90-ական թվականներին հնդիկ բժիշկ Մադան Կատարիան մի բացահայտում արեց. արհեստական ծիծաղը մարդու օրգանիզմի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ անկեղծ, իրական ծիծաղը: 1995թ-ին բժիշկ Կատարիան ստեղծում է իր առաջին ծիծաղի ակումբը, որտեղ իր 5 ընկերների հետ նրանք պարզապես ծիծաղում էին` առանց պատճառ, առանց կատակ: Այսօր այդ ակումբների թիվն անցնում է 6000-ը` տարածված աշխարհի ավելի քան 60 երկրներում: Բժիշկ Կատարիայի ուսմունքն ու ծիծաղի յոգան մեծ ճանաչում են ձեռք բերել: Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հավաքվում են խմբերով և պարզապես ծիծաղում: Այդ ամենն ուղեկցվում է հատուկ շնչառական և այլ վարժություններով: Օրգանիզմի վրա ծիծաղի ազդեցությունն աննկարագրելի է: