Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

Բենջամին Ֆրանկլինի օրինակը
13.02.2015, 21:13

Այս հարցում մենք կարող ենք օրինակ վերցնել Բենջամին Ֆրանկլինից, որը նպատակ էր դրել փոխել բնավորության որոշ գծեր: Այդ փոփոխությունը պիտի նպաստեր երկրի ճիշտ կառավարմանը: Նա իր առջև նպատակ էր դրել <<Լռել, չբացել բերանն այնքան ժամանակ, մինչև անհրաժեշտ չլինի իմ և այլ մարդկանց հետաքրքրությունը բավարարելու համար, ինչպես նաև խուսափել անիմաստ և դատարկ երկխոսությունից>>:
Նա ամեն առավոտ լռելու իր նպատակը ձևակերպում էր այսպես. <Ես մոտակա 24 ժամվա ընթացքում ոչինչ չեմ ասի, մինչև դա անհրաժեշտ չլինի իմ, այլև մարդկանց շահերի համար>>: Նա միշտ այս նշումը, նոթատետրում գրառած, պահում էր  իր մոտ:
Եթե նրան հաջողվում էր հասնել այս նպատակին 24 ժամվա ընթացքում, շնորհավորում էր իրեն և նույն նպատակը դնում հաջորդ օրվա համար, իսկ եթե ոչ, ապա իր մոտ նշում էր, որ այդ նպատակի իրագործման համար պետք է էլ ավելի շատ ուժեր ներդնել:
Ֆրանկլինի կենսագրականում ասվում է, որ նպատակադրման այս մեթոդով ինքը կարողացել է իր բնավորության որոշ գծեր արմատապես փոխել: Նա պատմում է, թե ինչպես է հաղթահարել վիճելու սարսափելի սովորությունը և դարձել Ամերիկայի պատմության մեջ ամենահեղինակավոր, հարգված և դիվանագետ մարդկանցից մեկը:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Hajoxak
Դիտումներ: 382 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map