, որ պիտի կարդանք վերջին հաշվառումներով հայտնի է դարձել, որ տնօրենները իրենց բոլոր ընթերցումները, որ գործի վերաբերյալ պիտի կատարեն միջին հաշվով 300-ից 400 ժամ է պահանջում: Սա ցույց է տալիս, որ դուք երբեք չեք կարողանալու ձեր ետ ընկածները վերադարձնեք և պիտի այդ մտքի մասին մոռանաք: Միակ գործը, որ կարող եք անել այն է, որ իսկական գործերով զբաղվեք և մնացած գործերը առայժմ թող սպասեն: Շատ մարդիկ ասում են, երբ ստիպված են ինչ որ աշխատանք ինչ որ ժամանակահատվածում ավարտեն, միշտ ավելի շատ գործունեություն են ճարում: Դժբախտաբար տարիների հետաքննությունները ցույց են տալիս, որ սա շատ քիչ ազդեցություն ունի: Մարդիկ, որ ծուլության պատճառով իրենց գործերի ավարտի համար ժամկետ են ճշտում ընդհանրապես շփոթության մեջ են ընկնում, ավելի շատ սխալ են թույլ տալիս և ստիպված նորից են գործը սկսում: Շատ դեպքերում երբ մարդիկ փորձում են սուղ ժամկետում, որ իրենք են ճշտել, մի գործ ավարտեն, պատճառ են դառնում գործը լավ առաջ չգնա և ծախսերը բարձրանան, որ երկարաժամկետում դա փոխարինվում է մեծ վնասների: Որոշ ժամանակ երբ մարդիկ ստիպված են լինում մի գործ վերջին րոպեներին ավարտեն, շտապելու պատճառով, նորից են անում այդ գործը և ավելի երկար է տևում: Նրա համար, որ կարողանաք ձեր ամենակարևոր գործերի վրա կենտրոնացում ունենաք և ըստ ծրագրի առաջ գնաք, երեք հարց գոյություն ունի, որ կարող եք անընդհատ դրանք ձեզանից հարցնեք: Առաջին հարցը սա է` □ամենակարևոր և ամենարժեքավոր գործերս որո՞նք են□: Այսինքն ամենամեծ գորտը, որ պիտի կուլ տաք, որ ամենակարևոր դերը ունենա ձեր նպատակի առաջ տանելու մեջ, որոնք են: Սա ամենակարևոր հարցերից է, որ պիտի ձեզանից հարցնեք, և նրան պատասխանեք: Ամենակարևոր և արժեքավոր գործերը որո՞նք են, այս հարցը սկզբից ձեզանից հարցրեք հետո ձեր տնօրենից, գործընկերներից և աշխատողներից: Նախքան գործի սկսելը պիտի ձեր ուշադրությունը կենտրոնացնեք ձեր աշխատանքային գործերի վրա և ձեր մտքի խոշորացույցով ձեր ամենակարևոր աշխատանքը պարզ տեսնեք: Երկրորդ հարցը, որ պիտի անընդհատ հարցնեք այն է, որ ` □Ինչ գործ է, որ եթե ես և միայն ես կատարեմ իմ կյանքում և աշխատանքում մեծ փոփոխության կհանդիպեմ□: Այս հարցը պատկանում է տնօրինության մեծագույն պրոֆեսոր Փիթր Դրաքրին, որ ամենալավ հարցերից է մարդու անձնական գործունեության բարձրացման համար: Ինչ գործ է, որ դուք և միայն դուք պիտի դա կատարեք ու եթե լավ կատարեք մեծ փոփոխությունների կհասնեք: Սա այն գործն է, որ միայն դուք եք կարող դա կատարեք: Եթե դուք չանեք, ուրիշ ոչոք դա չի անի և եթե լավ կատարեք ձեր կյանքի և աշխատանքի մեջ իրոք մեծ փոփոխություններ տեղի կունենան: Սա ինչ գորտ է, որ դուք պիտի կուլ տաք: Օրվա ցանկացած ժամին այս հարցը կարող եք տալ վստահ եղեք, որ պարզ պատասխան ունի: Ձեր պարտականությունը այն է, որ այս պատասխանը գտնեք և նախքան ուրիշ գործին անցնեք, դա կատարեք: Երրորդ հարցը, որ կարող եք ձեզանից հարցնեք այս է` □Ամենալավ ձևը, որ կարող եմ հիմա իմ ժամանակից օգտվեմ ինչ է□, այսինքն` □Իմ ամենամեծ գորտը հիմա ինչ է□: Այս հարցը, ժամանակի տնօրինության բանալին է, որ դուք ձեր ծուլությանը հաղթում եք և շատ գործունյա մարդ եք դառնում: Օրվա բոլոր ժամերին այս հարցը տվեք, ինչ որ պատասխան դրա համար կունենաք: Ձեր պարտականությունը այն է, որ միշտ այս հարցը ձեզ տաք և երբ պատասխան գտաք, գործի անցնեք ինչ որ ուզում է թող լինի: Կարևոր գործերը առաջ կատարեք և այն գործերը, որ առաջնահերթ չեն բոլորովին մի կատարեք, հենց այնպես որ Գյոթեն ասում է` □Այն գործերը, որ բոլորից կարևոր են, երբեք չպիտի հասարակ գործերի զոհ գնան□ ինչքան ձեր պատասխանները այս հարցերին պարզ լինեն, ավելի հեշտ եք կարող ձեր գործերը ծրագրեք և ծուլության հաղթահարեք և այն գործը անեք, որ ամենալավ ձևն է ժամանկից օգտվելու համար:
Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին Ձեր մտային ամենաուժեղ գործիքը հաջողության հասնելու համար գործերի հերթով ծրագրելն է,ամեն օր մի քանի րոպե ինչ որ տեղ, որ ոչ ոք ձեզ չխանգարի, հանգիստ նստեք և առանց անհանգստանալու և շփոթվելու, միայն այն գործերին, որ պիտի կատարեք, մտածեք: Համարյա միշտ լռության մեջ հետաքրքիր որոշումների եք հասնում, ու երբ այս որոշումները օգտագործեք, ահագին չափով ժամանակ կշահեք, այս գործով ընդհանրապես այնպես առաջադիմությունների և հաջողությունների կհասնեք, որ ձեր կյանքն ու աշխատանքը կփոփոխվի:
8. Նախքան սկսել գործի նախաբանները լռիվորեն պատրաստեք
Ձեր գործունեությունը ինչքան ուզում է թող լինի, ձեր կարողությունները միշտ նրանից ավելի է քան դրսեվորվել է: Ջեյմզ Բի Մաք Քեյ
Ամենալավ ձևերից ծուլության հաղթահարելու գործերը արագ կատարելու համար այն է, որ բոլոր այն բաները, որ գործի համար պետք ունեք պատրաստեք, երբ նախաբանը պատրաստեք և գործիքները պատրաստ լինի, նրա նման է, որ կրակելու համար պատրաստ հրացան ունեք հիմա միայն կարիք ունեք որ որոշում կայացնեք և սկսեք: Այս գործը նրա նման է, որ բոլոր մթերքը պատրաստ է, որ մի կերկուր պատրաստեք, օրինակ մի մեծ գորտ: Դուք ամեն ինչ պատրաստել եք, որ ձեր առաջադրված են, և քայլ առ քայլ սկսում եք կերակուրը պատրաստել: Սկսելու համար, աշխատելու սեղանը մաքրում եք և ընդամենը մի գործ է դրված ձեր առաջ և եթե պետք եղավ մնացած ամեն ինչը գետնին կամ ձեր գլխի ետևում շարեք: բոլոր գրություններ, տեղեկություններ, մանրամասեր և գործիքները և բոլոր այն ինչ ձեզ պետք է, հավաքեք, բոլորը ձեռքի առաջ դրեք այնպես որ պետք եղած ժամանակ ձեր տեղից չբարձրանաք և այս ու այն կողմ գնալու հնարավորություն չունենաք: Վստահացեք, որ բոլոր ապրանքները` գրելու, դիկետները, կոդերը, էլեկտրոնային հասցեները և ամեն ինչ սկսելու, շարունակելու և գործի ավարտելու համար, ձեզ մոտ են: Ձեր աշխատելու վայրը, աշխատանքի համար պատրաստեք, այնպես որ երկար ժամանակ աշխատելու համար հարմար և հաճելի լինի, մանավանդ վստահացեք, որ ձեր աթոռը հանգիստ է, հենվելու համար հարմար է և ձեր ոտքերը գետնին է հասնում: Գործունյա և բազմազբաղ մարդիկ իրենց գործատեղի համար ժամանակ են վատնում, որ նրանից հաճույք ստանան: Ինչքան ձեր գործատեղը մաքուր և հավաք լինի գործի սկսել և շարունակելը ձեզ հանգիստ կթվա: Ձևերից մեկը ծուլության հաղթահարելու (գորտ կուլ տալու) նա է, որ նախքան աշխատանք սկսելը ամեն ինչ լռիվորեն պատրաստենք, և ամեն ինչ դասավորված ձեր առաջ լինի և ավելի հաճույքով աշխատանքի կանցնեք: Ինչ հիանալի է: Ինչ գրքեր, որ երբեք չեն գրվում, ինչ ուսուցման կետեր, որ երբեք չեն ավարտվում, և ինչքան գործեր, որ մարդկանց կփոփոխի, բայց երբեք չի կատարվում միայն այն պատճառով, որ մարդիկ առաջին քայլը չեն անում: Լոս Անջելեսը շատ մարդկանց է դեպի իրեն քաշում, որ երազում են հաջող կինոսցենար գրեն և ստուդիաներից մեկին վաճառեն: Այս մարդիկ Լոս Անջելես են գալիս և տարիներ աշխատում են ցածր մակարդակի աշխատանքներում,այն հույսով, որ մի օր կինոսցենար գրեն և վաճառեն: Վերջերս Լոս Անջելես Թայմսը մի թղթակցի է ուղարկոմ Վիլշայր փողոց և անցորդների հետ հարցազրույց կատարեց: Նա մոտենում էր և այս հարցն էր տալիս □Ձեր կինոսցենարը ինչպես է առաջ գնում□ և ամեն չորս հոգուց երեքը այս էին պատասխանում` □համարյա վերջացել է□: Դժբախտաբար իրականությունը սա է, □համարյա վերջացել է□ մեծ հավանականության այն միտքը ունի, որ □Դեռ չի սկսել□: Մի թողեք այս դեպքը ձեզ համար կատարվի: Երբ նստում եք և ամեն ինչ ձեզ մոտ պատրաստ է, գործունյա մարդկանց ֆիզիկական ձևը ընդունեք: Ձեր մեջքը ուղիղացրեք, մի քիչ աթոռի հենարանից տարածություն առեք, և դեպի առաջ (դեպի աշխատանք) թեքվեք: Այնպես շարժվեք, ինչպես որ զգաք իսկապես գործունյա և հաջող մարդ եք: Այնժամ առաջին գործը վերցրեք և ինքներդ ձեզ ասեք □Դե լավ, աշխատանքը սկսում եմ□, և գործով զբաղվեք, երբ գործը սկսեցիք այնքան շարունակեք մինչև վերջանա: Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին Ուշադիր նայեք ձեր աշխատանքային սեղանին, թե տան մեջ, թե գործատեղում: Այնժամ ձեզանից հարցրեք` □Ին՞չպես մարդը այստեղ կաշխատի□: Ինչքան ձեր աշխատատեղը հավաք և մաքուր լինի, այնքան ավելի դրական կզգաք ձեզ, ստեղծագործ և ինքնավստահ կլինեք, հենց այսօր որոշեք որ ձեր աշխատանքի սեղանը և գրասենյակը լռիվ մաքրեք և հավաքեք, որ երբ ձեր սեղանի հետևն եք նստում զգաք, որ ազդեցիկ և գործունյա մարդ եք, և պատրաստ եք առաջադիմության և հաջողության:
9. Միշտ ուսանող մնացեք
Միակ հաջողության գործիքը, որ միշտ նրա կարիքը ունեք, չնայած, որ ձեր գործը և աշխատանքը ինչ է, այն է, որ ավելի լավ և ավելի շատ նրանից որ ձեզանից պահանջվում է գործունյա լինեք և աշխատանք մատուցեք: Ագ Մանդինո
□Ձեր դասը սովորեք□: Սա ամենակարևոր հիմքերից է անհատական աշխատանքում: Պիտի իմանաք նրա համար, որ ուզենաք ձեր գործը գերազանց կատարեք ինչ պիտի սովորեք: Ինչքան ձեր կարողությունը հատուկ տեսակի գորտի ուտելու մեջ բարձրանա, այնքան արագ եք կարող անցնեք աշխատանքի և նրան ուտեք: Պատճառներից մեկը, որ մարդը ծուլանում է իր գործում կամ իսկական գործերը հետաձգվում է այն է, որ մտածում է իր կարողություններից վեր է, և ինքնավստահություն չունի, թուլության զգացմունքը ձեր իսկական գործերից մեկում հերիք է, որ պատճառ դառնա դուք գործը չսկսեք: Ձեր կարողությունը և գիտությունը ձեր իսկական գործերի շուրջ անընդհատ նորացրեք, հիշեք ինչքան էլ, որ մի աշխատանք լավ կատարեք շատ արագ իր հետ կապված ձեր գիտությունը հնանում է: Հենց այնպես, որ բասկեսբոլի մարզիչ Փաթ Ռայլին ասում է` □Եթե ձեր աշխատանքում չեք առաջադիմում և չեք լավանում, ուրեմն վատանում եք□: Ամենալավ ժամանակի տնօրինության տեխնիկաներից, այն է, որ ձեր իսկական գործերը ավելի լավ կատարեք և ամենալավ բանը, որ ձեր ժամանակը կխնայի ձեր առաջադիմությունն է ձեր աշխատանքի գիտության մեջ: Ինչքան իսկական գործերում փորձառություն ունենաք, այնքան ավելի հանգիստ եք կարող ձեր գործերը սկսել: Ինչքան մի գործը լավ կատարեք, այնքան էներգիա կունենաք դրա կատարման համար: Այնժամ, որ գիտեք մի գործը լավ եք կատարում,և տեսնում եք, որ ծուլության հաղթահարելը ձեր համար ավելի հեշտ է և բոլոր պայմաններում գործը ավելի արագ և լավ եք կատարում: Մի փոքր բարձր գիտելիքը շատ փոփոխության հնարավորություն է տալիս ձեր աշխատանքում, ձեր ամենակարևոր գործերը նշանակեք և ձեր փորձառությունը և գիտությունը նրանց մեջ բարձրացրեք և այդ գործի համար ծրագրեք: Օրենք` Անընդհատ սովորելը կարիք պայմանն է հաջողելու բոլոր պայմաններում: Թույլ մի տվեք, որ թուլությունը ձեր ցանկացած գործերում և պարտականություններում ձեր առաջադիմությունից կանգնեցնի: Աշխատանքի և բիզնեսի մեջ ամեն ինչ կլինի սովորել: Ինչ որ ուրիշները սովորել են դուք էլ եք կարող սովորել: Երբ առաջին գիրքս գրում էի միայն կարող էի keyboard-ին նայելով տառերը շարեի, շատ շուտ անդրադարձա, որ եթե ուզենամ 300 էջանոց գիրք գրեմ և նորից կարդամ և ստուգեմ պետք է ճիշտ ձև թայփ անել սովորեմ, ուրեմն նրա ուսուցման գրքերը պատրաստեցի և 3 ամիս շարունակ համակարգչով օրեկան 20-30 րոպե այս գործը փորձում էի: Նրանից հետո կարողացա 40-50 կոճակ մի րոպեում սեղմեմ: Այս բանը սովորելով կարողացա շատ գրքեր, որ աշխարհում տպագրվել են գրեմ: Սա շատ լավ է նրա համար, որ ավելի գործունյա լինեք, կարողանաք շատ բաներ սովորեք, եթե նույնիսկ պետք է դուք էլ կարող եք մի հմուտ թայփիստ դառնաք և առանց նայելու կոճակներին, դրանք սեղմեք, կամ համակարգչի մասնագետ, հիանալի գնող կամ վաճառող, կարող եք սովորել բոլորի մոտ խոսալ, կարող եք սովորել ձեր գրածները ազդեցիկ լինի, բոլոր այս բաները կարող եք նրանից հետո, որ որոշեցիք եթե ձեր իսկական նպատակի համար պետք է սովորեք: Ամեն օր առնվազն մեկ ժամ ձեր աշխատանքի վերաբերյալ ընթերցում կատարեք: առավոտները ավելի շուտ արթնացեք և 30-60 րոպե գիրք ընթերցեք և ձեր պետք եղած տեղեկությունները, ձեր աշխատանքի վերաբերյալ ձեռք բերեք: Բոլոր այն սեմինարներում և դասընթացներում, որ ձեզ կօգնի ձեր աշխատանքում կհմտանաք, մասնակցեք, և անընդհատ նշումներ կատարեք այդ ժողովներում, կամ ձայնագրություն վերցրեք, որ ձեր աշխատանքում ամենագիտունը դառնաք: Եվ ի վերջո մեքենավարության ժամանակ այդ տեսակ ձայնագրություններ լսեք, ամեն մարդ որ մեքենա ունի տարեկան միջին հաշվով 500-ից 1000 ժամ մեքենավարություն է անում: Ձեր մեքենավարության ժամերը սովորելու ժամեր սարգեք: Դուք կարող եք միայն լսելով, ձեր աշխատանքում ամենագործունյաներից դառնաք: Ինչքան ձեր աշխատանքի վերաբերյալ շատ տեղեկություն ունենաք, այդքան ինքնավստահ կլինեք և ձեր աշխատանքը այդքան լավ կկատարեք և ինչքան դա լավ կատարեք այդքան կառաջադիմեք ձեր աշխատանքում: Ինչքան շատ սովորեք, ձեր կարողությունը սովորելու մեջ կշատանա, հենց այնպես, որ ֆիզիկական փորձերով ձեր մարմնի մկանները զարգանում են, մտային փորձերով էլ ձեր միտքն եք զարգացնում, բացի այն արգելքները, որ ուղղակի ենթադրում եք ձեր համար գոյություն ունի, ոչ մի արգելք ձեր առաջադիմության համար գոյություն չունի:
Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին Այսօրվանից որոշեք, որ □ձեզ սպասարկման□ ձևը գործադրեք, բոլոր կյանքում ձեր աշխատանքի մեջ, միշտ ուսանող եղեք, պրոֆեսիոնալի համար, դպրոց գնալ և սովորել չի ավարտվում: Ինչ կարողություններ են, որ ձեզ կօգնեն, որ ձեր աշխատանքում քիչ ժամանակում ամենաշատ արդյունք ստանաք, սրանք ինչ որ կան նշանակեք նրանց բարելավման համար ծրագրավորեք և սովորելը սկսեք: Փորձեք ձեր աշխատանքում լավագույնը լինեք: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |