Գլխավոր էջ » 2015 Մայիս 30 » Մոտիվացիա ամեն օր
12:11 Մոտիվացիա ամեն օր | |
Մոտիվացիա ամեն օր Նավի համար ավելի անվտանգ կլիներ նավահանգստում, բայց դրա համար չէ նա ստեղծված (Գրեյս Հոպպեր): Գործողությունները միշտ չէ, որ երջանկություն են բերում, բայց առանց գործողությունների` երջանկություն չի լինում (Բենջամին Դիզրայելի): Եթե մարդիկ ձգտեին կատարելագործել իրենք իրենց` փոխարենը փրկելու աշխարհը, եթե նրանք ձգտեին հասնել ներքին ազատության` փոխարենը ազատություն պարգևելու մարդկությանը, ապա որքան շատ նրանք կանեին մարդկության իրական ազատության համար (հին չինական իմաստություն): Եթե աշխարհը ձեզ սառն է թվում, վառեք կրակներ` այն տաքացնելու համար (Լյուսի Լարկոմ): Եթե ուզում եք լինել ավելի հաջողակ, ավելի շատ փորձեր կատարեք (Բրայան Թրեյսի): Վերջը պետք է երջանիկ լինի: Եթե ոչ, ուրեմն դա դեռ վերջը չէ (անհայտ հեղինակ): Զարթնելով առավոտյան` հարցրու քեզ` «ի՞նչ ես պետք է անեմ այսօր»: Երեկոյան, քնելուց առաջ` «ի՞նչ եմ ես արել» (Պյութագորաս): «Ինչ եմ ես ուզում դառնալ» վերնագրով շարադրության մեջ ես գրեցի` «երջանիկ»: Ինձ ասացին` «դու չես հասկացել հանձնարարությունը», իսկ ես ասացի` «դուք չեք հասկացել կյանքը» (անհայտ հեղինակ): | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |