Վերջին ամիսներին մոտս այնպիսի զգացողություն է լինում, որ մտածելով միայն առօրյա բաների մասին, մենք «փոքր» ենք մտածում: Այն, ինչով մենք զբաղվում ենք և այն, ինչին մենք ձգտում ենք, պետք է շարունակենք, բայց միաժամանակ պետք է տեսնենք պատկերն ավելի լայն: Գիտակցության մակարդակը պետք է անընդհատ ընդլայնել, քանի որ դա օգնում է հասկանալ, թե ով ենք մենք, ինչ ենք անում, ինչու ենք անում և ինչ կարող ենք անել, որպեսզի ինչ-որ բան դեպի ավելի լավը փոխենք:
Այսօր ուզում եմ Ձեզ ներկայացնել երկու փաստագրական ֆիլմ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել վրաս և օգնել են ավելի գնահատել ու հասկանալ մեզ շրջապատող աշխարհը և ավելացրել են գիտակցումս, թե ինչ եմ ես ուզում կյանքում: Հուսով եմ դրանք նմանատիպ ազդեցություն կունենան նաև Ձեզ վրա:
Առաջին ֆիլմը BBC-ի փաստագրական ֆիլմերի շարքից է և ներկայացնում է մեզ շրջապատող աշխարհի, մասնավորապես՝ մարդու ստեղծման պատմությունը 2 ժամում: Հիանալի ֆիլմ է ավելի լավ հասկանալու, թե ով ենք մենք: