Բարի գալուստ ՄՏԱԾԻՐ ԻՆՉՊԵՍ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ,

Մենք հարթակ ենք, որտեղ մարդիկ կիսվում են հաջողության, ինքնազարգացման, կյանքը ստեղծագործ ապրելու մասին իրենց մտքերով, փորձով և գիտելիքներով:

Մեր նպատակն է երիտասարդության և ավելի հասուն տարիքի մարդկանց շրջանում հաջողակ լինելու ձգտումը սերմանելը, ոգևորելը, սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելը: Մարդու հնարավորություններն անսահմանափակ են, յուրաքանչյուր մարդ կարող է հասնել այն ամենին, ինչի մասին անգամ երազել չի կարող: Անհրաժեշտ է միայն հավատալ սեփական ուժերին և դասեր քաղել այն մարդկանց փորձից, ովքեր արդեն հասել են մեծ հաջողությունների: Հաջողակ լինելն ապրելակերպ է, սովորույթ: Մենք Ձեզ կծանոթացնենք այն գաղափարներին և մտածելակերպին, որոնցով օժտված են հաջողակ մարդիկ ողջ աշխարհում:

Մենք մեր ուսումնասիրությունների ընթացքում եկել ենք մի եզրակացության, որ հաջողակ մարդ դառնալու համար էական չէ, թե ինչ ազգության ես դու պատկանում, ինչ կրթություն և մասնագիտություն ունես, ինչ ֆինանսական վիճակում ես գտնվում, ովքեր են ծնողներդ, որ երկրում ես ապրում կամ ինչ կրոն ես դավանում: Առաջնահերթը շատ մեծ ցանկությունն է, անընդհատ առաջ շարժվելու ձգտումը, մնացածը ձեռք է բերվում ժամանակի ընթացքում: Կայքում Ձեզ ենք ներկայացրել աշխարհահռչակ գործարարների, հայտնի և հաջողակ մարդկանց, հաջողակ ընկերությունների մասին պատմող նյութեր, փորձել բացահայտել հաջողության մի շարք գաղտնիքներ:

Այն, որ այժմ Դուք գտնվում եք այս կայքում, արդեն ցույց է տալիս, որ ցանկանում եք ինչ-որ բան փոխել Ձեր կյանքում, հասնել ավելի մեծ արդյունքների, դառնալ ավելի հաջողակ:

Մեծ հաջողություններ ենք Ձեզ մաղթում:

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map