Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 18 » 7 փորձված փաստեր, որոնք 100%-ով կմոտեցնեն Ձեզ Ձեր նպատակին
20:36
7 փորձված փաստեր, որոնք 100%-ով կմոտեցնեն Ձեզ Ձեր նպատակին

Ներկայացնում  ենք Ձեզ մի քանի խորհուրդներ, ինչպես արագացնել նպատակին հասնելու ընթացքը.

1. Միտքը՝ նյութական է

Հասկացե՛ք դա վերջապես և փոխեք Ձեր մտածելակերպը: Հաջողակ մարդիկ մտածում են կոնկրետ, հստակ և դրական տրամադրվածությամբ: Գոյություն չունի նմանօրինակ արտահայտություն. «Ես կանեմ դա և կտեսնեմ թե ինչ կստացվի» կամ «Դա կարող է աշխատել: Ո՞վ գիտի…»: Ճիշտ մտածող մարդիկ շարժվում են իրենց նպատակների ուղղությամբ՝ որոշակի վստահությամբ և հասկանալով թե ինչպես ցանկությունը իրականություն դարձնել: Պետք է տեսնել արդյունքը, այլ ոչ թե դրա իրականացման ընթացքը:

4380266_aa9a5fe7

2. Նպատակը պետք է լինի կոնկրետ և որոշակի

Դուք պետք է հստակ տեսնեք Ձեր նպատակը: Այն չպետք է լինի լղոզված և անսահմանափակ: Նաև այն չպետք է լինի անհասկանալի ցանկությունների հավաքածու: Դուք Ձեր առջև պետք է տեսնեք մեկ, երկու, երեք… առավելագույնը չորս հստակ նպատակ: Այդ դեպքում Դուք չեք մոլորվի բազում ցանկությունների և նախագծերի մեջ:

4380267_3eda29b9

3. Հարց. Ձեր նպատակը արդյո՞ք չի հակասում Ձեր արժեքներին

Կարողացեք սինխրոնիզացվել սեփական նպատակների հետ: Դուք պետք է համոզված լինեք, որ նպատակին հասնելու տարբերակները համապատասխանում են Ձեր սկզբունքներին, պնդումներին և բարոյականությանը: Հիշե՛ք, Դուք չեք կարող գնալ հակառակ Ձեր ենթագիտակցության: Նպատակների ձևակերպումից հետո, ազնիվ եղեք ինքներդ Ձեր հանդեպ և որոշեք արդյո՞ք Ձեր կարծիքը համընկնում է ընտրության հետ:

4380268_6ef00c83

4. Գնացեք դեպի նպատակը ամեն օր

Երբեք մի մոռացեք նպատակի մասին: Հաջողակ մարդիկ դրանցով են ապրում: Նրանց մեծամասնությունը, ամեն օր, ենթագիտակցական մակարդակում աշխատում է դրանց վրա: Օրվա մեջ հատկացրեք որոշակի ժամանակ նպատակների վրա աշխատելու համար:

5. Միշտ լսեք Ձեր ինտուիցիային

Նպատակներին հասնելու համար պակաս կարևոր չէ սեփական ներքին և արտաքին պրոցեսների միջև հարմոնիան: Դուք պետք է առավելագույնս ընկալունակ լինեք մտքերին և որոշումներին, որոնք օրվա ընթացքում այցելում են Ձեզ: Եթե Դուք իրոք կենտրոնացած եք այդ պրոցեսի վրա, ապա այդ մտքերը սովորականից մի քանի անգամ ավել կլինեն: Պահեք Ձեզ մոտ նոթատետր: Այդպես Դուք կկարողանաք չկորցնել օրվա ընթացքում, իսկ միգուցե նաև գիշերը, հանկարծակի այցելած ներքին պայծառատեսության արգասիքները:

4380279_09229b1f

6. Հաղթահարեք սեփական դիմադրությունը

Մենք բոլորս էլ հակված ենք կասկածամտության, որոշումների փոփոխման: Անտեսեք այդպիսի իմպուլսները: Այնքան այդպիսի օրինակներ գոյություն ունեն, երբ մենք սեփական նպատակին հասնելու ճանապարհին տատանվում ենք: Շատ կարևոր է սովորել կառավարել սեփական դիմադրությունն ու ծուլությունը: Սովորեք դրանք կառավարել:

4380277_efe7b7fa

7. Ձեր առջև դրեք ճիշտ նպատակներ

Դուք կարող եք հասնել միայն ճիշտ նպատակի, այսինքն միայն այն նպատակին, որը արդեն իսկ գոյություն ունի Ձեր ենթագիտակցության մեջ: Նաև ճիշտ նպատակը՝ իրական նպատակն է, որն իրավունք ունի իրականանալու:

4380278_b1a98965

Մտածեք ճիշտ, աշխատեք ջանասիրաբար, պլանավորեք և դարձրեք այդ պլանները իրական և այդ ժամանակ Ձեր նպատակները կգան Ձեզ ընդառաջ:

Հաջողություն ենք մաղթում Ձեզ Ձեր նպատակների ճանապարհին….

Դիտումներ: 627 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map