Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 23 » Անհաջողության չմատնվելու լավագույն տարբերակ
09:55
Անհաջողության չմատնվելու լավագույն տարբերակ

 

Անհաջողության չմատնվեկ

Գիտեք ո՞րն է անհաջողության չմատնվելու լավագույն տարբերակը: Հմմ… երբեք ոչինչ չփորձել: Այո՛, երբեք չփորձել ինչ-որ բան, որը ձեր հարմարավետության գոտուց դուրս է: Այդ ժամանակ սխալվելու և անհաջողության մատնվելու հավանականությունն էլ կմոտենա զրոյի և դուք կարող եք այդ մասին նույնիսկ չմտածել: Սակայն դա այն է, ինչ ձեզ պե՞տք է: Կարծում եմ՝ ոչ, քանի որ այժմ դուք այստեղ եք:

 

Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Funders and Founders ստարտափը կազմել է մի ինֆոգրաֆիկ պատկեր, որում ցուցադրված է, թե քանի անգամ են իրենց ոլորտում հաջողության հասած մարդիկ փորձել՝ մինչև հաջողության հասնելը: Օրինակ, KFC-ի հիմնադիր Գնդապետ Սանդերսը, երբ փորձում էր վաճառել տապակած հավի իր նոր բաղադրատոմսը, մերժվել է 1009 անգամ: Կամ Pandora.com-ի հիմնադիրները 300 անգամ մերժում են ստացել ներդրողներից՝ մինչև այդքան սպասված «այո»-ն (այժմ Pandora-ն մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն է): Իսկ դուք պատրա՞ստ եք նման համառության և համբերատարության: Պե՛տք է պատրաստ լինեք, եթե ցանկանում եք նմանատիպ արդյունքներ ունենալ: Դիտեք պատկերը :)

Սեղմեք վրան մեծ տեսնելու համար
Փորձել

Դիտումներ: 374 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map