Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Е-mail մարքեթինգի 9 կանոններ
01.02.2015, 03:43

Եթե դուք ունեք էլեկտրոնային հասցե, ապա համոզված եմ, որ ժամանակ առ ժամանակ ստանում եք էլեկտրոնային նամակներ տարբեր ապրանքների, ծառայությունների կամ ակցիաների մասին: Այդ նամակներից ոմանք ձեզ նյարդայնացնում են և հայտնվում սպամում, իսկ ոմանց էլ՝ դուք սպասում եք անհամբերությամբ: Մարքեթինգային բովանդակությամբ նման էլեկտրոնային նամակների անհատական կամ խմբակային ուղարկումը էլեկտրոնային մարքեթինգի հիմնական ձևերից է: Սակայն կլինի նշված մարքեթինգային քայլն արդյունավետ, թե կունենա հակառակ արդյունք, կախված է նրանից, թե ինչպես է այդ ամենը կատարվում: eMailMarket ընկերության տնօրեն Սվետլաննա Դեմինան խորհուրդ է տալիս հետևել նշված կանոններին:

 

1. Ուղարկեք նամակներ միայն նրանց, ովքեր ինքնակամ են բաժանորդագրվել: Հարգեք անձի ազատությունը: Մի գնեք տվյալների բազաներ. դա ուղիղ ճանապարհ է դեպի դժոխք:

2. Նամակներն ուղարկեք պարբերաբար պարզապես նրա համար, որ միգուցե ընթերցողն արդեն սովոր է ստանալ ձեզանից նամակներ ամեն շաբաթ/ամիս/տարի: Կամ միգուցե նա սպասում է ձեր նամակին ինչպես սիրած ամսագրին:

3. Նամակները պետք է լինեն թեմատիկ և լցված չլինեն «չոր» գովազդով: Ցանկացած, նույնիսկ ամենահետաքրքիր բաժանորդագրությունը դադարում է լինել այդպիսին, երբ վերածվում է «գնեք մեր հիանալի կարմիր կոշիկները» կամ նմանատիպ այլ կոչերի:

4. Գրեք գրագետ և քաղաքավարի: Իհարկե, յուրաքանչյուր լսարան ունի իր առանձնահատկությունները, բայց դժվար թե որևէ մեկին դուր է գալիս, երբ իրեն վիրավորում են: Նաև հիշեք «քերականության ջատագովների» մասին, ովքեր մեղմ ասած կտխրեն՝ տեսնելով սխալներ նամակում, իսկ տեսողական ընկալումից զգայուն մարդիկ միգուցե «ճնշվեն»՝ տեսնելով կարմիր մարդուկ կանաչ ֆոնի վրա:

5. Թողեք հետադարձ կապի տվյալներ, որպեսզի մարդիկ կարողանան ձեզ հետ կապվել: Բացի այդ, չէ՞ որ միշտ էլ հաճելի է կապի մեջ լինել սեփական գնորդների հետ:

6. Անպայման տվեք բաժանորդագրությունը կասեցնելու հնարավորություն (unsubscribe): Որոշ ընկերություններ այդ մասին նույնիսկ հիշեցնում են նամակի ամենասկզբում: Մի ավելացրեք բաժանորդագրությունը կասեցնելու հղումը նամակի ամենավերջում՝ փոքրիկ տառերով: Եթե մարդը չկարողանա գտնել «կասեցնել բաժանորդագրությունը» հղումը, ապա ամենայն հավանականությամբ նա կուղարկի նամակը սպամ:

7. Նամակի սկզբում կամ որպես երկրորդական վերնագիր նշեք, որ մարդը ստացել է այս նամակը, քանի որ ինքն է բաժանորդագրվել այսինչ կայքում, այսինչ բաժնին:

8. Աշխատեք տվյալների բազայի հետ: Բաժանորդագրությունից ժամանակին հանեք բոլոր այն մարդկանց, ովքեր խնդրել են այդ մասին: Հակառակ դեպքում, ընթերցողը պարզապես կուղարկի նամակը սպամ: Նաև հեռացրեք ոչ ակտիվ բաժանորդներին: Եթե մարդը երկար ժամանակ չի բացել ձեր նամակը, ապա ամենայն հավանականությամբ նա նշել է սպամային/չգործող հասցե, որը երբեք էլ չի բացի, կամ ավելացրել է ձեր հասցեն էլեկտրոնային փոստարկղի ֆիլտրերում:

9. Պարբերաբար կատարեք բաժանորդների վերաակտիվացում: Օրինակ, ուղարկեք նամակ «Մենք ձեզ արդեն կարոտում ենք», «Վաղուց ձեր մասին չենք լսել» կամ նման այլ վերնագրով: Նաև խնդրեք ավելացնել ձեր էլ. հասցեն հասցեների գրքում:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: QNET
Դիտումներ: 427 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map