Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 22 » Մեր ուղեղի բջիջները սպանող 5 սովորություն
22:12
Մեր ուղեղի բջիջները սպանող 5 սովորություն

Մեր ուղեղի բջիջները սպանող 5 սովորություն

Մեր սովորությունները երբեմն բացասաբար են անդրադառնում մեր ուղեղի վրա: Мedicaldaily.com-ի մասնագետները ներկայացնում են այդ սովորությունները:

Քնի պակաս

Ամերիկյան մասնագետները պնդում են, որ չափահաս մարդը պետք է քնի օրական 7-9 ժամ, քանի որ քունը շատ կարեւոր է մեր ուղեղի համար: Քնի պակաս ունեցող մարդկանց շատ ավելի դժվար է կենտրոնանալ, որոշումներ ընդունել, սովորել եւ շփվել այլ մարդկանց հետ: Թերեւս բոլորը գիտեն, որ  քնի պակասի եւ մտավոր կարողությունների միջեւ կապ գոյություն ունի, սակայն վերջերս գիտնականները եւս մեկ անգամ ապացուցել են, որ կոգնիտիվ գործառույթների վատթարացումը պայմանավորված է ուղեղի վնասված նեյրոններով, որոնք քնի պակասի արդյունք են:

Ծխել

Ամեն ծխելուց մարդը 700 տոքսիկ նյութ է յուրացնում, որոնցից 69 առաջացնում են քաղցկեղ, ինսուլտ եւ կաթված: Ավելին՝ ծխախոտում պարունակվող նյութերը ոչ միայն սպանում են ուղեղի բջիջները, այլ նաեւ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այդ նյութերի պատճառով ուղեղի սպիտակ արյունային բջիջները սկսում են ոչնչացնել ուղեղի առողջ բջիջները:

Ջրազրկվածություն

Ալկոհոլային խմիչքները ջրազրկում են մեր օրգանիզմը, իսկ քանի որ ուղեղը 75 տոկոսով բաղկացած է ջրից, ջրազրկվածությունը կարող է միանգամայն բացասաբար անդրադառնալ դրա վրա: Ջրի պակասը դեպքում օրգանիզմը կսկսի իր մեջ եղած ամբողջ ջուրը կենտրոնացնել ուղեղում, ինչի հետեւանքով ուղեղի այտուցում կարող է ի հայտ գալ:

Սթրես

Ոչ ինտենսիվ սթրեսը օգնում է մեզ կենտրոնացնել ուժերը խնդրի լուծման վրա, սակայն որոշակի պահին սկսում է հյուծել մարդուն, զրկել նրան էներգիայից: Քրոնիկ սթրեսը, պարզվում է, կարող է մի շարք փոփոխությունների պատճառ դառնալ, որոնք հետագայում, հնարավոր է, հանգեցնեն հոգեկան հիվանդությունների: 

Թմրամոլություն

Համարվում է, որ մարիխուանան չի սպանում ուղեղի բջիջները, իսկ մնացած բոլոր թմրանյութերը միանշանակ սպանում են: Բացառված չէ, որ կախվածությունը թմրանյութերից ձեւավորվում է հենց նրա հաշվին, որ մահանում են ուղեղի բջիջները, ինչի հետեւանքով մարդը չի կարողանում իրեն լավ զգալ առանց թմրանյութերի:

Դիտումներ: 483 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map