Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 22 » Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 3, 4 )
18:24
Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքը» (մաս 3, 4 )

Գլուխ 3. Որտեղ երիտասարդը սովորում է ռիսկի դիմել և օգտագործել իր հնարավորությունները

 

-Շատ լավ, դե ասացե´ք, թե որքան կցանկանայիք վճարել  հարստության գաղտնիքն իմանալու համար:

Երիտասարդն ապշահարվեց Վայևկյանական Միլիոնատիրոջ հարցից:

-Նույնիսկ եթե ցանկանայի էլ,-փնթփնթաց երիտասարդը,-մի կոպեկ անգամ չունեմ: Այդ իսկ պատճառով ես դժվարանում եմ պատասխանել ձեր հարցին:

-Իսկ եթե Դուք փող ունենայիք, որքա՞ն կցանկանայիք վճարել,-միլիոնատերը նորից հարցրեց և արագորեն ավելացրեց,- մի թիվ ասեք, առաջին թիվը, որը կառաջանա Ձեր գլխում”

-Չգիտեմ..100 ֆունտ..,-առաջին անգամ ողջ երեկոյի ընթացքում միլիոնատերը ծիծաղեց զրնգուն և մաքուր ծիծաղով:

-Ընդհամե՞նը: Դուք ինչ է, չեք հավատու՞մ, որ իմ գաղտնիքը գոյություն ունի: Այլապես Դուք պատրաստ կլինեիք ավելին վճարել: Լավ, Ձեզ ևս մեկ հնարավորություն եմ տալիս: Մեկ այլ թիվ ասեք: Հաշվի առեք` սա խաղ չէ, ամեն ինչ շատ լուրջ է:

Երիտասարդը սկսեց մտածել: Նա այլևս չէր ուզում, որ Վայրկյանական Միլիոնատերը նորից այդպես ծիծաղի իր վրա, բայց պատմության մեջ նա նույնպես չէր ուզում ընկնել:

-Ես դեմ չեմ Ձեր խաղը խաղալ, բայց հաշվի առեք, որ ես փող չունեմ:

-Այդ մասին մի´ անհանգստացեք:

-Բայց եթե ես փող չունեմ, ապա ձեռքերս կապվում են,-նյարդայնացած պատասխանեց երիտասարդը:

-Աստվա՜ծ իմ,-բացականչեց միլիոնատերը,-Այն ժամանակվանից, ինչ գոյություն ունի մարդկային ցեղը, հարուստները ավելացնում են իրենց կարողությունն այլ մարդկանց փողերի միջոցով: Ոչ մի լուրջ գործարար  փողի կարիք չի ունեցել, որ հարստանա: Ես խոսում եմ կանխիկ գումարների մասին: Իսկ Դուք չեկի գրքույկ ունե՞ք:

Երիտասարդն այնպես կցանկանար պատասխանել «ոչ»: Ինչու նա հենց այսօր իր գրքույկն իր հետ վերցրեց. չէ՞ որ նրա վրա ընդհամենը 12 ֆունտ 28 պեսո գումար կա. Ինչ ուզում ես այդ փողի հետ, արա´: Երիատասարդը պատրաստվում էր ստել, բայց միլիոնատերը քննող հայացքով նայեց նրա աչքերի մեջ, ասես կարդաց նրա մտքերը: Ծանր հանցանքը խոստովանողի պես երիտասարդը կմկմաց.

-Այոոո, այն ինձ հետ է:

Ռոբոտի պես ենթարկվելով` նա հանեց գրքույկը գրպանից: Գլխում ընբոստանալու միտք ծագեց, բայց հենց նույն վայրկյանին էլ մարեց: Այս մարդը լիովին հպատակեցրեց իրեն, ասես հիպնոսացնողը կաներ: Սակայն մեր հերոսը չէր վախենում Վայրկյանական Միլիոնատիրոջից: Այդ մարդը չափազանց բարեհամբյուր էր, չնայած նրա  պահվածքը բավականին տարօրինակ էր:

-Շատ լավ,- ասաց միլիոնատերը,-այժմ Դուք տեսնում եք, որ ոչ մի խնդիր չկա:

Միլիոնատերը վերցրեց գրիչը և մեկնեց երիտասարդին:

-Գրեք այն գումարը, որը ցանկանում էիք ասել և ստորագրեք չեկը:

-Բայց ես պատկերացում անգամ չունեմ ` ինչ թիվ գրել:

-Լավ, գրե´ք, ասենք, 10000 ֆունտ:

-Տասը հազա՜ր,-բացականչեց երիտաարդը,-Դուք կատակում եք:

-Գրեք 20000, եթե ուզում եք,- հանգիստ պատասխանեց միլիոնատերը երիտասարդին, որն այլևս չէր հասկանում` կատակում էր տանտերը, թե լուրջ էր ասում:

-Նույնիսկ 10000-ն ինձ համար չափազանց մեծ է: Բացի այդ, Դուք այդ չեկով ոչինչ չեք ստանա, այն կվերադարձնեն միջոցների բացակայության պատճառով, իսկ ես բողոք կստանամ բանկի կառավարչի կողմից. Նա կհարցնի, թե  արդյոք ես չեմ գժվել, և նա ճիշտ կլինի:

-Նման իրավիճակ ինձ մոտ էր ստեղծվել, երբ ես կնքում էի իմ ամենամեծ գործարքը: Ես 100000 չեկ ստորագրեցի, իսկ հետո ժրաջանորեն պտտվում էի այդ գումարը գտնելու համար: Սակայն եթե ես այդ ժամանակ այդ չեկը ստորագրած չլինեի, ես շատ մեծ հնարավորություն բաց թողած կլինեի: Դա բիզնեսում ունեցած իմ ամենալուրջ դասերից էր,- շարունակում էր ծերունին: Եթե մարդը ժամանակը վատնում է` սպասելով համապատասխան պահին, ապա նա երբեք էլ ոչ մի քայլ չի անի: Գործելու լավագույն պահը ՀԻՄԱՆ է: Իսկ այս ողջ պատմության մյուս դասը հետևյալն է. Կյանքում հաջողելու համար, մարդը պետք է զգա, որ նա ոչ մի ելք չունի, որ նա գամված է պատին: Եթե դու կասկածում ես և չես ցանկանում ռիսկի դիմել, ապա կարող ես պատրվակներ բերել, որ սա չկա, որ նա չկա, ու դու ոչինչ էլ չես ստանա: Իսկ եթե դու պատին ես գամված, բոլոր ուղիները փակ են, քեզ ոչինչ չի մնա, բացի  ողջ ներուժդ կենտրոնացնելը: Այդպիսի պահերին մարդ փոփոխություն է ուզում իր մարմնի յուրաքանչյուր վանդակով: Այդ դեպքում, ինչու՞ եք Դուք վարանում: Համարձակվեք` գրելով 10000 ֆունտ:

Դանդաղկոտ շարժումներով երիտասարդը գրեց թվերը, ապա նույնը բառերով, բայց երբ ստորագրելու պահը հասավ, ն հասկացավ, որ ի վիճակի չէ դա անել:

-Ես երբեք նման չափի  չեկ չեմ ստորագրել:

-Եթե Դուք ցանկանում եք միլիոնատեր դառնաք, Դուք պետք է սկսեք: Դուք էլ ավելի մեծ չեկեր եք ստորագրելու: Սա միայն սկիզբն է: Բայց երիտասարդի ձեռքը նրան չէր ենթարկվում: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց: Նա պատրաստվում է տասը հազար ֆունտի չեկ տալ մի մարդու, ում հանդիպում էր կյանքում առաջին անգամ` կասկածելի թվացող գաղտնիքը լսելու դիմաց:

-Ի՞նչն է Ձեզ կանգնեցնում, երիտասա´րդ,-հարցրեց Վայրկյանական Միլիոնատերը.-Շատ շուտով այդ թիվը ձեզ չնչին կթվա:

-Հարցը գումարի չափի մեջ չէ,-փնթփնթաց հյուրը` արդեն ինքն էլ չհասկանալով` ինչ է ասում:

-Իսկ ինչու՞մն է հարցը:

Նա արդեն պատրաստվում էր խոսել, երբ միլիոնատերն ընդհատեց նրան:

-Ես գիտեմ` ինչումն է խնդիրը: Դուք չեք հավատում, որ իմ գաղտնիքը Ձեզ միլիոնատեր կդարձնի: Եթե Դուք հաստատակամորեն վստահ լինեիք հակառակի մեջ, Դուք մեկ վայրկյան անգամ չէիք վարանի:

Իր տեսակետն ավելի պարզ բացատրելու համար միլիոնատերն ավելացրեց.

-Եթե Դուք անվերապահորեն վստահ լինեք, որ իմ գաղտնիքը մեկ տարվա մեջ Ձեզ 50000 ֆունտ կբերի, ընդ որում Դուք ստիված չեք լինի աշխատել ավել, քան հիմա եք աշխատում, նույնիսկ հնարավոր է ավելի քիչ,Դուք կստորագրե՞ք չեկը:

-Վստահ եմ, որ այո,-երիտասարդը ստիպված էր համաձայնվել,- ես 40000 ֆունտ օգուտ կունենայի:

-Դե ուրեմն ստորագրեք: Ես պաշտոնապես երաշխավորում եմ, որ Դուք ի վիճակի կլինեք այդքան վաստակել:

-Իսկ Դուք համաձա՞յն եք նամակ գրել Ձեր երաշխիքի վերաբերյալ:

Միլիոնատերը կրկին քրքջաց:

-Իսկ դուք ինձ դուր եք գալիս: Դուք ձգտում եք ապահովագրել Ձեզ, որը բավականին խելացի մոտեցում է: Նույնիսկ եթե Դուք ունենայիք պահանջվող գումարը, չի նշանակում, որ պետք է վստահեք առաջին հանդիպածին:

Ծերունին կանգնեց, մոտեցավ տուփին և այնտեղից դուրս բերեց արդեն պատրաստ  մի բլանկ: Երևի, նա միշտ օգտվում էր դրանից նման իրավիճակներում: Դա երիտասարդին դուր չեկավ: Չլինի այս հարուստն իր գաղտնիքը բացահայտում է հանրության առջև և պատրաստ է այն ծախել ցանկացածին` Թոմին, Դիկին կամ Հարիին:

Միլիոնատերը գրեց երաշխավորագիրը և տվեց այն երիտասարդին: Վերջինս արագորեն զննեց այն և գոհ մնաց կարդացածով: Սակայն հենց այդ պահին ծերունին փոշմանեց:

-Եվս մեկ միտք ծագեց գլխումս,-ասաց նա,- ի՞նչ կասեք կոպեկ գցելու մասին:

Նա գրպանից կոպեկ հանեց և սկսեց խաղացնել այն ափի մեջ:

-Կոպեկ գցենք: Եթե ես պարտվեմ, կտամ Ձեզ իմ գրպանում եղած 10000-ը: Եթե Դուք պարտվեք, կստորագրեք չեկը: Իսկ երաշխավորագրի  մասին երկու դեպքում էլ մոռանում ենք:

Երիտասարդը մի րոպե խորհեց: Առաջարկությունը չափազանց տարօրինակ էր: Իսկ միտքն իրենով վատը չէր: Հետաքրքիր է`ինչու է ծերունին նման առաջարկ անում: Միգուցե այստեղ ինչ-որ բան այն չէ:

-Միակ խնդիրն, ինչպես ես արդեն նշեցի, այն է, որ իմ հաշվին փող չկա: Նույնիսկ եթե ես Ձեզ չեկ տամ, Դուք դրանով չեք կարողանա մեծ գումարներ ստանալ:

-Խնդիր չկա,- ասաց Միլիոնատերը,-Շտապելու տեղ չկա: Ես պատրաստ եմ սպասել մինչ հաջորդ հանդիպումը: Պայմանավորվենք, որ կհանդիպենք ուղիղ մեկ տարի անց, համաձա՞յն եք:

-Համաձայն եմ, կոպեկ ենք գցում: Մեկ տարվա ընթացքում հնարավոր է փոխել բանկը, փակել հաշիվը կամ պարզապես տեղի ունեցածի մասին տեղեկացնել բանկին և դադարեցնել վճարումը: Այդ մասին կարող էինք նաև շուտ մտածել, այնպես որ կորցնելու բան չկա: Իսկ այժմ նա գուցե և 10000 ֆունտ շահի: Իր կամքին հակառակ, երիտասարդի դեմքի վրա առաջացավ ինքնավստահ ժպիտ: Ամաչելով` նա իրեն հույս տվեց, որ միգուցե Վայրկյանական Միլիոնատերը ոչինչ չնկատեց: Իզուր: Վայրկյանական Միլիոնատերը չափազանց ուշադիր էր:

-Եվս մեկ պայման,- ասաց միլիոնատերը,-եթե Դուք պարտվեք, Դուք ինձ խոսք կտաք, որ կվճարեք չեկը:

Երտասարդը կարմրեց: Այս ծերունին աղվեսի պես խորամանկ է: Նա կարդում է քեզ բացված գրքի նման: Բայց, ուզած, թե չուզած, նա ստիպված էր համաձայնվել: Վայրկյանական Միլիոնատերը պատրաստվում էր կոպեկը օդ գցել, երբ երիտասարդը կանգնեցրեց նրան:

-Կարո՞ղ եմ ես տեսնել կոպեկը,-հարցրեց նա: Միլիոնատերը ժպտաց:

-Բայց Դուք ինձ դուր եք գալիս, Դուք ինձ հաստատ դուր եք գալիս: Դուք զգույշ եք, իսկ դա Ձեզ կօգնի շատ սխալներից խուսափել: Բայց նայեք, որ չափազանց զգուշության պատճառով շատ հնարավորություններ բաց չթողնեք:

Միլիոնատերը կոպեկը մեկնեց հյուրին, իսկ վերջինս ուշադիր զննեց այն երկու կողմից:

-Գիր,-վերջապես ասաց նա:

Միլիոնատերը կոպեկը գցեց: Երիտասարդի սիրտը սկսեց ուժեղ բաբախել, ինչպես առաջին հանդիպման ժամանակ: Կյանքում առաջին անգամ նա հնարավորություն էր ստացել մեծ գումար շահելու: Սրտի տագնապով նա հետևում էր, թե ինչպես է կոպեկը պտտվում օդում: Եվ ահա  այն գլորվեց սեղանի վրա և վարջապես կանգ առավ:

-Ղուշ,-ուրախ բղավեց միիոնատերը, սակայն անմիջապես ավելացրեց,-Ես շատ եմ ցավում… Երիտասարդը ստիպված էր ստորագրել չեկը: Նրա ձեռքը թևթևակի դողում էր: Միգուցե մի օր նրա համար սովորական կդառնա նման մեծ գումարի չեկեր ստորագրելը, սակայն դեռևս նա իրեն անհարմար էր զգում: Միլիոնատերն ուշադրությամբ զննեց չեկը, ծալեց և դրեց գրպանը:

-Իսկ հիմա,-ասաց երիտասարդը,- կարո՞ղ եմ իմանալ Ձեր գաղտնիքը:

-Իհարկե,- ասաց Միլիոնատերը,-Ձեզ մոտ թուղթ կա՞: Ավելի լավ է գրեմ, այդպես դուք այն չեք մոռանա:

Երիտասարդը շնչահեղձ էր լինում: Միլիոնատերը ցանականում էր մի թղթի կտորի վրա շարադրել իր գաղտնիքը, գաղտնիք, որը նա գնեց 10000 ֆունտով:

-Կներեք,ասաց նա վերջապես,-ինձ մոտ թուղթ չկա:

Այդժամ միլիոնատերը այնպիսի բան ասեց, որ երիտասարդի սիրտը նորից ուժգին բաբախեց:

-Չէ՞ որ Ձեզ մոտ պետք է լինի միրջնորդագիրը: Բոլոր երիտասարդների մոտ, որոնց Ձեր հորեղբայրն ուղարկել է ինձ մոտ, եղել է միջնորդագիր:

Երիտասարդը գրպանից հանեց հորեղբոր նամակը և վախով մեկնեց այն Վայրկյանական Միլիոնատիրոջը: Նա ուշադիր զննում էր տանտիրոջ դեմքի արտահայտությունը, բայց վերջինս կարծես չզարմացավ ծրարի մեջ դատարկ թուղթ գտնելով: Միլիոնատերը վերցրեց գրիչը, նստեց սեղանի մոտ և արդեն պատրաստվում էր գրել, սակայն բարձրացրեց գլուխը և խնդրեց երիտասարդին գնալ ծառայի հետևից;

-Դուք նրան կգտնեք խոհանոցում` մինչև նախասրահի վերջը,-բացատրեց տանտերը: Երբ երիտասարդ, աղախնի ուղեկցությամբ արդեն վերադառնում էր, միլիոնատերն արդեն սոսնձում էր ծրարը: Նա ժպտում էր և բավականին ինքնագոհ տեսք ուներ:

-Մեր երիտասարդ հյուրն այսօր այստեղ է գիշերելու, ասաց նա `դիմելով ծառային: Բարի´եղեք, ուղեկցե´ք նրան հյուրերի սենյակ:-Ապա շրջվելով դեպի երիտասարդը` ասաց.-Ահա և գաղտնիքը:-Միլիոնատերը հռչակավոր թափահարեց ծրարն այնպիսի տեսքով, ասես իր կյանքի կարևորագույն գործարքն էր կնքել:

-Ես Ձեզ միայն մի բան կխնդրեմ.չբացե´ք ծրարը, մինչև սենյակում մենակ չմնաք…Ա´խ, ևս մեկ պայման: Նախքան կարդալն այն, ինչ գրել եմ, խոստացեք, որ երբ հարստանաք, Ձեր կյանքի մի մասն անց կացնեք այդ գաղտնիքն ուրիշներին, ոչ ապահովվածներին բացահայտելով: Եթե Դուք համաձայն եք, ապա դուք կլինեք վերջին մարդն, ով կիմանա գաղտնիքն անձամբ ինձանից: Իմ աշխատանքն ավարտված կլինի, և ես ամբողջությամբ կտրվեմ վարդերի խնամքին այն այգում, որը շատ ավելի մեծ է, քանի իմ այժմյան այգին: Եթե դուք զգում եք, որ պատրաստ չեք բացահայտել այդ գաղտինիքն ուրիշներին, Դուք Ձեր միտքը փոխելու ժամանակ ունեք, սակայն այդ դեպքում Դուք չեք իմանա, թե ինչ է ծրարում, իսկ Ձեզ կվերադարձնեմ Ձեր չեկը: Վերադարձեք տուն և ապրեք այնպես, ինչպես մինչև հիմա: Մինչ այդ երիտասարդի հետաքրքրասիրությունն այնքան էր մեծացել, որ նա մեկ վայրկյան անգամ չէր կարող մտածել հետդարձի մասին.

-Ես համաձայն եմ,- ասաց նա:

 

 

Գլուխ 4.   Որտեղ երիտասարդը գերի է դառնում

    

Եվ ահա մեր երիտասարդը միայնակ մնաց հյուրերի սենյակում, որն այքան ճոխ էր կահավորված, որ նա նույնիսկ մի պահ մոռացավ թանկարժեք նամակի մասին` ուսումնասիրելով հարդարանքները:  Միակ լուսամուտը, որը գետնից շատ բարձր էր տեղակայված, բացվում էր դեպի զբոսայգին: Այստեղից երևում էր նաև այգին, որտեղ մեր հերոսն առաջին անգամ հանդիպել էր ծերունի միլիոնատրիոջը, որը նրբորեն հոգ էր տանում վարդերի մասին: Լիալուսինն արդեն լիովին դուրս էր եկել` շուրջը լցնելով թափանցիկ լույսով, երբ  երիտասարդն, այրվելով անհամբերությունից, ձեռքը վերցրեց այդքան ցանկալի գաղտնիքով ծրարը: Երկար տարիներ շարունակ հարստությունը նրա համար յոթ սարից այն կողմ թվացող գաղտնիք էր, իսկ այժմ նրա ձեռքերում էր այդ գաղտնիքի բանալին: Նա բացեց ծրարը, հանեց այնտեղից նամակը և ապշահարված` աչքերը հառեց լիովին դատարկ թղթի վրա: Նա արագորեն շրջեց թուղթը: Երկու կողմի վրա էլ մի նշույլ անգամ չկար: Ոչինչ: Ծերունին նրան հիմարացրել էր: Ստորագրել հսկայական գումարի չափով մի չեկ գոյություն չունեցող գաղտնիքի դիմաց: Այո, բայց այդ ծերունին այնքան ազնիվ էր թվում: Պետք էր ավելի զգույշ լինել. Չէ՞ որ ասում են, որ միանգամայն ազնիվ մարդիկ չեն հարստանում: Այնուամենայնիվ այս պնդման մեջ ճշմարտացիության որոշ մաս գոյություն ունի: Հավանաբար, մտածում էր երիտասարդը, ինքը գործանական հոտառություն բացարձակապես չունի, քանզի այսքան հեշտությամբ թակարդն ընկավ: Զայրույթից իրեն կորցնելով` երիտասարդը նամակը երկու կես արեց և մնացուկները նետեց փափուկ գորգի վրա: Միակ բանը, որը նրան հույս էր տալիս, այն  միտքն էր, որ նրա անմտածված քայլի պատճառով ոչ ոքի չէր սպանի, հակառակ դեպքում նրա կյանքն այլևս իմաստ չէր ունենա: Ի՞նչ անել այժմ: Երիտասարդին թվում էր, թե կատարվածն անիրական է: Նա միայն մեկ ելք էր տեսնում այս իրավիճակում` փախչել: Փախչել այստեղից որքան հնարավոր է արագ, միգուցե այստեղ ևս մեկ վտանգ կա: Խորհելու ժամանակ չկար, երիտասարդը ոչ մի դեպքում չէր ցանականում այս տարօրինակ վայրում գիշերել: Կամաց, ոտքի թաթերի վրա նա մոտեցավ դռանը և սեղմեց բռնակը: Սանատա´ն տանի: Դուռը դրսից փակ էր: Նա փակուղում էր հայտվել: Երիտասարդը արագորեն մոտեցավ լուսամուտին: Այն հեշտությամբ բացվեց, սակայն մինչև հատակը 30 ոտք հեռավորություն էր: Երևի կկոտրեր վիզը թռիչքի ժամանակ: Ինչպե՞ս դուրս գալ: Միակ հույսը աղախնին կանչելն էր: Հավանաբար չէր կարողանա հեռանալ աննկատ: Երիատասարդ զանգի կոճակին սեղմեց, սակայն ծառան չերևաց: Նա կրկին զանգ տվեց: Ոչ ոք չկար: Տանը լիակատար լռություն էր տիրում: Մնում էր բղավել: Սակայն երիտասարդը չէր համարձակվում բացականչել: Իսկ ի՞նչ, եթե, փաստերին հակառակ, միլիոնատերն անզիվ էր իր հետ: Անհիմն կարթնացներ բոլորին: Վերջիվերջո երիտասարդը որոշեց քնել, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում: Նրա աչքերի առջև անցած օրվա իրադարձություններն էին: Նա փորձում էր որոշակի փաստարկներ գտնել, սակայն դրանք բոլորը կոտրվում էին` բախվելով  կատարված իրադարձությունների անհեթեթության: Սպիտակ թղթի կտոր: Տասը հազար ֆունտ սպիտակ թղթի կտորի համար:Վեջապես եկավ երկար սպասված քունը, սակայն այն նրան հանգստություն չբերեց: Երտասարդը երազում տեսավ  մի անծանոթի, որն իրենից պահաջում էր ստորագրել չափազանց կարևոր  փաստաթղթերի մի կապոց, որից կախված է նրա կյանքը, սակայն մեր հերոսն ընդդիմանում էր, քանի որ բոլոր փաստաթղթերն իրենցից դատարկ էջեր էին ներկայացնում:

 

Դիտումներ: 1042 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 3.2/6
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map