Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 22 » Լեգենդար գործարարներ. Դոնալդ Տրամպ
18:12
Լեգենդար գործարարներ. Դոնալդ Տրամպ

 

Դոնալդ Տրամպ

Դոնալդ Տրամպին մարդիկ տարբեր ձև են վերաբերվում՝ շատերը սիրում են, մյուսներն՝ ատում: Անձամբ ես լսել եմ նրա աուդիոգրքերից մի քանիսը և դրանք ինձ դուր են եկել: Նրա մեջ կա «գործարարի ոգի»: Չնայած Դոնալդ Տրամպն այն գործարարներից չէ, ովքեր սկսել են զրոյից և հասել են ամեն ինչի, բայց նա այն մարդկանցից է, ովքեր կարողանում են ոտքի կանգնել ամեն մի տապալումից հետո: Նրա հայտնի՝ «ես տեսա փողոցում մուրացկանին և հասկացա, որ նա հարուստ է ինձանից 9,5 միլիարդ դոլարով» արտահայտությունը վերաբերվում է այն ժամանակին, երբ ունենալով հսկայական պարտքեր և գտնվելով «անդունդի եզրին»՝ նա կրկին կարողանում է ոտքի կանգնել: Դոնալդ Տրամպին չես համեմատի Ռիչարդ Բրենսոնի կամ Սթիվ Ջոբսի հետ. նրանք տարբեր են: Ամեն դեպքում, ինչպես բոլոր մարդկանցից, ովքեր հասել են զգալի արդյունքների, նրանից նույնպես կարելի է ինչ-որ բան սովորել: Իսկ թե ինչ եք դուք ուզում սովորել հանրահայտ ամերիկյան մագնատից, որոշեք ինքներդ՝ դիտելով նրա մասին պատմող տեսանյութը:

Դիտումներ: 338 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map