Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 7 » Ի՞նչպես խնայել ձեր բյուջեն
23:06
Ի՞նչպես խնայել ձեր բյուջեն

Նախ սկզբում ուզում եմ նշել, որ սա զուտ իմ անձնական մոտեցումն է գումարի խնայողության հարցում։ Սա անձնական փորձի հիման վրա հիմնված մոտեցում է և շատ հնարավոր է, որ դուք չհամաձայնեք իմ հետ։ Եվ այսպես ի՞նչպես խնայել գումարը…

Մեզանից շատ շատերը ասում են, որ շատ շուտով կսկսեն արդեն գումար խնայել, սակայն շատ քչերն են սկսում խնայել այն։ Ինչքան էլ մեր աշխատավարձը բարձրանա, ինչքան էլ լրացուցիչ գումարներ մտնեն մեր բյուջե մեկ է չի ստացվում խնայել որոշակի գումար: Շատ մարդիկ երազում են փայտիկ ունենալ, որը կօգնի խնայել այնքան գումար, ինչքան անհրաժեշտ է իրենց։ Քանի որ նրանք հասկացել են, որ ուղղակի ցանկությամբ հնարավոր չէ գումար խնայել…

Մենք բոլորս ուզում ենք ֆինանսապես բարձր ստատուս ունենանք, որպեսզի շատ գումար խնայենք, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես ամենօրյա ծախսերից բացի կարելի է խնայել գումարը։ Իմ անձնական կարծիքով գումար խնայելը չպետք է սթրեսի մեջ գցի մարդուն, այլ պետք է հաճույք պատճառի։

Կան գումար խնայելու  բազմաթիվ ձևեր , որոնք կարող են կիրառել նույնիսկ ամենաալարկոտ մարդիկ։ Ուղղակի տարբեր գործողությունների ժամանակ կարելի է խնայել գումարներ։

1. Ձեր բոլոր ամսեկան ստացվող գումարները թող նստեն ձեր քարտային հաշվեհամարի վրա։ Բոլոր տեսակի վճարումները կատարեք փոխանցումով, որը կխնայի ինչպես ձեր ժամանակը /որը նույնպես գումար արժե :)/ այնպես էլ գումարները, որը պետք է ծախսեք բանկ կամ տվյալ գրասենյակ գնալու համար։ Նաև, երբ օգտվում էք տարբեր հասարակական օբյեկտների ծառայություններից, վճարեք ձեր կրեդիտ քարտով. դա առաջին հերթին հնարավորություն կտա լրացուցիչ գումար չվճարել սպասարկման համար /այսինքն բացի զուտ սպասարկման վճարից, որը մտնում է ընդհանուր հաշվի մեջ, մենք միշտ լրացուցիչ գումար ենք թողնում մատուցողներին / և երկրորդ՝ հոգեբանների կողմից ապացուցված է, որ ինչքան մեծ գումար ես քարտիդ վրայից կանխիկացնում, այնքան շատ և արագ ես այդ գումարը ծախսում։ Ուղղակի ամսվա սկզբում հանեք այնքան գումար, որը անհրաժեշտ է ձեր տրանսպորտային ծախսերի համար և մնացած ծախսերը կատարեք քարտով։

2. Միշտ ուշադիր նայեք ձեր ամսեկան ծախսերի ցանկը, որը բանկը ամեն ամսվա սկիզբ ուղարկում է /եթե չի ուղարկում, ուրեմն անհրաժեշտ է գնալ բանկ և տրամադրել ձեր էլեկտրոնային հասցեն/։ Նույնիսկ, եթե կանխիկ գործառնություններ էք իրականացնում , ապա վերցրեք կտրոնները, իսկ եթե առձեռն՝ գրանցեք ուղղակի ձեզ մոտ։ Նայեք, թե որ ծառայություններից էք ամենից շատ օգտվում և որտեղ էք ամենից շատ գումար ծախսում։ Ամեն անգամ վերլուծեք այդ ցուցակը և փորձեք հասկանալ, թե որտեղ կարելի է խնայողություններ անել։ Մի պահ ուղղակի անկեղծորեն քեզ հարց տուր. “Բոլոր ծախսերն են արդյոք արդարացված”։ Երբ առանձնացնես այդ գումարները դու կտեսնես քո բոլոր չարդարացված ծախսերի ցանկը. փորձիր հաջորդ ամիս խուսափես այդ ցանկի բազմաթիվ կտրոններից։

Եվ ամեն անգամ, երբ պատրաստվում ես գումար ծախսել մտածիր, որ չարդարացված ծախսերի ցուցակը չլրացնես ևս մեկ կտրոնով։

3. Շատ մարդիկ ասում են, որ ուզում են խնայել գումար, սակայն օգտագործում ավելի քան մեկ մեքենա։ Իսկ մեքենան իրենից ենթադրում է ծախսեր։ Ու էլ չեմ ասում, որ շատ մարդիկ կան , որ իրենց վերջին գումարը կտան ՄԻ ՀԱՏ ԹՈՒՅՆ ՍՊԻՏԱԿ ՆԻՎԱ առնելու համար, իսկ դրանից հետո ամբողջ ամսվա գումարները կծախսեն բենզինի ու մեքենայի ծախսերի վրա։ Ես միշտ զարմանում եմ այն մարդկանց վրա, ում բյուջեն բավականաչափ փոքր լինելով, վարում են ծախսատար մեքենաներ։ Չեմ անդրադառնում ծխախոտի վրա ծախսվող գումարների մասին, որովհետև այս թեման շատ է արդեն արծարծվել…

4. Դուք կարող էք գումար խնայել նաև գործընկերների հետ նույն մեքենայով աշխատանքի գնալով։ Այսինքն, եթե ձեր գործընկերներից մեկը ապրում է ձեր հարևանությամբ, ապա կարող էք պայմանավորվել և իրար հետ գնալ աշխատանքի։

5. Սովորություն ունեցի միշտ մոտդ պահել մանր փող և դրամապանակիդ մեջ ունեցի հատուկ մանր գումարի համար նախատեսված գրպանիիկ։ Դա ապացուցված փաստ է, որ երբ քո մոտ մանր գումար կա և փոքր ծախսերի համար դու մեծ գումարը չես մանրում, ապա դու ավելի քիչ ես ծախսում։ Երբ դու փոքր առևտրի համար մանրում ես մեծ գումար, հավանականությունը մեծ է, որ դու լրացուցիչ ապրանք կգնես :) ։

Հ.Գ. Ես չեմ ուզում համոզեմ, որ գումար խնայեք ձեզ վրա։ Ինքդ քեզ վրա խնայողություն անելը դա հանցագործություն է, բայց ուղղակի գումար տալ այլ մարդկանց դա ավելի վատ երևույթ է….. դա ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Է…

 
Դիտումներ: 396 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map