04:09 Երեկոյան խորհումներ… կրկին մտքերի մասին |
Այն, որ մեր մտքերն են ձևավորում մեր կյանքը, դուք կարող եք հանդիպել հաջողության հասնելու մասին պատմող բազմաթիվ գրքերում: Դրա մասին խոսում է Նապոլեոն Հիլլը, որն ուսումնասիրել է աշխարհի ամենահաջողակ մարդկանց կենսագրությունները, հանդիպել նրանցից շատերին և դուրս բերել հաջողության հասնելու որոշակի կանոններ: Դրա մասին նկարահանվել է "Secret” ֆիլմը, որը կարծում եմ շատերն են դիտել: Դրա մասին խոսում են Բոդո Շեֆերը, Ռոբերտ Կիյոսակին, Բրայան Տրեյսին` լավագույնները իրենց ոլորտում, որոնք սովորեցնում են միլլիոներին, ինչպես հասնել հաջողության: Սակայն հասարակության մեծ մասը կամ տեղեկացված չէ այդ ամենին կամ ուղղակի չի հավատում դրան: Բայց բոլոր մեծ հաղթանակները լինում ենք մտքում, բոլոր անբուժելի հիվանդությունները բուժվում են մտքում և հաջողության բոլոր պատմությունները սկսվում են ՄՏՔՈՒՄ:
Աղքատ մարդը մտածում է. "Ես միշտ աղքատ եմ եղել, ես բախտ չունեմ, ես իվիճակի չեմ ինչ-որ բան փոխել, պետությունը վատն է, օրենքները վատն են, ես կապեր չունեմ … և այլն և այլն” և արդյունքում նրա մոտ ոչինչ չի փոխվում: Նա ներքուստ պատրաստ չէ այդ վիճակից դուրս գալուն, նա պատրաստ չէ փոփոխության: Եվ այդպես էլ կշարունակվի, եթե մի օր նա չհասկանա և համարձակություն չունենա ասելու. "Այո, մինչև հիմա ես աղքատ եմ եղել, իմ մոտ տարբեր խնդիրներ են եղել և ես հասկանում եմ, որ միակ մեղավորը ես եմ, որովհետև իմ վրա քիչ եմ աշխատել, որովհետև սխալ եմ ապրել, սխալ արժեքներ եմ ունեցել: Որովհետև աշխատելու, կրթվելու, աշխատանք փնտրելու կամ ինչ-որ բան ինքնուրույն ձեռնարկելու փոխարեն ես ամբողջ օրը պառկած հեռուստացույց էի նայում, սրճարաններում էի անցկացնում, քեֆեր էի անում, խմում էի, ծխում էի, ալարում էի ինչ-որ բան անել: Իհարկե այդպես էլ պետք է լիներ, ոչ ոք իմ արարքների համար պատասխանատու չէ: Բայց անկախ ամեն ինչից, ես համոզված եմ, որ այսուհետև իմ մոտ ամեն ինչ լավ է լինելու: Ես կաշխատեմ իմ վրա, ինչ-որ նոր բան կմտածեմ և չնայած գիտեմ, որ շատ դժվար է լինելու, սակայն համոզված եմ, որ դուրս կգամ այս իրավիճակից և կհասնեմ այն ամենին, ինչին ցանկանամ”: Միայն այս մտածելակերպի դեպքում է հնարավոր ինչ-որ բան փոխել, միայն այս դեպքում է մարդը սկսում ամեն ինչում հնարավորություններ փնտրել: Արտաքինի հետ խնդիրներ ունեցող աղջիկը մտածում է. "Ես տգեղ եմ, ինձ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, շրջապատում այդքան գեղեցիկ աղջիկներ կան, ինչու՞ պետք է ինչ-որ մեկը ինձ ընտրի: Ես ողջ կյանքս մենակ կմնամ, ես միշտ էլ հաջողություն չեմ ունեցել տղաների շրջանում: Իմ բախտը ուղղակի չի բերում, ինչ մեղքն եմ ես … և այլն և այլն”: Այդ մտքերը իրականություն կդառնան, եթե մի օր նա չհասկանա և համարձակություն չունենա ասելու. "Այո, ես արտաքինիս հետ կապված խնդիրներ ունեմ, սակայն ոչ ոք կատարյալ չէ: Ես իհարկե գեղեցկուհի չեմ, բայց ունեմ մի շարք առավելություններ, որոնք չունեն ուրիշները: Աշխարհում յուրաքանչյուր մարդ յուրօրինակ է: Ես համոզված եմ, որ կգտնվի մեկը, ով կսիրի ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ: Մենք ամուր ընտանիք կկազմենք և ողջ կյանքում երջանիկ կլինենք: Իսկ հետագայում ես կլուծեմ նաև արտաքինիս հետ կապված բոլոր խնդիրները, չէ որ բժշկությունը այժմ այդքան արագ է զարգանում”: Միայն այդպիսի մտքերը կարող են ինչ-որ բան փոխել: Հիշեք, մտքերը ժամանակի ընթացքում դառնում են իրականություն: Ցանկացած փոփոխություն պետք է սկսի ձեր մտքերից, այն պետք է սկզբում ձեր ներսում լինի: Արդեն հաստատ չեմ հիշում թե ով, բայց հանճարեղներից մեկն ասել է. "Մենք այն ենք, ինչի մասին մտածում ենք օրվա մեծ մասը”: Կարծեմ Թոմաս Էդիսոնն է: Մի բողոքեք, վատ բաների մասին մի մտածեք, ուրիշներին մի քննադատեք, կենտրոնացեք ոչ թե պրոբլեմների, այլ դրանց լուծումների վրա, կյանքին դրական նայեք և ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |