Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 1 » Օգտակար ինֆորմացիայի որոնման հնարամիտ մեթոդներ
00:27
Օգտակար ինֆորմացիայի որոնման հնարամիտ մեթոդներ

«Ինֆորմացիան երբեք ավելորդ չի լինում, ինչպիսին էլ որ այն լինի». այսպես մտածում էի մի քանի տարի առաջ, սակայն հիմա այլ ընկալում ունեմ տվյալ հարցի շուրջ: Нужно в голове иметь немного пустого места, чтобы шевелить мозгами :-) Այս խոսքերը շրջադարձային եղան ինձ համար, և մի օր որոշեցի ուսումնասիրել ինֆորմացիայի օգտակար և անօգտակար լինելու սահմանները: Ծանոթանալով տարբեր փիլիսոփաների աշխարհայացքին՝ (հատկապես Պլատոնյան ժամանակաշրջանի փիլիսոփաների) գալիս եմ այն եզրակացության, որ անհրաժեշտ է սեփական ուղեղը հնարավորինս զերծ պահել ավելորդ, հոգնեցնող ինֆորմացիայի պաշարից: Չէ որ ժամանակը անսպառ չէ, այն շատ թանկ է, հատկապես երիտասարդ տարիքում, երբ ուժերն ու ստեղծագործ միտքը պետք է գործի դնել և նպատակները կյանքի կոչել: Իհարկե, ուզենք թե չուզենք, կենցաղում հաճախ ենք մեր կամքից անկախ կենտրոնանում անպետք երևույթների վրա: Այո՛, շատ բան կարելի է իմանալ. ասենք՝ որոնել և պարզել, թե ով է Սլովակիայի վարչապետը կամ կարդալ մի քանի էջանոց ձանձրալի հոդված կաչաղակների բազմացման ու կյանքի առանձնահատկությունների մասին, ինչի արդյունքում, պատկերացրեք, որ վատնում եք այն ժամանակը, որը կարող էիք ծախսել, օրինակ, մասնագիտական հմտությունները բարելավելու վրա: Իմ սահմանմամբ, արժեքավոր է այն ինֆորմացիան, որը գեթ մեկ անգամ պետք է գալիս կյանքում, իսկ այն շատ շատ է, և հաճախ, մոլորվելով համացանցում, մենք դրա մասին չենք էլ հիշում: Իսկ ինչպե՞ս պեղել պիտանի նյութեր: Երկար մտածելուց հետո ես առանձնացրեցի մի քանի հարցեր ու որոնման մեթոդներ, որոնց շնորհիվ դուք կգտնեք խտացված ինֆորմացիա՝ что должен знать каждый человек плюсы и минусы… вся правда о… как узнать… хитрости… как сделать… Բազմակետերի փոխարեն, իհարկե, կարող եք տեղադրել Ձեզ հետաքրքրող բառեր և մտքեր: Վստահ եմ՝ որոնողական ցանկացած համակարգ չափազանց օգտակար նյութեր կառաջարկի Ձեզ: Օգտակար գիտելիքը դա այն եզակի վերացական կապիտալն է, որը երբեք ու երբեք չի տուժում «դոլարների ու եվրոների տատանումներից»: Կարդացե՛ք շատ և հիշե՛ք՝ կյանքը այնքան կարճ չէ, որ մարդուն չբավականացնի հնարամիտ ու բազմակողմանի զարգացած լինելու համար:

Դիտումներ: 353 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map