Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 01 » Instagram-ի հաջողության կարճ պատմությունը
02:53
Instagram-ի հաջողության կարճ պատմությունը

2012թ-ի ապրիլին Facebook սոցիալական ցանցը հայտարարեց, որ պատրաստվում է ձեռք բերել Instagramմոբայլ ֆոտո-ծառայությունը: Հայտարարվեց նաև գործարքի գինը` 1 միլիարդ դոլար: Չնայած արդյունքում այն վաճառվեց 715 միլիոնով, բայց այդ պահին ընդամենը 1,5 տարի գործող նախագծի համար դա հսկայական հաջողություն էր:

Instagram-ի պատմությունը հերթական պատմությունն է Սթենֆորդի մի ուսանողի մասին, ով չէր կարողանում «տեղը հանգիստ նստել» :) Քեվին Սիստրոն, համալսարանն ավարտելուց հետո, աշխատում էր Google ընկերությունում` որպես մարքեթոլոգ: Բայց ինչպես իր շատ հասակակիցները, ոգևորված Սթենֆորդի նախկին ուսանողների մեծ հաջողություններով, նույնպես հետաքրքրվում էր տեխնոլոգիաներով, ծրագրավորմամբ և երազում էր սեփական նախագծի մասին:

 

Քեվինը սկսում է ուսումնասիրել ծրագրավորում և հասնելով ինչ-որ մակարդակի` որոշում է գրել մի խաղ, որն իր էությամբ նման էր Mafia Wars խաղի և Foursquare սոցիալական ցանցի խառնուրդին: Խաղի անունը նա որոշում է դնել Burbn: Ոգևորված իր գաղափարով` Քեվինը սկսում է ներդրողներ փնտրել, հասկանալով, որ միայնակ «գլուխ չի հանի»: Ներկայացնելով իր գաղափարը ներդրողներին` նա ստանում է առաջին ֆինանսավորումը` 500 հազար դոլար: Նա թողնում է աշխատանքը Google-ում, որպես գործընկեր վերցնում է իր լավագույն ընկերոջը` Մայք Քրիգերին, և ընկերները սկսում էն իրենց աշխատանքը Burbn-ի հաջորդ տարբերակի վրա: Խաղը նրանք որոշում են գործարկել iPhone-ի վրա, սակայն թույլտվություն չեն ստանում, քանի որ այն որակվում է որպես «ծանրաբեռնված ինտերֆեյսով»:

Ընկերները սկսում են պարզեցնել խաղը, կատարում են մի շարք կրճատումներ, և ինչ-որ պահի հասկանում են, որ խաղից մնացել է ընդամենը ծրագիր ֆոտո նկարելու, նկարները խմբագրելու, տարածելու և մեկնաբանելու համար: Դա նրանց սկզբնական գաղափարը չէր, բայց գաղափարն այնուամենայնիվ լավն էր: Եվ քանի որ խաղը փոխվում էր ֆոտո-ծառայության, որոշում են փոխել նաև անունը` Instagram: Իսկ թե ինչ է լինում դրանից հետո, արդեն հասկացաք` կարդալով առաջին պարբերությունը :)

Դիտումներ: 277 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map