22:22 Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին! |
Արդյունավետ աշխատանքի 21 գործող սկզբունքները
Ինչպես ընտրել առաջնային խնդիրը, չհետաձգել այն և ավարտին հասցնել դրա լուծումը Հեղինակի նախաբանը
Քանի որ այս գիրքը կարդալու համար ընտրել եք շնորհակալ եմ: Հույսով եմ այն ձևերը որ այս գրքում ասվել է, հենց այնպես որ ինձ և հազարավոր մարդկանց օգնել է, ձեզ համար էլ գործածական լինի, այսինքն հույսով եմ այս գիրքը կկարողանա ձեր կյանքն էլ դեպի լավ փոփոխի: Դուք երբեք բոլոր գործերի համար որ պիտի կատարեք բավական ժամ չունեք: Դուք բառի բուն իմաստով գործերի, անձնական աշխատանքների, ծրագրերի, թերթերի, գրքերի մեջ որ իրար վրա դաստվել են, որ մի օր եթե ժամ ունենաք կարդաք , խորտակվել եք: Բայց իրականությունը այն է որ երբեք չեք կարողանում ձեր գործերին հասնեք, դուք երբեք չեք հաջողում ձեր գործերից այնքան առաջ ընկնեք որ այդ բոլոր գրքերը կարդաք, կամ այն հաճույքները, որ ցանկանում եք կատարեք: Ի միջիայլոց այն միտքը որ դուք կարող եք ժամանակի ճիշտ դասավորումով այդ բոլոր խնդիրները հաղթահարեք, ինչքան էլ որ դրանց վրա փորձառությոն ունենաք, ձեր մտքից հանեք, քանի որ դուք միշտ ավելի գործ ունեք քան ժամանակ: Դուք միայն մեկ եղանակով կարող եք, ձեր ժամանակը և կյանքը դասավորել, և այն էլ ձեր մտածելակերպի փոխելն է: Դրանց կատարելը ուրիշ ձևով հնարավոր չէ, բացի այն որ իմանաք որոշ աշխատանքներ չկատարելով, ավելի շատ ժամանակ կունենաք կարևոր աշխատանքների համար: Ես ավելի քան 30 տարի է որ ժամանակի տնօրինությունն եմ ուսումնասիրում, և խորապես պրոֆեսորների գործերն եմ ուսումնասիրել այս աշխատանքում, օրինակ` Փիթր Դրուքեր, Ալեքս Մաք Քէդրի, Ալեն Լի Քեյն, Սթեֆան Քավի և շատ, շատ ուրիշներ, հարյուրավոր գրքեր և հազարավոր հոդվածներ, և այս գիրքը դրանց արդյունքն է: Ամեն անգամ որ լավ մտահաղացման եմ հանդիպել, դա գործադրել եմ իմ կյանքում և եթե դրական պատասխան է ունեցել, իմ սեմինարներում և գրվածներում ներկայացրել եմ, և ուրիշներին սովորացրել: Գալիլեն ասում է` □Դուք չեք կարող մի բանը ինչ որ մեկին, եթե դրա մասին տեղեկություն չունի, սովորեցնեք: Այլ միայն կարող եք այն բանի մասին, որ նա գիտի` տեղյակ պահեք□: Այս գրքի ասացվածքները, այն ամենի մասին են, որ դուք ծանոթ եք: Այս գիրքը ձեր իմացածների որակը բարձրացնելու համար է: Այս ձևերի սովորելը, և հնարքների անընդհատ գործադրելը մինչև այնքան, որ նրանք սովորություն կդառնան և կնպաստեն որ ձեր կյանքի ընթացքը ամենադրական ձևով փոխվի:
Իմ անձնական պատմությունը
Իրավունք տվեք իմ մասին և այս գրքի ստեղծման մասին ձեզ համար պատմեմ: Ես իմ կյանքի սկզբում բացի հետաքրքրասիրությունից ուրիշ ոչինչ չունեի, դպրոցում դաս չէի սովորում և շատ թույլ աշակերտ էի: Եվ ի վերջո ուսումը թողեցի, տարիներ ծանր աշխատանքներ էի անում և փայլուն ապագա չէի տեսնում ինձ համար: Երիտասարդ ժամանակ, բեռնափոխադրման նավում էի աշխատում, 8 տարիների ընթացքում ճամփհորդեցի, աշխատանք և նորից ճամփհորդել մինչև այն որ վերջապես ավելի քան 80 երկիր 5 մայրացամաքներում տեսա: Երբ որ չկարողացա սև աշխատանք գտնել առևտրով զբաղվեցի, այս տնից այն տուն էի գնում և հատուկ տոկոս որ ստանում էի ապրանքի վաճառքից, կյանքս անց էի կացնում, երկար ժամանակ տարբեր իրեր էի վաճառում մինչ այն, որ մի օր շուրջս նայեցի և ինքս ինձ հարցրեցի` □Դա ո՞նց է որ ուրշները ինձանից ավելի հաջող են:□ Այնուհետև հետևիյալն արեցի: Հաջող վաճառականների մոտ գնացի և նրանցից հարցրեցի, որ ինչպես են աշխատում նրանք ինձ ասացին, որ ինչ են անում, և ես նրանց հետևեցի և իմ վաճառքի քանակը բարձրացրի,: Այնքան առաջադիմեցի, որ դարձա վաճառքի մենեջեր: Այս աշխատանքում էլ նույն ստրատեգիան գործադրեցի: Այն վաճառքի մենեջերների գործը ընդօրինակեցի որ իրենց աշխատանքում հաջող էին: Այս ձևը իմ կյանքը ձևափոխեց, մինչև հիմա զարմացած եմ, որ այս գործը ինչքան հասարակ էր միայն հարկավոր է իմանաս հաջող մարդիկ ինչ են անում և նույնը կատարես, որ նույն արդյունքների հասնես: Հետաքրքիր միտք է, չէ՞: Շատ հասարակ ձև է: Որոշ մարդիկ ավելի լավ են արդյունք ստանում, որովհետև որոշ գործերը տարբեր ձևերով են կատարում, այսինքն ճիշտ գործերը, ճիշտ ձևով են կատարվում: Մանավանդ, որ այս մարդիկ, իրենց ժամանակից շատ ավելի ճիշտ են օգտվում քան մյուսները: Անհաջող փորձառությունների պատճառով, որ կյանքում ունեի մի տեսակ նվազ զգացողություն էի իմ մեջ ձևավորել, այսպես մտածելակերպ էր իմ մեջ ձևավորվել, որ մտածում էի այն մարդիկ, որ ավելի լավ են աշխատում, անպայման ինձանից ավելի լավ են: Նրանք ուղղակի գործերը ուրիշ ձևով են կատարում: Եվ խելացիորեն այն ինչ իրենք սովորել էին ես էլ կարող էի սովորել: Սա իմ համար մեծ բացահայտում էր և ես այս բացահայտումից զարմացած էի և ուրախ, մինչ օրս այդպես էի մտածում, որ կարող եմ կյանքս փոխեմ և կարող եմ բոլոր նպատակներիս հասնեմ, միայն այն պայմանով, որ տեսնեմ նրանց, որ այս գործում հաջող են ինչ են անում, և ես էլ նույն գործը անեմ, որ նույն արդյունքներին հասնեմ: Մի տարվա ընթացքում, որ աշխատանքս սկսել էի բարձրագույն վաճառող դառա, և մի տարի անց նրանից, որ վաճառքի մենեջեր էի, վաճառքի ընդհանուր տնօրեն դառա, որ 95 վաճառքի ներկայացուցչություն ունեի 6 երկրներում, այն ժամանակ 22 տարեկան էի: Տարիների ընթացքում 22 աշխատանք կատարեցի մի քանի ընկերություն ստեղծեցի և աշխատացրեցի և համալսարանից առևտրային մենեջերի դիպլոմ ստացա, և կարող էի ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն խոսեի և հիմա որպես դասախոս ավելի քան 500 ընկերության հետ աշխատում եմ և տարեկան ավելի քան 300.000 հոգի իմ դասախոսություններին և սեմինարներին մասնակցում են, եղել են այնպիսի սեմինարներ, որ 20.000 հոգի մասնակցել են: Իմ աշխատանքային փորձառություններից մի իրականություն եմ հասկացել, մեծ հաջողությունների, հարգանք, պաշտոն և բախտավորության հասնելու համար, պիտի միտքդ ամբողջովին տրամադրես ամենակարևոր աշխատանքներիդ և նպատակներիդ, դրանք ճիշտ կատարես և մինչև դրանք չէս ավարտել,շարունակես պայքարել, հենց այս մտածելակերպն է այս գրքի ներքո գտնվում: Այս գիրքը նրա համար է գրվել որ ձեզ ցույց տա, ինչպես ձեր գործերում արագ առաջ ընթանաք: Այս էջերը որ ձեր առջևում է 21 հիմնական ձևեր են, որ ընդհանրության մեջ ամենաուժեղ հիմքերն են, որ մինչ այսօր մարդու գործունեության բարձրացնելու համար գործադրվել են: Ձևերը, միջոցները և ստրատեգիաները, որ առաջարկվել են գործածական են և փաստվել են, որ արագ են գործադրվում: Ժամանակի խնայողության համար տարբեր հոգեբանական բացատրությունները ծույլության և նվազ ժամանակի մենեջմենթի մասին կրճատվել է: Այստեղ նախաբանները կրճատվել են և ուղղակի աշխատանքներ են առաջարկվում, որ կարող եք շատ արագ նրանց կատարել և արդյունք քաղել: Ինչ միտք, որ այս գրքում գոյություն ունի ձեր գործունեությունը բարձրացնելու համար է, որ ձեր անձի արժեքը ցանկացած աշխատանքում, որ կատարում եք բարձրացնում է: Դուք կարող եք այս մտքերը ձեր անձնական կյանքում գործադրեք: Յուրաքանչյուր այս 21 ձևերը և միջոցները ամբողջական են և բոլորը կարևոր են: Մեկ ստրատեգիան հնարավոր է մի գործի հաջողության մեջ գործադրել մյուսը ուրիշ գործում: Ընդհանրության մեջ այս 21 ձևերը մադու գործունեության մեջ պատրաստի կերակուրի նման են, և ցանկացած ժամանակ որ անհրաժեշտություն է առաջ գալիս, ցանկացած աշխատանքում գործածական են: Հաջողության բանալին աշխատելն է: Այս հիմնական ձևերը առաջադիմության հասնելու համար որ կանխագուշակվում են արդյունավետ են: Ինչքան շուտ դրանք սովորենք, հաստատ մեր աշխատանքում ավելի արագ կհաջողենք:
Ոչ մի սահմանափակում այն գործի մասին, որ կատարում եք գոյություն չունի այն պայմանով, որ սովորեք ինչպես □Գորտին կուլ տաք□:
Բրայան Թրեյսի (Սոլանաբիչ- Կալիֆորնյա)
Նախաբան Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին
Այս շրջանը ապրելու համար հիանալի ժամանակաշրջան է: Ոչ մի ժամանակաշրջանում այսքան տարբեր հնարավորություններ չի եղել, ամենաշատ նպատակների հասնելու համար:Քանի որ մարդու պատմության մեջ երբեք այսքան տարբեր ընտրություններ գոյություն չի ունեցել: Ավելի ճիշտ է ասել, այնքան հետաքրքիր ճանապարհներ կան, որ մարդու հաջողությունը կապված է դրանց ճիշտ ընտրելու մեջ: Եթե դուք էլ լինեք այն մարդկանց նման, որ ժամանակակից են, աշխատանքի շատության և ժամանակի պակասի խնդիր կունենաք: Երբ որ դուք զբաղված եք ձեր պարտականություններով, նոր գործերը հեղեղի նման ձեր գլխին են թափվում: Հենց այս պատճառով էլ չեք կարողանում ձեր գործերը կատարել: Դուք երբեք չեք կարողանում ձեր գործերից առաջ ընկնել, և միշտ ձեր որոշ գործերիը` կամ ավելի ճիշտ ասած ձեր շատ գործերը, ձեր ծրագրերից դուրս են մնում: Ամենակարևոր ձեռքբերումը այս ժամանակաշրջանում, այն է, որ կարողանաք ճիշտ կողմնորոշվել մեր գործերի, նրանց սկսելու և ավարտելու մեջ: Ցանկացած մարդ եթե կարողանա իր մեջ սովորություն դարձնի, որ իր գործերը հերթականորեն կատարի և կարևոր հանձնարարությունները ավելի արագ վերջացնի ավելի կհաջողի իր կյանքում, քան մի հանճար, որ շատ լավ ծրագրեր ունի և աշխատելու փոխարեն շատ է խոսում: Այսպիսի ասացվածք կա` □եթե ամեն առավոտ պարտավորված լինես կենդանի գորտ կուլ տաս, օրվա մնացած հատվածում ուրիշ դժվար աշխատանք չես ունենա, քանի որ այդ օրվա ամենավատ դեպքը քեզ համար կատարվել է:□ Ձեր գորտը, ի դեպ, ձեր ամենամեծ և ամենակարևոր գործն է, հենց այն գործը որ եթե հիմա ոչ մի բան չմտածեք նրա համար, գնալով նրան կատարելու համար կծուլանաք: Ի դեպ սա հենց այն գործն է, որ եթե դա շուտ կատարեք, ձեր կյանքի մեջ ամենադրական պատասխանը կստանաք: Հնում մարդիկ ասել են` □Եթե որոշված է Երկու գորտ կուլ տաք, առաջ նրան կերեք, որը ավելի տգեղ է:□ Այսինքն եթե երկու կարևոր գործ ունեք, նախ այն կատարեք, որը ավելի մեծ, ավելի դժվար և ավելի կարևոր է: Եվ ձեզ ստիպեք, որ շատ ավելի արագ գործի անցնեք, և այնքան շարունակեք, որ գործը վերջացնեք նախքան մյուսին անցնելը: Այս գործին քննության նման մոտեցեք և մենապայքարի մոտեցում ունեցեք նրա հանդեպ: Այն գայթակղության, որ առաջ ցանկանում եք հեշտ գործը կատարել, դիմադրողական դիրք ընդունեք: Անընդհատ ձեզ հիշեցրեք, որ ամենակարևոր որոշումը, որ ամեն օր պիտի կայացնեք այն է, որ ինչ որ գործ պիտի կատարեք, և հետո դրանով զբաղվեք և հետո մնացած գործերին անցեք, իհարկե եթե առաջինը վերջացրել եք: Վերջին խոսքը սա է □Եթե պիտի կենդանի գորտ կուլ տաս, ոչ մի օգուտ չունի, որ երկար ժամանակ նրան նայես□: Բարձրագույն գործունեության հասնելու բանալին այն է, որ այս սովորությունը ձեր մեջ ձևավորենք, որ ամեն առավոտ ամենակարևոր գործը կատարենք, և սովորություն դարձնենք, որ ցանկացած գործի սկսելուց առաջ մեր գորտը կուլ տանք առանց այն, որ երկար ժամանակ հատկացնենք մտածելու համար: Այն կանանց և տղամարդկանց մասին ուսումնասիրելով, որ բարձր եկամուտ ունեն և արագ են առաջադիմել այն ենք անդրադառնում, որ նրանց մեջ գործունյա լինելը բարձրագույն տեղ ունի: Հաջող և ազդեցիկ մարդիկ նրանք են, ովքեր ուղղակի գնում են իրենց կարևոր գործերի ետևից և իրենց ստիպում են անընդհատ և առանց շեղվելու դա կատարեն մինչև վերջ: Մեր աշխարհում, մանավանդ մեր աշխատանքային աշխարհում, մարդիկ որոշված արդյունքների հասնելու համար որոշակի գումար են ստանում և իրենց պաշտոնը բարձրացվում է: Դուք հատուկ գործեր կատարելու համար, մանավանդ այն գործերը, որ ձեզանից պահանջվում է, գումար եք ստանում: □Պարտվել գործում□ ամենակարևոր խնդիրն է, որ այսօր տարբեր կազմակերպություններում երևում է: Շատ մարդիկ զբաղմունքը հաջողության հետ սխալվում են ----շփոթում են: Այսպիսի մարդիկ անընդհատ խոսում են և ժողովներ են կազմակերպում և հիանալի ծրագրեր են կազմում, բայց ի վերջո դրական աշխատանք չեն կատարում և հետաքրքիր արդյունքներ չեն ստանում: Առնվազն 95% ձեր հաջողությունը, ձեր կյանքում և աշխատանքում, ձեր տարբեր սովորություններին է կապված, որ տարբեր ժամանակներում եք ձեռք բերում, առաջադրանքների ճշտելու սովորությունը, ծուլության հետ անընդհատ պայքարելը, որ ամենակարևոր գործերը կատարեք, մտային և ֆիզիկական կարողություն է: Ուրեմն կարող ենք այս սովորությունը անընդհատ փորձելով ձեր մեջ շտկեք, և այնքան շարունակեք մինչև ենթագիտակցության մեջ տպավորվի և ձեր անբաժան մասնիկը դառնա: Երբ այս արարքը սովորություն դառնա, դրա կատարելը ձեր համար շատ հեշտ կլինի: Դուք հոգեպես այնպես եք, որ հաջողությունը աշխատանքներում ձեզ լավ զգացմունք է տալիս, ձեզ ուրախացնելու է և ձեր մեջ հաղթության զգացմունք է առաջացնելու: Երբ ինչ որ գործում, փոքր թե մեծ, հաջողության եք հասնում, ձեր մեջ դրական ալիք է ստեղծվում, և դուք սկսում եք ձեզ հավատալ, ինչքան այս գործը կարևոր լինի դուք այնքան ավելի եք ինքնավստահություն ձեռք բերում: Ամենամեծ գաղտնիքներից հաջողության մեջ այն է, որ դուք իսկապես ձեր մեջ □դրական կախվածություն□ զգաք հանդեպ այն հաճույքի, որ ստացվում է վստահությունից, որ ձեր հաջողությունից եք ստանում: Երբ այս կախվածությունը ձեր մեջ ձևավորվի այնժամ կարող եք առանց մտածելու, ձեր կյանքը այնպես դասավորեք, որ անընդհատ մեծ գործեր կատարեք և ավարտեք, դուք այդ դեպքում շատ դրական ձևով, հաջողությունից կկախվեք: Ճանապարհներից մեկը գերազանց կյանք ունենալու համար, ձեր աշխատանքային կյանքում հաջողել և գոհանալն է, որ կսկսեք մեծ գործեր և դրանք կավարտեք, երբ այս աստիճանի հասնեք, ձեր սովորությունը այնպիսին կլինի, որ մեծ գործերի վերջացնելը ավելի հեշտ կդառնա, քան նրանց կիսատ թողնելը: Հնարավոր է այս անեկդոտը լսել եք, որ մի մարդ Նյու Յորքի փողոցներում մի երաժիշտից հարցնում է, որ ինչպես կլինի “Քարնգ”-ի համերգասրահ գնալ, և նա պատասխանում է □փորձառությամբ պարոն, փորձառությամբ□: Փորձը, ցանկացած աշխատանքի հաջողության բանալին է, բարեբախտաբար ձեր ուղեղը մկանի նման է աշխատում , ինչքան նրան աշխատեցնեք այնքան կուժեղանա, և ավելի շատ կարողություն կունենա: Փորձելով հնարավոր է ցանկացած աշխատանքը, որ սիրում եք, ձեր մեջ զարգացնեք: Փորձի համար,և կենտրոնանալ ամենակարևոր գործի վրա, կարևոր են երեք բաղադրիչներ` որոշում, կարգ և կամք: Սկզբում պիտի որոշեք, որ գործերի կատարելու սովորությունը ձեր մեջ ուժեղացնեք: Երկրորդ` ձեզ ստիպեք, որ այդ գործի սկզբունքների կատարելու համար կարգ ու կանոն ունենաք, և այնքան փորձեք, որ նրանք կատարելագործեք: Եվ վերջում այս գործերը ձեր կամքի ուժով այնքան ուժեղացրեք, որ սովորություն դառնան և ձեր անբաժանելի մասնիկը լինեն: Եթե ցանկանում եք առաջադիմության հասնել,մեկ ձև գոյություն ունի: Ձեզ պատկերացրեք այն անձի տեղ, որը արագ և նպատակասլաց գործեր է կատարում: Այն մտապատկերը, որ ձեզանից ունեք ձեր աշխատանքներում հիանալի ազդեցություն է ունենալու, ձեզ այն մարդը պատկերացրեք, որ ուզում է ապագայում լինել: Այն պատկերը, որ ձեզանից ունեք, կամ ձեզ ներքինից ինչպես եք տեսնում, բավականաչափ կազդի ձեր գործունեության մեջ դրսի աշխարհում: Ջիմ Քաթքարթը, որ մի գերազանց դասախոս է, ասում է □Դուք հենց նրան եք փոխվելու, որ պատկերացնում եք□: Ձեր կարողությունը սովորելու, կարողությունները բարձրացնելու, և նոր սովորություններ և կարողություն ձեռք բերելու մեջ, իրապես անսահման է: Երբ փորձերով և կրկնելով ձեր ծուլությանը հաղթում եք և կարևոր գործերը արագ ավարտում եք, կյանքի և աշխատանքի մայրուղում, արագության գծի մեջ եք ընկնում և նրա նման է, որ ձեր ոտքը սեղմում եք գազին: Ուրեմն Գորտին կուլ տվեք:
1. Նախապատրաստեք “Սեղանը”
Հաջողության հասնելու համար մեկ ձև կա, որ մարդ պիտի դրան ունենա, և այլն նպատակ ունենալն է, այլ կերպ ասած մարդ պիտի իմանա ինչ է ուզում և խորապես ցանկանա դա ձեռք բերի: “Նափելեոն Հիլ”
Նախքան այն, որ □Գորտ□-ը ճշտեք և որոշեք, որ դա ուտեք, մանրամասն որոշեք, որ ցանկանում եք ձեր կյանքի տարբեր ասպարեզներում ինչերի հասնեք: Մարդկային գործունեության բարձրացնելու համար, նպատակ ունենալը ամենակարևոր կետերից է: Առաջին պատճառը, որ մարդիկ կարող են իրենց գործերը արագ կատարեն այն է, որ պարզ նպատակներ և ծրագրեր ունեն իրենց կյանքում: Ինչքան ձեզ համար պարզ լինի, որ ինչ եք ցանկանում և դրաք ձեռք բերելու համար ինչեր պիտի անեք, ավելի հանգիստ եք կարող ձեր ծուլության դեմ դուրս գալ: Ավելի հանգիստ ձեր գորտը կուլ կտալ և ձեր գործերը ավելի արագ կատարեք: Նպատակի պարզ չլինելը գլխապտույտի պատճառ է, որ չգիտեք ինչ գործ պիտի կատարեք և ինչու պիտի դա կատարեք, ամենա կարևոր պատճառն է որ մարդ ծուլանում է և դրդապատճառ չունի: Այս վիճակից ազատվելու համար պիտի մեր բոլոր ուժերը հավաքենք և ինչ աշխատանքի համար որ կատարում ենք ճշգրիտ նպատակ ճշտենք: Գերազանց ձևը այս գործում հաջողելու համար այն է, որ ձեր մտքերը թղթի վրա գրեք: Միայն 3 % մարդիկ ճշգրիտ նպատակներ ունեն և դրանք թղթի վրա գրում են: Այս մարդիկ իրենցից հավասար կրթություն ունեցող մարդկանցից 5-10 հավասար ավելի գործունյա են: Դուք կարող եք մինչև կյանքի վերջը մի ձևից օգտվեք ձեր նպատակների ճշտելու և դրանց հասնելու համար: Դա բաղկացած է յոթ մասերից, որ հասնելով յուրաքանչյուր այս յոթ մասերից ձեր գործունեությունը երկուսից երեք հավասար է դառնում: Շատ մարդիկ իրենց ուսուցման շրջանները ավարտելով, և այս հեշտ ձևը օգտագործելով (յոթ եղանակները) կարողացել են իրենց աշխատավարձը մի քանի տարվա և նույնիսկ մի քանի ամսվա մեջ բավականին ավելացնեն: Առաջին մաս` Նշանակեք իրականում ինչ եք ցանկանում, մենակ կամ ձեր տնօրենի հետ այնքան ձեր նպատակների մասին խոսեք, որ լռիվօրեն պարզվի ձեր համար, որ ձեր տնօրենը ձեզանից ինչ սպասելիք ունի և նրանց կատարման ձևերը ինչպես պիտի լինեն: Զարմանալի է, որ շատ մարդիկ երկար ժամանակ ինչ-որ անօգուտ գործեր են կատարում, որովկետև երբեք չեն որոշել իրենց տնօրենի հետ այսքան կարևոր բանի մասին խոսեն: Օրենք` Ամենա վատ ձևը ժամանակից օգտվելու համար այն է, որ այն գործը լավագույն կատարեք, որ բոլորովին կարևոր չէ: Սթեֆան Քավին ասում է` □նախքան այն որ հաջողության ելարանից բարձրանաք, սկզբից վստահացեք որ ելարանը ճիշտ շենքին է հենված□: Երկրորդ մաս` Ձեր նպատակները և մտքերը թղթի վրա գրեք: Երբ ձեր նպատակները գրում եք, նրանք պարզ և շոշափելի դարձրեք, այս գործով ինչ որ բան եք ստեղծում որ շոշափելի և տեսանելի է, այսինքն այն նպատակը որ թղթի վրա գրված չէ, երազանք է և ոչ մի էներգիա իր ետևում չունի, չգրված նպատակները, մոռացվում են և պատճառ են դառնում սխալների: Երրորդ մաս` Ձեր նպատակների համար ժամանակ ճշտեք, մի նպատակի համար որ ժամանակ ճշտված չէ, ոչ մի կարևորություն չունի, այսպիսի նպատակ ոչ մի սկիզբ և վերջ չունի: Այն որ գործերը կամ պարտականությունները, որոնց համար ժամանակ չեն ճշտվում, պարզապես անընդհատ հետաձգվում են և իրենց մի մասն է կատարվում: Չորրորդ մաս` Բոլոր այն գործերից, որ պետք է կատարեք որ ձեր նպատակներին հասնեք, մի ցանկ պատրաստեք, և երբ ինչ որ նոր միտք ունեք այդ ցանկին ավելացրեք: Այս գործը մինչև ձեր ցանկի ամբողջականացնելը շարունակեք: Այս ցանկը ձեզ լավ պատկեր է տալիս ձեր աշխատանքներից կամ իսկական նպատակից, որ կարողանաք անընդհատ աշխատեք, և ձեր նպատակներին հասնելու համար անհավատալի ուժ է տալիս: Հինգերորդ մաս` Ձեր ցանկը փոխեք մի ծրագրի ձևով: Ձեր գործերը որ ցանկի նման եք գրել, հերթականությամբ համարակալեք: Նշանակեք որ ինչ գործ պիտի նախքան ամենը և ինչ գործ ամենավերջում կատարեք, նույնիսկ եթե ուզում եք ձեր գործերը ավելի հասկանալի դարձնեք, դրանք իրենց կարևորության չափերով քառակուսիների կամ կլորակների մեջ գրեք: Կտեսնեք երբ որ ձեր նպատակը այս գործով ավելի փոքր մասերի եք բաժանում, ինչքան ձեր նպատակների հասնելը հեշտանում է ձեզ համար: Գրված նպատակ ունենալով և կանոնավոր ծրագրով ձեր կարողությունները շատ ավելի են քան այն մարդը որ իր նպատակները իր մտքում է պահում և իր հետ ման է տալիս: Վեցերորդ մաս` Անմիջապես գործը ըստ ծրագրի սկսեք, միջին մի ծրագիր, որ լավ կատարվի, շատ ավելի լավ է քան այն ծրագիրը, որը գերազանց է և ոչինչ չի արվում դրա համար, ամեն հաջողության հասնելու համար, ծրագրի կատարումը ամեն ինչից ավելի կարևոր է: Յոթերորդ մաս` Որոշեք ամեն օր ձեր նպատակին հասնելու համար ինչ որ գործ անեք, այս գործը ձեր օրեկան ծրագրում տեղավորեք, ամեն օր ձեր որոշած խնդրի մասին ընթերցեք, հատուկ չափով հաճախորդների դիմեք, հատուկ ձևով մարզվեք: Օտար լեզվից նոր բառեր սովորեք, երբեք ձեր օրը անօգուտ մի անցկացրեք: Դեպի առաջ գնալը շարունակեք, շարժումը սկսեք և կանգ մի առեք, հենց այս առաջ շարժվելը ինքնիրեն ձեզ ամենակարող և ամենհաջող մարդը կդարձնի, ձեր սերնդակիցների մեջ: Գրված նպատակը ձեր մտային ուժի վրա բարձր ազդեցություն կունենա և աշխատելու համար դրդապատճառ կհանդիսանա, ձեր ստեղծագործության ուժը կբարձրացնի, էներգիա է կհաղորդի և ձեզ կօգնի, որ ձեր ծուլությունը հաղթահարեք: Նպատակները վառելիք և էներգիա են ձեր հաջողության ատրուշանի համար, ինչքան այս նպատակները պարզ և մեծ լինեն, նրանց հասնելու համար ավելի կդրդեն, ինչքան ձեր նպատակների մասին շատ մտածեք, ձեր ցանկությունը նրանց հասնելու համար այնքան շատ կմեծանա: Ամեն օր ձեր նպատակների մասին մտածեք և նրանց ընթերցեք, ամեն օր ձեր պարտականությունը ձեր ամենակարևոր գործով սկսեք, այս գործը կարող է ձեզ, ձեր ամենակարևոր նպատակին, որ ունեք, հասցնի:
Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին Հենց հիմա, թուղթ վերցրեք և 10 նպատակ որ ցանկանում եք մինչև մյուս տարի նրանց հասնեք, ցանկի մեջ գրեք: Այս նպատակները այնպես գրեք ոնց որ մի տարի անցել է և նրանք բոլորը իրականացվել են: Ձեր նպատակները գրելուց ներկա ժամանակից օգտվեք և հստակորեն գրեք: Այս գործով ենթագիտակցությունը նրանց անմիջապես ընդունելու է: Օրինակ` □Ես …. դրամ եկամուտ ունեմ□, կամ □Իմ կշիռը … կիլո է□ կամ □Ես … մեքենան եմ քշում□: Հետո այս 10 նպատակը վերանայեք նրանց միջից այն ընտրեք, որ իրեն հասնելով ամենաշատ ազդեցությունը կունենա ձեր կյանքում: Այն ինչ որ կա թղթի վրա գրեք և նրան հասնելու համար ժամանակ ճշտեք, և ծրագրե’ք ըստ ծրագրի գործի անցեք և ամեն օր այդ նպատակին հասնելու համար, ինչ որ աշխատանք տարեք, հենց միայն այս տարբերակը ձեր կյանքը կփոխի:
2. Նախորոք ծրագրեք Ձեր յուրաքանչյուր օրը
Ծրագրավորելը, ապագան. ներկա տեղափոխելն է, որ հենց այժմ ինչ որ գործ նրա համար կատարենք: “Ալեն Լաքեյն”
Անպայման այս հին ասացվածքը լսել եք` “Ինչպե՞ս մի փղին կուտեն” և անպայման պատասխան սա է □պատառ-պատառ□: Դուք ինչպես ձեր ամենամեծ և տգեղ գորտին կուտեք, հենց այս ձևով` սկզբից նրան ճշգրիտ պարտականությունների, որ պիտի քայլ առ քայլ կատարվեն, բաժանում եք, հետո առաջինով սկսում եք: Ձեր միտքը` այսինքն ձեր կարողությունը մտածելու, ծրագրավորելու և որոշում կայացնելու համար ամենա ուժեղ գործիքն է, որ ծուլության դեմ դուրս գալու և ձեր գործունեությունը բարձրացնելու համար ունեք: Ձեր կարողությունը նպատակ ճշտելու և ծրագրավորելու ձեր կյանքի ձևն է ճշտելու: Մտածելը և ծրագրավորելը ինքնին ձեր մտային կարողություններին ուժ է տալիս և ձեր ֆիզիկական և մտաիան ուժը բարձրացնում է: Հակառակ դեպքում հենց այնպես որ Ալեքս Մաք Քենզին է ասում` □Աշխատել առանց ծրագրավորման պատճառ է դառնում բոլոր պարտությունների□: Ձեր ծրագրավորելու կարողությունը նախքան գործերի սկսելը, ձեր կարողության չափանիշն է: Ինչքան ձեր ծրագիրը լավ լինի, ավելի հեշտ ձեր ծուլությանը հկաղթահարեք: Գործը սկսեք, գորտին կուլ տվեք և ձեր առաջադիմությունը շարունակեք: Ամենակարևորագույն նպատակը ձեր աշխատանքում այն պիտի լինի, որ ձեր ֆիզիկական, զգացմունքային և մտային ուժը, որ գործադրում եք ամենաշատ արդյունքը ունենա: Լավ լուրը որ ձեզ համար ունեմ այն է, որ ամեն մի րոպեն, որ վատնում եք ծրագրավորելու համար, 10 րոպե աշխատելուց առաջ եք ընկնում: Ձեր օրեկան ծրագրավորումը աշխատելու համար, 10-12 րոպե ավելի ձեզանից չի պահանջում, բայց այս փոքր ներդրումով ժամանակում ավելի քան 2 ժամ (100-120) րոպե օրվա այն ժամից, որ անիմաստ գործերով եք զբաղվում, այդ ժամանակը շահում եք: Հնարավոր է, որ □Վեց P□ ֆորմուլան լսած լինեք` այս ֆորմուլան ասում է, □Proper Prior Planning Prevents Poor Performance□ □Նախկին հարմար ծրագրավորումը նվազ աշխատելու արգելք է դառնում□: Երբ անդրադառնում եք ծրագրավորումը ինչքան է ձեր գործունեության բարձրացման մեջ օգտակար, զարմանում եք: Քանի որ մարդկանց քիչ տոկոսն է իր գործերը ծրագրավորում: Իմիջիայլոց ծրագրավորումը շատ հասարակ գործ է: Միակ բանը, որ կարիք ունեք մի թուղթ և մի գրիչ է: Կոմպյուտերային բարդ □Փալմ-Փայլոթ□ ծրագիրն էլ այս հիմքի վրա է գրված: Նստեք և նախքան գործի սկսելը այն աշխատանքներից, որ պիտի կատարեք ցանկ գրեք: Միշտ գործերը ըստ ցանկի կատարեք: Երբ նոր գործ է առաջ գալիս նախքան դրա կատարելը դրան ցանկի մեջ ավելացրեք: Առաջին օրվանից, որ գործերը ըստ ձեր ցանկի եք սկսում, ձեր գործունեության ավելի քան 25% ավելանում է: Ձեր մյուս օրվա ցանկը նախկին գիշեր պատրաստեք, ձեր օրվա գործերի վերջանալուց հետո: Երբ ձեր ցանկը նախկին գիշեր պատրաստեք ձեր ենթագիտակցությունը, ամբողջ գիշեր որ դուք քնած եք այս ցանկի վրա աշխատում է, և ընդհանրապես երբ արթնանում եք մտահաղացումներ ունեք, որ նրանցից օգտվելով կարող եք ձեր գործերը ավելի լավ և ավելի արագ քան նրանից, որ պատկերացնում էիք կատարեք: Ինչքան ավելի շատ ժամ ցանկի գրելու համար վատնեք, այնքան ձեր գործունեությունը կբարձրանա: Դուք ձեր տարբեր նպատակների համար տարբեր ցանկերի կարիք ունեք: Նախքան այս բոլորը, դուք ընդհանուր ցանկի կարիք ունեք, որ դրա մեջ ձեր բոլոր այն գործերը որ ուզում եք հեռու կամ մոտ ապագայում կատարեք նշված են: Այս ցանկը նրա համար է, որ երբ նոր մտահաղացում ունեք, և երբ նոր պարտականություն եք ստանում, նրա մեջ գրեք և հետո նրա մեջ գրվածները դասավորեք: Երկրորդ` ամսեկան ցանկի կարիք ունեք, որ նրա մեջ ամեն ամսվա գործերը, նախկին ամսվա վերջում պատրաստում եք: Այս ցանկի մեջ որոշ գործեր, որ իսկական ցանկի մեջ նշված են գրում եք: Երրորդ` շաբաթական ցանկ ունենաք, որ նրա մեջ ամբողջ մի շաբաթը ծրագրում եք, այս ցանկը շաբաթվա ընթացքում մյուս շաբաթվա համար լռացնում եք: Այս ձև դասավորված ծրագրավորումը ձեր համար կարող է շատ օգտակար լինի: Այս գործը, որ մոտովորապես երկու ժամ է խլելու ձեզանից, որ շաբաթվա ծրագիրը գրեք ձեր գործունեությունը բավականին կբարելավի: Այս գործը հաստատ ձեզ համար օգտակար է: Իվերջո ձեր օրեկան պարտականությունները ճշտեք, և ձեր շաբաթական և ամսեկան ցանկերից դուրս բերեք: Սրանք ճշգրիտ աշխատանքներ են, որ մյուս օրը պիտի կատարեք: Օրվա ընթացքում, երբ որ ձեր նշված աշխատանքները կատարում եք, նրանց կողքին (() նշեք, այս գործը ձեր առաջադիմությունը իրականացնում է և ձեր մեջ հաջողության զգացմունք է տալիս: Երբ տեսնում եք ըստ ձեր գրված ցանկով եք առաջ գնում, ձեզ ավելի շատ էներգիա և դրդապատճառ է տալիս և ձեր ինքնավստահությունը ավելացնում է: Ձեր նշված առաջադիմությունը ձեզ դեպի առաջ է մղում և պատճառ է դառնում որ դուք ձեր ծուլությանը հաղթահարեք: Երբ ինչ որ գործ առջևում ունեք, չնայած որ ինչ տեսակ է նա, սկզբից մի ցանկ գրեք և արվող աշխատանքները նրա մեջ նշեք և հերթագրեք, հետո ձեր ցանկը մի թղթի վրա կամ կոմպյուտերային ծրագրր մեջ գրեք, որ միշտ ձեր մոտ լինի, հետո սկսեք մեկ-մեկ դրանք կատարել: Այս ձևով աշխատելու առաջադիմությունից կզարմանաք: Երբ ըստ ձեր ցանկով եք առաջ գնում, զգում եք, որ ավելի ազդեցիկ և ուժեղ եք դարձել: Զգում եք, որ ինչքան ավելի շատ եք աշխատում այնքան ձեր միտքը ավելի լավ է աշխատում և ավելի ձեր ստեղծագործության ուժը բարձրանում, և տեսնում եք, որ նույնիսկ ավելի արագ եք կատարում: Հենց այնպես, որ ասվեց երբ անընդհատ ըստ ձեր ցանկին առաջ գնաք դրական առաջադիմության ուժը ձեր մեջ կուժեղանա, և սա ձեզ կօգնի որ ձեր ծուլության հաղթահարեք: Այս զգացմունքը օրեկան գործերի առաջադիմության համար ձեզ ավելի շատ էներգիա կտա: Ամենակարաևոր օրենքներից անձնական գործունեության համար 10/90 օրենքն է: Այս օրենքը ասում է, 10 տոկոս ձեր սկզբնական ժամանակից նախքան գործի սկսելը ժամանակ դրեք ձեր ծրագրավորման համար և մոտովորապես 90 տոկոս ձեր ժամանակից, որ աշխատելու ժամանակ անիմաստ կորում է, խնայեք: Ընդամենը մի անգամ այս օրենքը գործադրելով նրա ճիշտ լինելը ձեզ կփաստվի: Եթե ձեր աշխատանքները նախորոք ծրագրավորեք աշխատանքների սկսելը և շարունակելը ձեր համար հեշտ կլինի: Ձեր գործերը ավելի արագ և հանգիստ քան նախկինում առաջ կգնա: Ավելի շատ ուժ և կարողություն ձեր մեջ կգտնեք և ի վերջո չի լինի ձեզ կանգնեցնել:
Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին
Հենց այս օրեկան, շաբաթական և ամսեկան ծրագիրը գրեք, մի փոքր տետր կամ մի թուղթ վերցրեք և բոլոր այն գործերը, որ ապագա 24 ժամվա ընթացքում պիտի կատարեք, գրեք: Եթե հետո նոր միտք է ծագում, դա էլ ավելացրեք: Մի ցանկ պատրաստեք ձեր ապագա բոլոր ծրագրերից, որ պիտի կատարեք: Բոլոր ձեր գործերը հերթագրեք, այսինքն այն որ կարևոր է սկզբում և այդպես դասավորեք: Այս գործի կատարելու համար կարող եք ձեր գործի վերջը պատկերացնեք և վերջից դեպի առաջ գաք: Թղթի վրա մտածեք: Միշտ ձեր ցանկի վրա աշխատեք: Այսպիսով նույնիսկ դուք կզարմանաք, որ ձեր գործունեությունը ինչքան է ավելացել և ինչքան հանգիստ եք կարող ձեր գորտը կուլ տաք:
3. 20/80 օրենքը ձեր բոլոր աշխատանքներում գործադրեք
Մենք միշտ բավական չափ ժամ ունենք, այն պայմանով, որ թե ուզենանք և թե ճիշտ նրանցից օգտվենք: “Գյոթե”
20/80 օրենքը ամենաօգտակար օրենքներից է ժամանակի և կյանքի տնօրինության օրենքների մեջ: Նրա ուրիշ անունը □Փառեթո կարգ□ է: Որ նրա հիմնադրի անվան □Վիլֆեռդո Փառեթո□-ի անվան է կնքվել, որ հայտնի իտալացի տնտեսագետ է: Նա առաջին անգամ 1895 թվականին իր գրությունների մեջ դրան անդրադարձավ: Նա անդրադարձավ, որ ժողովրդին բնականորեն երկու մասի կլինի բաժանել: Առաջին խումբը, որ նա դրանց □Կարևոր փոքրամասնություն□ անվանեց, մարդկանց 20% են կազմում, որոնք տնտեսական տեսակետից ազդեցիկ են և երկրորդ խումբը, որ նրանց □անկարևոր մեծամասնություն□ անվանեց, 80% են կազմում, որ հասարակության ցածր մասն են: Եվ հետագայում անդրադարձավ, որ բոլոր տնտեսական աշխատանքները այս օրենքից են հետևում: Օրինակի համար, այս օրենքի համաձայն, 80% արդյունքը, որ ստանում եք ձեր 20% աշխատանքից է կախված: 20% ձեր հաճախորդներից 80% ձեր ընդհանուր վաճառքից են գնում կատարում, 20% ձեր տրամադրած ծառայությունը ձեր 80% շահն է կազմում: 80% ձեր ընդհանուր աշխատանքի գինը 20%-ի արդյունքն է և այլն: Այս խնդիրը այն է փաստում, որ եթե ձեր կյանքում 120 գործ է նշված նրանցից 2-ը մյուս 8-ի չափ կամ նույնիսկ նրանցից ավելի շատ արժեք ունեն: Այստեղում հետաքրքիր արդյունք ենք ստանում: Ձեր ցանկի աշխատանքներից յուրաքանչյուրը նույն չափով ժամ են կարող վատնել ձեզանից, բայց նրանցից 2-ը ձեր համար ավելի շատ օգտակար են կարող լինել: Որոշ ժամանակ դրանցից մեկի արժեքը, հնարավոր է մյուսների ընդհանրության չափը ձեր հաջողության համար արժեքավոր լինի: Այս գործը անշուշտ այն գորտն է, որ ամենառաջ պիտի կուլ տաք: Գիտեք սովորական մարդիկ հավանաբար իրենց, որ գործի կատարման մեջ են ծուլություն անում: Ահավոր իրականությունը այն է, որ ընդհանրապես մարդիկ հենց այդ 10 կամ 20 տոկոս իսկական աշխատանքները, որ ավելի կարևոր են ծուլանում են կատարեն, այսինքն հենց այն □կարևոր փոքրամասնությունը□: Փոխարեն իրենց ժամը վատնում են 80% աշխատանքների վրա, որ իրենց հաջողության մեջ շատ չնչին կարևորություն ունի և քիչ ազդեցություն է թողնում արժեքավոր արդյունքներին, այսինքն □ամենակարևոր մեծամասնություն□: Հաճախ մարդկանց ենք հանդիպում, որ օրվա ընթացքում շատ զբաղված են, բայց շատ քիչ ձեռքբերումներ ունեն: Եվ դրա պատճառը այն է, որ նրանք զբաղված են այն գործերով, որ քիչ արժեք ունի և մի երկու գործ, որ իրենց համար շատ արժեք է կարող ունենալ իրենց գործում և արհեստում, որ իրենով զբաղված են ծուլություն են անում: Ամենարժեքավոր գործը, որ կարող եք ամեն օր կատարեք ընդհանրապես դժվար և խառը գործեր են, բայց դրանց կատարելը բարձր և հիանալի արդյունք կունենան ձեզ համար: Հենց այդ պատճառով էլ 80% այն գործերը որ քիչ արժեք ունեն մի կատարեք մանավանդ այն ժամանակ, որ ձեր 20% կարևոր գործերը մնացել են: Նախքան ցանկացած գործի սկսելը ձեզնից հարցրեք □արդյոք սա 20% կարևորն է թե 80% անկարևորը□: Օրենք` Այն գայթակղության դիմաց, որ ձեր հեշտ գործերը առաջ կատարեք, դիմադրողականություն ցույց տվեք: Հիշեք, երբ որոշում եք մի գործ անգամներ կատարեք, դա ի վերջո փոխարինվում է սովորության և նրա թողնելը դժվարանում է: Երբ որոշեք ամեն օր անկարևոր գործերով զբաղվեք շուտով դա լինում է սովորություն և եթե ցանկանաք ձեր օրը անկարևոր աշխատանքնեով սկսենք և դա սովորություն դառնա շատ հետաքրքիր չի լինի: Ամենադժվար մասը կարևոր գործի կատարելուց դրա սկսելն է: Երբ կարևոր գործի կատարումը իրոք սկսում եք, բնականորեն ձեր մեջ դրդապատճառ է առաջանում դրա շարունակելու համար: Ձեր մտքի մի բաժինը սիրահար է, որ զբաղվի կարևոր գործերով, որ իրոք կարող է ձեր կյանքում ազդեցիկ լինել: Ձեր պարտականությունը այն է, որ ձեր մտքի այս բաժինը միշտ կերակրեք: Նույնիսկ կարևոր գործի մասին մտածելը ձեզ կօգնի, որ ձեր ծուլության հաղթահարեք: Իրականությունը այն է, որ ժամանակը որ դուք կարևոր գործերի համար վատնում եք համարյա հավասար է մյուս գործերի ժամանակի հետ: Տարբերությունը այն է, որ դուք կարևոր գործի ավարտելու հետ միասին ուրախանում եք, հիմա նույնքան ժամ և էներգիա վատնելով մյուս գործերի համար, այդքան գործունեության չեք հասնում: Ժամանակի տնօրինությունը իրականում, կյանքի և անձնական տնօրինություն է և ձեր աշխատանքների դասավորում է: Ժամանակի տնօրինությունով միշտ կարող եք ձեր հետագայի հանձնարարությունները և աշխատանքները ազատորեն ընտրեք: Ձեր կարողությունը կարևոր և ոչ կարևոր գործերի տարբերելու մեջ, ձեր հաջողության բանալին է կյանքում և աշխատանքում: Գործունյա և ազդեցիկ մարդիկ միշտ իրենց պարտադրում են, որ կարևոր գործերը սկսեն: Նրանք իրենց պարտադրում են, Գորտը, ինչ որ ուզում է լինի, կուլ տան: Արդյունքում այս մարդիկ սովորական մարդկանցից ավելի գործունյա են և հենց այս պատճառով ավելի երջանիկ: Դուք էլ այսպես աշխատեք:
Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին
Հենց այսօր ձեր նպատակներից, աշխատանքներից և հանձնարարություններից մի ցանկ պատրաստեք, դրանցից որն է 10%-20% կարևոր գործերը որոնք կարող են 80%-90% ցանկացած արդյունքը տան: Հենց այսօրվանից որոշեք հստակորեն, որ ավելի շատ ժամանակ վատնեք այն քիչ տոկոսով աշխատանքներին որ ձեր կյանքում մեծ փոփոխություններ են ունենալու և ավելի քիչ ժամանակ հատկացրեք անկարևոր աշխատանքներին:
4.Գործերի արդյունքը ի նկատի ունեցեք
Ամեն մարդու հաջող և մեծ լինելը, նրանից է կախված որ ինչքան է կարող իր ուժերը մի կետում հավաքի Օռիսոն Սովեթ Մարդեն
Մարդու գերազանց մտածելակերպի նշանն այն է, որ կարողանա մի գործի կատարելու կամ չկատարելու հետևանքները գուշակի: Այն որ մի գործ ինչքան կարող է ձեր կամ ձեր ընկերության համար կարևորություն ունենա, նրա հետևանքներից է կախված: Եթե կարողանաք ըստ դրան կարևոր գործերը արժեքավորեք, կարող եք որոշել ձեր հետագա գորտը ինչ է կարող լինել: Էդվարդ Բենֆիլդը, Հարվարդ համալսարանից 50 տարի ուսումնասիրելուց հետո այն եզրակացության հասավ որ □Երկարաժամկետ տեսանկյուն□ ունենալը, ամենաազդեցիկ դերը ունի Միացյալ Նահանգների առաջադիմության մեջ: Երկարաժամկետ տեսանկյուն ունենալը բոլոր ֆակտուռաներից, օրինակ`, փորձառություն, ուսում, մարդկային ցեղ, խելք և ծանոթություն, ավելի է ազդում ձեր հաջողությանը գործի և աշխատանքի մեջ: Ձեր վարվելակերպը ժամի հետ, ձեր վարգի և ընտրությունների մեջ բարձր նշանակություն ուն: Նրանք որ իրենց աշխատանքում հեռատես են ավելի լավ են որոշում կայացնում իրենց գործերում քան այն մարդիկ որ իրենց ապագայի մասին ավելի քիչ են մտածում: Օրենք` Երկարաժամկետ որոշումները, կարճաժամկետներին լավացնում է հաջող մարդիկ իրենց ապագայի մասին լուսավոր են կողմնորոշվում: Նրանք ապագա 5,10 և 20 տարիների մասին են մտածում և իրենց որոշումները և շարժ ու ձևը ներկայում են քննարկում, որ ապագայի մասին, որ ուզում են հասնեն, դասավորեն: Ապագայի համար ինչ որ ձեր համար կարևոր է ձեր մտքում պարզ պատկեր ունեցեք դրա մասին որ ներկա որոշումները ձեր համար հեշտ լինի: Ըստ բացատրության, կարևոր գործերը երկարաժամկետ ազդեցություն ունեն և ոչ կարևոր գործերը ոչ այնքան էլ երկարաժամկետ ազդեցություն կամ ոչ մի ազդեցություն: Նախքան ցանկացած գործի սկսելը, ձեզանից հարցնեք` □Այս գործի կատարելը կամ չկատարելը ինչ երկարաժամկետ ազդեցություն կունենա իմ կյանքում□ Օրենք`, հեռատեսությունը, մեր այժմյա աշխատանքների և գործերի վրա ազդեցություն ունի և շատ ժամանակ մեր ներկա աշխատանքների որոշողն է: Ձեր ապագա նպատակը ինչքան պարզ լինի, ավելի ազդեցիկ է ձեր ներկա աշխատանքների և գործերի վրա: Հեռատես լինելով ավելի լավ եք կարող ձեր ներկա գործերը արժեքավորեք և վստահացեք որ նրանք հենց այն գործերն են, որ դուք դրանց կատարելով կհասնեք ձեր ապագա նպատակին: Հաջող մարդիկ նրանք են ովքեր պատրաստ են իրենց մոտ հաճույքները ուշացնեն, և աշխատանքով ավելի արժեքավոր արդյունքի հասնեն ապագայում: Հակառակ, այն մարդիկ որ ներկա հաճույքները գերադասում են, երբեք չեն հաջողում և նրանք իրենց ապագայի հանդեպ շատ անտարբեր են: Դենիս Վեթիլին, հայտնի դասախոս է, որն ասում է □Անհաջող մարդիկ այն գործերով են զբաղվում, որոնք իրենց անհանգստություններն է անցկացնում, բայց հաջող մարդիկ այն գործերով են զբաղվում, որ իրենց հասցնում է իրենց նպատակներին□, օրինակ` շուտ աշխատանքի տեղում գտնվելը, անընդհատ թնթերցումներ կատարելը և այն դասընթացների մասնակցելը, որ ձեր գործին է վերաբերում, բոլորը ձեր ապագայի համար ազդեցիկ են: Հակառակ դեպքում օրինակ` ուշ աշխատանքի հաճախել, թերթ կարդալ, կատակ անել ձեր գործընկերների հետ, կարճաժամկետում շատ հաճելի է, բայց ձեր պագայի հասնելու համար վնասակար է: Եթե ինչ որ գործի կատարելը շատ դրական արդյունք ունի, նրան առաջնահերթ դրեք և անմիջապես դա կատարեք, իսկ եթե ինչ որ գործ բացասական հետևանքներ ունի նրա չկատարելն էլ պիտի առաջնահերթ լինի, Ձեր գորտը ինչ ուզում է լինի, պիտի ուժ հավաքեք և դրան կուլ տաք: Երբ ինչ որ գործ կամ արարք պարզորեն բացատրվի, դա ինչքան շատ դրական արդյունք ունենա ձեր կյանքի վրա, դուք դրան կատարելու համար լավ դրդապատճառ կունենաք և ձեր ծուլության դեմ կպայքարեք: Եթե անընդհատ այս տեսակ գործերը, որ լավ են ազդում ձեր կյանքի վրա և ձեր աշխատանքի վրա, կատարեք և վերջացնեք, ձեր կենտրոնացումը կպահպանվի և կառաջադիմեք: Ժամանակը միևնույն է կանցնի, միակ հարցը սա է, որ դուք ինչպես ժամանակից կօգտվեք և որոշված է շաբաթներ և ամիսներ, որ անցնում են դուք որտեղ հասնեք: Եվ այն որ որտեղ եք հասնելու ընդհանրապես նրանից է կախված, որ դուք ձեր կարճաժամկետ արարքների հետևանքի վրա մտածեք: Անընդհատ մտածելը ձեր ամենալավ ձևերից է, որ այդ ճանապարհով կարող եք առաջնահերթությունները ճշտեք ձեր կյանքում և աշխատանքում:
Մի կողմ թողեք գարշանքը և կերեք գորտին
Անընդհատ ձեր գործերի և աշխատանքների ցանկը կարդացեք, անընդհատ ձեզանից հարցրեք □Որ գործը կամ աշխատանքը, եթե ամենալավ ձևով կատարեմ, ամենաշատ դրական ազդեցությունը կունենա իմ կյանքում: Այն որ ամենաշատ է կարող օգնել ձեզ: Ինչ որ ուզում է թող լինի: Որպես նպատակ դրան նայեք և նրան հասնելու համար ծրագրավորեք, և անմիջապես ձեր ծրագրի վրա աշխատեք: Գյոթեի այս հիանալի նախադասությունը հիշեք □Եթե գործը սկսեք, ձեր միտքը կզբաղվի, իսկ որ շարունակեք դա կկատարվի...
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ........
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |