Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 23 » Ծիծաղեք առանց պատճառ
09:40
Ծիծաղեք առանց պատճառ

90-ական թվականներին հնդիկ բժիշկ Մադան Կատարիան մի բացահայտում արեց. արհեստական ծիծաղը մարդու օրգանիզմի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ անկեղծ, իրական ծիծաղը: 1995թ-ին բժիշկ Կատարիան ստեղծում է իր առաջին ծիծաղի ակումբը, որտեղ իր 5 ընկերների հետ նրանք պարզապես ծիծաղում էին` առանց պատճառ, առանց կատակ: Այսօր այդ ակումբների թիվն անցնում է 6000-ը` տարածված աշխարհի ավելի քան 60 երկրներում: Բժիշկ Կատարիայի ուսմունքն ու ծիծաղի յոգան մեծ ճանաչում են ձեռք բերել: Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ հավաքվում են խմբերով և պարզապես ծիծաղում: Այդ ամենն ուղեկցվում է հատուկ շնչառական և այլ վարժություններով: Օրգանիզմի վրա ծիծաղի ազդեցությունն աննկարագրելի է:

 

Ասում են, որ ծիծաղի 1 րոպեն մարդու համար համարժեք է 40 րոպե վազքի: Ծիծաղը ոչ միայն դրական է ազդում մարդու օրգանիզմի վրա, այլ նաև օգնում է հաղթահարել սթրեսային իրավիճակներն ու դեպրեսիան: Ծիծաղի օգնությամբ կարելի է դուրս գալ ամենաանելանելի թվացող իրավիճակներից: Ծիծաղը կարող է կոտրել սառը սրտեր, ազդել մարդկանց ենթագիտակցական այնպիսի մակարդակների վրա, որտեղ չեն կարող հասնել այլ ազդակներ: Երջանիկ մարդիկ անընդհատ ծիծաղում են: Եվ դա ստիպում է նրանց ավելի երջանիկ լինել: Երբ ծիծաղ ու երջանիկ մարդ եմ ասում, միշտ պատկերացնում եմ Ռիչարդ Բրենսոնին՝ միլիարդատեր, ով անընդհատ ծիծաղում է: Եթե դիտեք նրա հարցազրույցները, ինքներդ կհամոզվեք, որ նա ծիծաղով պատասխանում է նույնիսկ ամենալուրջ թվացող հարցերին: Եվ ինչո՞ւ ոչ. չէ որ ծիծաղը բխում է նրա սրտից:

Երբեք մի ամաչեք ծիծաղել: Երբեք մի մտածեք, որ ծիծաղելիս դուք կարող եք անլուրջ մարդու տպավորություն թողնել: Ինչպես մի անգամ նշել եմ, մարդը լուրջ է ոչ թե իր դեմքի արտահայտությամբ, այլ իր գործերով: Ծիծաղեք այնքան, ինչքան ուզում եք, ծիծաղեք այնտեղ, որտեղ ուզում եք, ծիծաղեք այնպես, ինչպես ուզում եք: Ծիծաղը երջանկության նշան է…

Դիտումներ: 347 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map