Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 12 » Պյութագորաս. Կյանքի գաղտնիքներ...
11:02
Պյութագորաս. Կյանքի գաղտնիքներ...
1.Առավոտյան արթնանալիս հարցրու ինքդ քեզ՝ ի՞նչ պետք է անեմ, իսկ գիշերը քնելիս՝ ի՞նչ արեցի:  
2.Խնայեք ձեր երեխաների արցունքները, դրանք պետք կգան ձեր գերեզմանին:  
3.Առանց մեծ բաներ խոստանալու, մեծ գործեր արա:  
4.Կատակը, ինչպես աղը, պետք է չափավոր օգտագործել:  
5.Կյանքը նման է մղձավանջի, որտեղ ամենահիմար մարդիկ երբեմն գրավում են լավագույն տեղերը:  
6.Մարդը, իր կրքերի գերին լինելով, ազատ լինել չի կարող:  
7.Երջանիկ ապրելու գաղտնիքը միմիայն ներկայով ապրելու մեջ է:  
8.Եթե ուզում եք երկար ապրել, ձեռք բերեք հին գինի եւ հին ընկեր:  
9.Ամեն ինչ զննիր, տուր մտքին առաջին տեղը:   Զայրույթի պահին ոչ խոսիր, ոչ գործիր:  
10.Երկու բան այս կյանքում մարդուն աստվածակերպ են դարձնում՝ ապրել հանուն հասարակության բարօրության եւ ճշմարտության:  
11.Սկիզբն ամբողջի կեսն է:  
12.Քանդակին տեսքն է գեղեցկացնում, մարդուն` իր արարքները:  
13.Ավելի լավ է քար նետել, քան դատարկ բառ:  
14.Քեզ համար ընկեր ընտրիր:
15.Դու չես կարող միայնակ երջանիկ լինել:
16.Երջանկությունը երկուսինն է:  
17.Նա, ով կենդանի է սպանում, որպեսզի ուտի միսը, հանգիստ կարող է նաեւ իր նմանին սպանել:  
18.Որքան էլ կարճ լինեն «այո» եւ «ոչ» բառերը, դրանք ամենաերկար մտածելու առիթ են տալիս:  
19.Լռիր կամ լռությունից լավ բան ասա:  
20.Նմանապես վտանգավոր է խելագարին թուր եւ անպատիվ մարդուն իշխանություն տալը:
Դիտումներ: 649 | Ավելացրեց: Hajoxak | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map