Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 8 » 20 խորհուրդ կարիերա սկսող երիտասարդներին
22:17
20 խորհուրդ կարիերա սկսող երիտասարդներին

 

  1. Ժամանակն անսահմանափակ չէ.

Շատ քիչ երիտասարդների եմ համդիպել, ովքեր ժամանակի բարձր զգացում ունեն հաջորդ մակարդակին անցնելու համար: 20 տարեկանում մտածում ենք, որ ունենք ողջ աշխարհի ժամանակը: Օգտագործիր հնարավորությունները, որ ունես այսօր, քանի որ ժամանակ կգա, երբ դրանք այլեւս չես ունենա:

 

  1. Եթե անգամ տաղանդավոր եսպետք չէ այն գերագնահատել

Հնարավոր է դու ընդունակ, կրեատիվ, խելացի երիտասարդ ես, սակայն անկախ արժեքից հում նյութը պարզապես կորած պոտենցիալ է: Անգամ ամենատաղանդավորները հաջողության հասնելու համար անընդհատ եւ տանջալից աշխատանք են կատարել:

 

  1. Մենք ավելի արդյունավետ ենք առավոտյան

Հետահայաց նայելով անցած ճանապարհին՝ հասկացել եմ, որ մենք ավելի արդյունավետ ենք աշխատում օրվա վաղ ժամերին:

 

  1. Սոցիալական մեդիան կարիերա չէ

Սոցիալական մեդիան պարզապես մարկետինգի գործառույթ ունի, այն ավելի շատ օգտատերեր եւ եկամուտ ստանալու միջոց է:

 

  1. Վերցրու հեռախոսը

Դադարիր թաքնվել համակարգչի հետեւում: Բիզնեսը հեռախոսով է արվում եւ անձամբ: Դա պետք է քո առաջին բնազդը լինի՝ խոսել իրական մարդու հետ:

 

  1. Մի սպասիր մինչեւ կասեն, թե ինչ անես

Երբեք առաջ չես գնա՝ սպասելով, որ ասեն, թե ինչ անես: «Ոչ ոք չի խնդրել ինձ անել սա» ասելը ձախողման երաշխավորված բաղադրատոմս է:

 

  1. Պատասխանատու եղիր սխալներիդ համար

Կարիեայի սկզբում մարդիկ շատ սխալներ են անում, սակայն չպետք է պաշտպանական դիրք գրավել սխալ դատողություններ անելու համար: Դադարիր ձախողումներդ արդարացնել: Դու առաջ կգնաս միայն սխալներից քաղած դասերով:

 

  1. Պետք է պատրաստ լինել դժվար աշխատանքի

Կարիերայի սկզբում այնպիսին մարդու մոտ աշխատելը, ով գերազանցություն է պահանջում եւ ամեն օր ընդլայնում է հնարավորություններիդ սահմանը, ամենաամուր հիմքը կլինի հետագա կարիեայի համար:

 

  1. Մտիր առաջինը եւ դուրս եկ վերջինը

Այս խորհուրդը տալիս եմ կարիեայի սկզբում գտնվող բոլոր երիտասարդներին: Դու աճելու ավելի շատ տեղ ունես, քան մյուսները եւ դու ապացուցելու բան ունես: Առաջ գնալու միակ հաստատ ճանապարհը բոլորից ավելի աշխատասեր լինելն է:

 

  1. Ամեն տարի աշխատանքը փոխելը լավ չէ

1 տարվա աշխատանքը չի ապացուցում, որ այնքան տաղանդավոր ես, որ տվյալ ընկերությունում այլեւս աճելու տեղ չունես: Դա ցույց է տալիս, որ այնքան էլ կարգապահ չես սովորելու գործընթացն ավարտին հասցնելու համար: Ցանկացած նոր գործում փորձառու դառնալու համար առնվազն 2-3 տարի է անհրաժեշտ:

 

  1. Մարդիկ ավելի կարեւոր ենքան արտոնությունները

Այժմ այնքան տարածված է դարձել ընկերություններ ընտրելը, որոնք ճկուն գրաֆիկ, շատ ուտելիք, խաղասենյակներ են առաջարկում: Այս ամենը լավ է, սակայն ոչ այնքան, որքան ընկերության հիմնադիրները եւ կառավարիչները: Մեծ առաջնորդները կդաստիարական ձեզ եւ անգամ լքելուց երկար ժամանակ անց աշխատանքի հավատարիմ աղբյուր կհանդիսանան:

 

  1. Ջանքեր գործադրիր պրոֆեսիոնալ աճի համար

Քեզ շատ բան կհանձնարարեն, որոնք դուրդ չեն գա: Այսօրվա արածդ կապիր վաղվա ցանկությանդ հետ: Դա լավ խթան է: Եթե չես կարողանում ապագա հաջողությունդ կապել ներկայի պարտականություններիդ հետ, ապա ժամանակն է նոր հնարավորություն փնտրելու:

 

  1. Խոսիր բարձր եւ անկեղծ

Մենք հիմարություններ խոսացող սերունդ ենք մեծացնում: Աշխատանքի վայրում դա նման է քաղցկեղի: Եթե կառավարման, քո դերի կամ պարտականությունների հետ կապված հարցեր կան, խոսիր: Այդ հարցերի շուրջ մի բամբասիր գործընկերների հետ: Եթե կարողանաս արդյունավետ հաղորդակցվել բարելավման կարիք ունեցող երեւույթների շուրջ, ուրեմն ունես շրջապատ եւ պրոֆեսիոնալ ապագա ձեւավորելու ունակություն:

 

  1. Պետք է բարելավել տեխնիկական գիտելիքները

Ռեզյումեի վերջում համակարգչային հմտությունների տակ Microsoft Office-ի առկայությունն այքան էլ տպավորիչ չէ: Ես գերադասում են նրանց, ովքեր տիրապետում են Photoshop, HTML/CSS, iOS, WordPress, Adwords, MySQL, Balsamiq, advanced Excel, Final Cut Pro ծրագրերին անկախ պաշտոնից: Եթե ցանկանում ես լավ վարձատրվել, ցանկալի է հումանիտար ոլորտի աստիճանից բացի նաեւ համակարգչային գիտելիքներ ունենալ:

 

  1. Շրջապատի չափը եւ որակը կարեւոր է

Նա, ով քեզնից ավելի շատ մարդկանց է ճանաչում, ավելի է առաջ գնում գործում: Հանդիպիր եւ կապ պահպանիր շատ մարդկանց հետ, ժամանակ հատկացրու հնարավորինս շատ հարաբերություններ կառուցելուն

:

  1. Ամենաքիչը 3 պրոֆեսիոնալ դաստիարակի կարիք ունես

Հաջողության երաշխավորված ճանապարհն արդեն հաջողության հասածների օրինակին հետեւելն է: Առնվազն 3 հոգու պետք է ունենաս, ովքեր կլինեն այնտեղ, որտեղ դու ես ցանկանում: Նրանց ցույց տված ուղին եւ խորհուրդներն ամենաանգին նվերներն են:

 

  1. Ընտրիր իդեալ եւ գործիր նրա պես

Միգուցե դուք չգիտեք, թե ինչ անել, սակայն ձեր պրոֆեսիոնալ իդեալը գիտի: Հաճախ խորհուրդ եմ տալիս ընտրել մի գործարար մարդու, ում աշխատանքով հիանում եք եւ գործել նրա պես: Ուսումնասիրեք, թե ինչպես է նա որոշումներ կայացնում, կազմակերպում իր օրը, հասնում նպատակներին:

 

  1. Ավելի շատ գիրք կարդա, քան թվիթներ

Այս սերունդը սիրում է Թվիթերի 140 նիշանոց հաղորդագրություներ կարդալ: Սակայն մտածելու կարողությունը, կրեատիվությունն ազատ են արձակվում, երբ գրքեր ես կարդում: Ապագա հաջողության բանալին գտնվում է ուրիշների փորձում: Ամսական առնվազն 1 գիրք կարդա:

 

  1. Ծախսիր 25%-ով ավելի քիչքան վաստակում ես

Կարեւոր չի, թե որքան ես վաստակում, 25%-ով քիչ ծախսիր, սա երաշխիք է, որ ավելի քիչ սթրեսների մեջ կհայտնվես եւ հնարավորություն կունենաս հասնել երազանքներիդ:

 

  1. Վարկն անգին էմի վնասիր այն

Ժամանակի ընթացքում քո վարկն ամենաթանկ արժույթն է դառնալու: Դա անտեսանելի բանալի է, որը դռներ է բացում եւ փակում: Վարկը պետք է պահպանել ինչպես ամենաթանկ գանձը: Եթե մի անգամ կորցնես այն, ապա երբեք չես վերականգնի:

Դիտումներ: 821 | Ավելացրեց: QNET | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map