22:38 15 հետաքրքիր փաստեր բիզնեսի մասին | |
1. Վիճակագրական տվյալների համաձայն՝ նորաբաց ռեստորանների 90%-ը փակվում է նույն տարում: 2. Երեքշաբթի օրը՝ աշխատանքային շաբաթվա ամենաարդյունավետ օրն է: 3. Մոտ 33 նոր ապրանքներ են հայտնվում յուրաքանչյուր օր աշխարհում, որոնցից 13-ը՝ խաղալիքներ: 4. Ամեն օր աշխարհում մոտ 65 մարդ դառնում է միլիոնատեր: 5. Սուրճը համարվում է երկրորդ ամենավաճառվող ապրանքն աշխարհում՝ բենզինից հետո: 6. Աշխարհի խաղալիքների մոտ 80%-ը արտադրված է Չինաստանում: 7. «McDonalds» ընկերության հիմնական եկամուտը գալիս է ըմպելիքները, ընդ որում՝ անկախ երկրից: 8. Խանութներում մանկական ապրանքները տեղադրվում են գետնին որքան հնարավոր է մոտ, որպեսզի երեխաները նկատեն դրանք: 9. Միլիոնատերերի մոտ 20%-ը երբեք չի սովորել համալսարանում: 10. «American Airlines» ընկերությանը հաջողվեց խնայել մոտ 40 հազար դոլար՝ ընդամենը հեռացնելով զեյթունի մեկ հատիկ բիզնես դասի ուղևորներին տրվող սալաթներից: 11. Խանութներում հաճելի հոտերի մեծ մասն արհեստական են: Դրանց նպատակը հաճախորդներին գնման դրդելն է: Այս մեթոդը հատկապես արդյունավետ է աշխատում սոված հաճախորդների համար: 12. Արագ սննդի հաստատություններում հաճախ միացնում են արագ երաժշտություն, քանի որ նման երաժշտության տակ հաճախորդներն ավելի արագ են վերջացնում իրենց ուտելիքը, հետևաբար՝ ավելի արագ է տեղ ազատվում մյուս հաճախորդների համար: 13. «Google»-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը ցանկություն ունեին 1998թ-ին վաճառել «Google»-ը «Yahoo»-ին 1 միլիարդ դոլարով, բայց «Yahoo»-ն հրաժարվեց գործարքից: 7 տարի անց, 2005թ-ին, «Google»-ն արժեր արդեն 80 միլիարդ դոլար, իսկ ընկերության տարեկան եկամուտը կազմում էր 1,5 միլիարդ դոլար: 14. Գովազդային ծառայությունների շուկայի տարեկան շրջանառությունը կես տրիլիոն դոլար է: Համեմատության համար՝ ծխախոտի շուկայի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է 400 միլիարդ դոլար, որը 100 միլիարդ դոլարով պակաս է: 15. 20-րդ դարում ռուս գործարար Նիկոլայ Շուստովը որոշել էր առաջխաղացնել իր նոր կոնյակը մոսկովյան ռեստորաններում: Դրա համար նա վարձել էր երիտասարդների մի խումբ, որոնք գնում էին ռեստորաններով և պահանջում էին «Շուստովյան կոնյակ», որտեղ, իհարկե, նրանք այն չէին ստանում: Նման «կեղծ հաճախորդներն» աղմուկ էին բարձրացնում և հայտնում իրենց դժգոհությունը: Նման մարքեթինգային քայլի շնորհիվ մոսկովյան ռեստորանատերերն իմացան նոր կոնյակի մասին և սկսեցին գնել այն ստեղծարար գործարարից: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |