Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 28 » ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է...
20:50
ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է...

Մի ձեռնարկատեր մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ: Վարկերը չէր կարողանում փակվել, մատակարարներն անընդհատ անհանգստացնում էին: Նա անհույս վիճակում նստած էր այգում, գլուխն առել էր ձեռքերի մեջ ու մտածում էր, թե ինչպես կարելի է խուսափել սնանկացումից:

Հանկարծ նրա առջև հայտնվում է մի ծերուկ և ասում.
_Տեսնում եմ, որ Ձեզ ինչ-որ բան մտահոգում է: Կարծում եմ Ձեզ կարող եմ օգնել: 
Այնուհետև ծերուկը հարցնում է գործարարի անունն ու նրա անունով մի հատ չեք է ներկայացնում՝ ասելով.
_Վերցրեք այս գումարը, ուղիղ մի տարի հետո կհանդիպենք այս վայրում և Դուք ինձ պարտքս ետ կվերադարձնեք:

Հետո ծերուկը ետ պտտվեց ու արագ քայլերով անհայտացավ ծառերի ետևում: Ձեռնարկատերը վերցւոմ է չեքն ու տեսնում, որ այնտեղ գրված է 500,000 դոլար գումարի մասին տեղեկություն և ստորագրված Ջոն Ռոքֆելլեր անունով: Նշեմ, որ այդ տարիներին Ռոքֆելլերն աշխարհի ամենահարուստ մարդն էր: 
Փաստորեն այս գումարով ես կարող եմ բոլոր խնդիրներս լուծել, մտածեց գործարարն ու որոշեց, գումարը պահել պահարանում: Միայն այն միտքը, որ այդքան գումար ուներ իր թիկունքում, արդեն նրան մեծ ուժ ու հույս տվեց նոր ուղղությամբ զարգացնել իր բիզնեսը:

Նա կրկին մեծ էներգիայով նվիրվում է իր գործին և իրականացնում մի շարք եկամտաբեր գործարքներ: Նա կարողանում է ավելացնել վաճառքի ծավալները և 5 ամսում փակում է բոլոր պարտքերը: Սկսվում է եկամտաբերության շրջանը: 
Ուղիղ մեկ տարի հետո նա պահարանից հանում է չեքն ու գնում է այգի, որպեսզի ետ վերադարձնի իր պարտքը: Քիչ հետո հայտնվում է ծերուկը: Եվ այն պահին, երբ գործարարը ցանկանում է նրան վերադարձնել չեքը, մի բուժքույր բռնում է ծերուկի ձեռքից ու բղավում.

_Վերջապես բռնեցի քեզ: Ներեղություն պարոն, այս ծերունին միգուցե Ձեզ նույնպես անհանգստացրե՞լ է: Նա միշտ փախչում է և բոլորին ասում, որ Ջոն Ռոքֆելլերն է:

Զարմացած գործարարը նայում էր բուժքրոջն ու մտածում, որ ամբողջ տարին նա բիզնեսն է զարգացրել՝ առանց իմանալու, որ իր ձեռքին անիմաստ թու՞ղթ էր: հանկարծ նա հասկացավ, որ այդ փողը չէր նրա կյանքը փոխել, այլ նրա վստահությունն իր ուժերի նկատմամբ:

Եթե ուզում եք հաղթել խաղը, ապա խաղացեք Ձեր կանոններով և ամենակարևոր պահին ինքնավստահությունն իր գործը կանի: Հավատանք մեր ուժերին:

Եթե հավանեցիք, կիսվե՛ք Ձեր ընկերների հետ :

Դիտումներ: 597 | Ավելացրեց: Hajoxak | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map