Գլխավոր էջ » 2017 » Փետրվար » 13 » Հաջողության հասնելու 16 հասարակ կանոններ
18:43
Հաջողության հասնելու 16 հասարակ կանոններ

Բոլորս էլ ձգտում ենք երջանկության,հարմարավետության ու հաջողության: Ոմանց մոտ ստացվում է,ոմանց մոտ էլ ոչ: Ահա կյանքի 16 կանոնները,որոնք կօգնեն Ձեզ մոտենալ «Հաջողությանն» ու «Մասնագիտական Վերելքին»:

 1. Պետք է միշտ շարժվել առաջ՝ ինչ էլ որ լինի: 

2. Հարկավոր է քիչ ժամանակ տրամադրել հեռուստացույց նայելուն ու համակարգչին: 

 3.Եթե ինչ-որ նոր գաղափար է առաջանում ՝ անհապաղ գրանցեք այն ինչ-որ տեղ:

 4.Եթե ուշանում եք որևէ հանդիպումից ՝անպայման զգուշացրեք Ձեզ սպասողին: 

5.Երբեք մի խնդացեք ուրիշների երազանքների վրա: 

6.Մի վերադարձեք Ձեզ դավաճանած մարդկանց մոտ՝ նրանք չեն փոխվում:

 7. Ձեր ծնողների հետ շատ ժամանակ անցկացրեք, քանի որ նրանց խորհուրդները անգնահատելի են:

  8. Քաղաքավարությունը միշտ էլ գնահատվել է,հետևե՛ք կանոններին: 

9. Ընդունեք Ձեր սխալները: 

10. Բողոքելու սովորությանը վերջ տվեք,ոչ ոքի չեն հետաքրքրում  ուրիշների խնդիրները:

 11. Հեռու մնացեք բամբասանքներից 

12. Դժվար իրավիճակներում միշտ կարևոր է գիտակցել,որ կարող եք հաղթահարել այն : 

13. Վեճերի ժամանակ մի վիրավորեք դիմացինին,քանի որ վիրավորանքը միշտ հիշվում է: 

14.Միշտ ճիշտ խոսեք և այդ ժամանակ կարիք չի լինի որևէ բան հիշելու:

15. Օրվա առաջին կեսին արեք Ձեզ սպասվող ամենադժվար գործը,որպեսզի մնացած ժամերին չմտածեք այդ ուղղությամբ:

16. Ոչ ոք ,ոչ մեկին ինչ-որ բան «պարտավոր» չէ: Մոռացե՛ք «պարտավոր» բառը,հանե՛ք այն Ձեր բառապաշարից,որպեսզի խուսափեք և՛ հոգևոր,և՛ ֆիզիկական հոգսերից ու պարտքերից:

Դիտումներ: 908 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
avatar
0
1 QNET • 18:44, 13.02.2017
ok
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map